Բրազիլիայի ազգային թանգարանի հրդեհ

Բրազիլիայի ազգային թանգարանի հրդեհ, տեղի է ունեցել 2018 թվականի սեպտեմբերի 2-ին։ Այրվել է Ռիո դե Ժանեյրոյի Պասո դե Սան Կրիստովաո պալատը, որտեղ տեղակայված էր 200-ամյա թանգարանը։ Թանգարանի պահոցներում կային ավելի քան 20 մլն թանգարանային նմուշ։ Բրազիլիայի նախագահ Միշել Թեմերը աղետն անվանել է «պատմական և մշակութային ժառանգության անգնահատելի կորուստ»։ Հրդեհի պատճառը դեռևս որոշված չէ, սակայն կարող է կապված լինել վերջին հինգ տարիների թանգարանի ընթացիկ ֆինանսավորման բացակայության հետ։ Կորուստների մասին առայժմ չի հայտարարվել[1][2][3]։

Բրազիլիայի ազգային թանգարանի հրդեհ
Տեսակարվեստի ոչնչացում և շենքի կամ կառույցի հրդեհ
ՎայրՌիո դե Ժանեյրո
ՏեղադրանքԲրազիլիայի ազգային թանգարան
Երկիր Բրազիլիա
Տարեթիվսեպտեմբերի 2, 2018
Զոհվածներ0 մարդ
Վիրավորներ0
Քարտեզ
Քարտեզ
 2018 fire at the Museu Nacional, Rio de Janeiro Վիքիպահեստում

Նախապատմություն խմբագրել

Թանգարանը հիմնադրվել է Բրազիլիայում գիտական հետազոտությունները խթանելու նպատակով 1818 թվականին Պորտուգալիայի արքա Ժուան VI (1769-1826 թթ.) կողմից՝ և կոչվել է արքայական թանգարան։ 1892 թվականին տեղակայվել է Պասո դե Սան Կրիստովաո պալատում[4]։

2014 թվականին՝ բյուջեի շարունակական կրճատումների պատճառով, թանգարանը չի ստացել տարեկան սպասարկման համար անհրաժեշտ տարեկան 520000 բրազիլական ռեալը։ 2015 թվականին թանգարանը ժամանակավորապես փակվել է, քանի որ կառույցը սպասարկող և անվտանգության աշխատակիցները աշխատավարձ չեն ստացել։ Հանրահայտ ցուցասրահի վերանորոգումը ֆինանսավորվել է ժողովրդի կողմից։ 2018 թվականին սպասարկման բյուջեն կրճատվել է 90%-ով[5]։

Շենքը վթարային վիճակում էր՝ կեղտոտ պատերով, բաց հոսանքի լարերով[6]։ 2018 թվականի հունիսին, երբ թանգարանը պետք է տոներ իր ստեղծման 200-ամյակը, ստեղծվել էր մի անելանի իրավիճակ, որի պատճառով հնարավոր էր հրաժարվեին հոբելյանական տոնակատարությունից[2][7]։

Թանգարանի նախկին տնօրեն, Լուիս Ֆերնանդո Դիազ Դուարտեն մատնանշել է տարբեր տարիների կառավարությունների թանգարանի հետևողական անտեսումը[8][9]։ «Տարիների ընթացքում մենք տարբեր կառավարությունների հետ կռվել ենք, որ բավարար ռեսուրսներ ձեռք բերենք պահպանելու համար այն, ինչն այժմ ամբողջությամբ ոչնչացված է», - ասել է նա։ 2018 թվականի հունիսին՝ 200-ամյակի տոնակատարության ժամանակ ոչ մի պետական նախարար չի հայտնվել թանգարանում[1]։

Հրդեհի ժամանակ թանգարանին պատկանող հավաքածուն ավելի քան 20 միլիոն կտոր էր պարունակում, որն ընդգրկում է մարդկության պատմության ավելի քան 11000 տարվա պատմություն[10]։

Հրդեհ խմբագրել

 
Թանգարանի հրդեհի տեսարանը հեռվից

2018 թվականի սեպտեմբերի 2-ին՝ թանգարանը փակվելուց անմիջապես հետո, Քինթա դա Բոա Վիստայի այգում գտնվող Ազգային թանգարանի շենքի բոլոր երեք հարկերում միաժամանակ հրդեհ է բռնկվել[11][12][13]։ Հրդեհաշեջերին կանչել են ժամը 19:30-ին[14], որոնք անմիջապես ժամանել են դեպքի վայր[7]։

Երեկոյան ժամը 21։ 00-ին (00:00 UTC, սեպտեմբերի 3-ին) հրդեհը անկառավարելի է դարձել, բազմաթիվ կրակի օջախներով և պատահական պայթյուններով[15]։ Բազմաթիվ մարդիկ են եկել Քինտա դա Բոա Վիստա, հրդեհը տեսնելու համար[7]։

Ժամը 21:15-ին հրշեջների մասնագիտացված թիմ է մտել շենք, փորձելով արգելափակել այն տարածքները, որոնք դեռևս չեն հրդեհվել և գնահատել վնասի չափը։ Հրդեհային դեպարտամենտի ներկայացուցիչը ԶԼՄ-ներին հայտնել է, որ հրշեջ բրիգադներ են այրվող շենք մտել և թանգարանի աշխատակիցների ղեկավարությամբ կարողացել են շատ իրեր դուրս հանել[3]։

Ժամը 21:30-ին ողջ շենքը բոցերի մեջ է եղել, այդ թվում կայսերական սենյակների ցուցահանդեսը։ Թանգարանի չորս պահապանները կարողացել են փրկվել և որևէ զոհերի մասին չի հայտարարվել[3]։

Ժամը 22:00-ին (01:00 UTC սեպտեմբերի 3) տասնյակ թանգարանի աշխատակիցներ հրդեհը հանգցնելու համար միացել են հրշեջներին։ Այդ ժամանակ արդեն փլուզվել էին շենքի տանիքն ու երկու հարկը։ Թանգարանում 43 տարի գրադարանավար աշխատած Էդսոն Վարգաս դա Սիլվայի խոսքերով, «այստեղ սոսկալի շատ թուղթ, փայտե հատակ և շատ այլ արագ վառվող իրեր կան»։

Նախքան հրդեհի հետաքննությունը սկսելը Բրազիլիայի մշակույթի նախարար Սերխիո Սաի Լեյտաոն կասկածել է հայտնել, որ հրդեհի հավանական պատճառ կարող էր լինել հոսանքի լարերի կարճ միացումը կամ որևէ մոմով թռչող լապտեր՝ որոնցից շատ կան Բրազիլիայում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Phillips, Dom (2018 թ․ սեպտեմբերի 3). «'200 years of knowledge lost': fire engulfs Brazil's national museum». The Guardian. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 3-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  2. 2,0 2,1 Londoño, Ernesto; Darlington, Shasta (2018 թ․ սեպտեմբերի 2). «Fire Engulfs a Brazilian Museum, Threatening Hundreds of Years of History». The New York Times. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 3-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  3. 3,0 3,1 3,2 «Incêndio no Museu Nacional destrói coleções e exposições» [Fire in the National Museum destroys collections and expositions]. Agência Brasil (պորտուգալերեն). 2018 թ․ սեպտեմբերի 2. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 2-ին.
  4. «Brazil museum fire: Treasures at risk». BBC News (բրիտանական անգլերեն). 2018 թ․ սեպտեմբերի 3. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 3-ին.
  5. «Fire Devastates Brazil's Oldest Science Museum». 2018 թ․ սեպտեմբերի 3. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 3-ին.
  6. «Incêndio atinge o Museu Nacional na Quinta da Boa Vista, no Rio. Mais antigo do país, museu tem 20 milhões de itens e apresentava problemas de manutenção» [Fire hit the National Museum, at the Quinta da Boa Vista, in Rio. The oldest in the country, the museum has 20 million items and had maintenance issues]. Folha de São Paulo (պորտուգալերեն). 2018 թ․ սեպտեմբերի 2. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 2-ին.
  7. 7,0 7,1 7,2 «Incêndio atinge Museu Nacional, no Rio - Brasil» [Fire hit the National Museum, in Rio - Brazil]. Estado de S.Paulo (պորտուգալերեն). 2018 թ․ սեպտեմբերի 2. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 2-ին.
  8. «Fire at Brazil National Museum engulfs 200-year-old building». Deutsche Welle. 2018 թ․ սեպտեմբերի 2. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 3-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  9. «Vice-diretor do Museu Nacional cita 'descaso' de vários governos e que incêndio destruiu tudo» [Vice-director of the National Museum cites 'neglect' of multiple governments and that the fire destroyed everything]. G1 (պորտուգալերեն). 2018 թ․ սեպտեմբերի 2. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 2-ին.
  10. CNN, Claudia Dominguez, Flora Charner and Holly Yan,. «Inferno at Brazil's National Museum causes 'irreparable' damage and grief». CNN. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 3-ին. {{cite news}}: |last= has generic name (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  11. «Fire engulfs 200-year-old Brazil museum». BBC. 2018 թ․ սեպտեմբերի 2. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 2-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 2-ին.
  12. «Rio's 200-year old National Museum hit by massive fire». Reuters. 2018 թ․ սեպտեմբերի 2. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 2-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 2-ին.
  13. «Incêndio de grandes proporções atinge o Museu Nacional, na Quinta da Boa Vista. Ainda não há informações sobre feridos ou sobre as causas do fogo, que começou após o fechamento do museu a visitantes. Instituição criada por Dom João VI tem 200 anos de história» [Fire of great proportions hit the National Museum, at Quinta da Boa Vista. There are still no information on injured or the causes of the fire, that began soon after the closing of the museum to visitors. Institution created by Dom João VI has 200 years of history.]. G1 (պորտուգալերեն). 2018 թ․ սեպտեմբերի 2. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 2-ին.
  14. «Incêndio destrói prédio do Museu Nacional no Rio de Janeiro» [Fire destroys building of the National Museum in Rio de Janeiro]. VEJA.com (պորտուգալերեն). 2018 թ․ սեպտեմբերի 2. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 2-ին.
  15. «Incêndio atinge Museu Nacional, no Rio» [Fire hit the National Museum, in Rio]. Terra Online (պորտուգալերեն). 2018 թ․ սեպտեմբերի 2. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 2-ին.