Բրազիլիայի ազգային կոնգրեսի պալատ

Բրազիլիայի ազգային կոնգրեսի պալատ (Palácio do Congresso Nacional), շինություն, որտեղ անց են կացվում Բրազիլիայի Ազգային կոնգրեսի ժողովները։ Տեղակայված է մայրաքաղաք Բրազիլիայի Երեք իշխանությունների հրապարակում[1]։ Կոնգրեսի պալատը նախագծվել է 20-րդ դարի լատինաամերիկացի ճարտարապետ Օսկար Նիմեյերի կողմից (1960 թվական)[2][3]։ Շենքին կից կանաչ տարածքն օգտագործվում է պաշտոնական երթերի, հանրահավաքների և պիկետների համար[4]։

Բրազիլիայի ազգային կոնգրեսի պալատ
բրազ.-պորտ.՝ Palácio do Congresso Nacional
Տեսակ
Տեսակխորհրդարանի շենք
Պատմություն
Հիմնադրված1960

Ազգային Կոնգրեսի պալատը ( Palácio do Congresso Nacional, ոչ պաշտոնապես Ներեու Ռամոսի պալատ) այն շենքն է, որտեղ հավաքվում է Բրազիլիայի Ազգային Կոնգրեսը։ Իր ճարտարապետական յուրահատուկ լուծման շնորհիվ այն համարվում է Բրազիլիայի մայրաքաղաքի, ինչպես նաև երկրի խորհրդանիշ։ Հիմնական հորիզոնական բլոկի հարթակի վրա, ձախ կողմում տեղակայված է ցած նայող կիսագունդ հիշեցնող կառույց (Սենատի նստավայրը), իսկ աջ կողմում՝ դեպի վեր նայող կիսագունդ (Պատգամավորների նստավայրը)։ Նրանց միջև վեր են խոյանում զույգ աշտարակներ, որոնցից յուրաքանչյուրի բարձրությունը հարյուր մետր է։ Կոնգրեսն ունի նաև կից կառույցներ, որոնցից մի քանիսը փոխկապակցված են թունելներով։ Շենքի հետևի մասում գտնվում է քաղաքի կենտրոնական հրապարակը (Praça dos Três Poderes)։

Պատմագրություն խմբագրել

Կառույցի նախագիծը հաստատվել է 1957 թվականի հուլիսին։ Շենքը արտաքինից պատված է սպիտակ մարմարով։ Երկու գմբեթները երկաթբետոնե պատյանային կառույցներ են։ Ոճային առումով, շենքի այցեքարտը կազմող գմբեթները պատահական չեն այս կերպ տեղադրված։ Բոլոր կառույցների ոճերրը նպատակային են, արտահայտում են կոնգրեսի, սենատի և աշխատակազմի աշխատանքային որոշ կանոնակարգեր․ ընդհուպ մինրև սենատի կառավարման ժամկետը՝ ութ տարի։ Կիսագնդերը արտահայտում են արտացոլանք․ վեր նայող կիսագնդաձև կառույցի դահլիճում ընդունված որոշումները հաստատվում և ի կատար են ածվում դեպի ցած նայող կառույցի դահլիճում։ Ուռուցիկ, սպասքաձև գմբեթը, որը նայում է դեպի վեր, աշտարակներից աջ, գտնվում է Պատգամավորների պալատի վերևում, ավելի մեծ է և բաց։ Խորհրդանշական է, որ այս հսկայական դահլիճը բաց է բոլոր գաղափարների և գաղափարախոսությունների, միտումների, ցանկությունների և կարծիքների համար, որոնք առաջարկում է բրազիլացի ժողովուրդը, իսկ կոնգրեսին այն ներկայացվում է պատգամավորների կողմից։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Владимир Хайт Современная архитектура Бразилии. — Стройиздат, 1973. — 182 с.
  2. Jeff Garmany, Anthony W. Pereira Understanding Contemporary Brazil. — Routledge, 2018-12-07. — 259 с. — ISBN 978-1-351-70829-6
  3. «Congreso Nacional, Brasilia Oscar Niemeyer». Arquitectura Viva (իսպաներեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 16-ին.
  4. «Бразилиа: самый сумасшедший градостроительный проект в истории // А. Гурьянова, Вокруг света». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մայիսի 16-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 16-ին.