Բռնցքամարտի թանգարան
Բռնցքամարտի թանգարան (ֆր.՝ Musée de la boxe), սպորտային թանգարան Ֆրանսիայում։ Հիմնադրվել է 2005 թվականի մայիսի 20-ին Սաննուա մունիցիպալիտետի Վալ դը Ուազ դեպարտամենտում։ Այս թանգարանը համարվում է Ֆրանսիայի առաջին թանգարանը, որը նվիրված է սպորտին։
Բռնցքամարտի թանգարան | |
---|---|
Տեսակ | թանգարան |
Երկիր | Ֆրանսիա |
Տեղագրություն | Սանուա |
Վայր | Սանուա |
Հիմնադրվել է | 2005 |
Նկարագրություն
խմբագրելԹանգարանն ունի ավելի քան 8000 հավակածու, որոնցից յուրաքանչյուրը պատմում է բռնցքամարտի հնագույն պատմությունից մինչև իսկ մեր օրերը, այդ թվում նաև այլ սպորտերի և մշակույթների մասին[1]։ Այստեղ պահպանվում են 1800-ական թվականներից պահպանված և մեր օրեր հասած պատմական փաստաթղթեր և այլ արվեստի գործեր, որոնք վերաբերում են բռնցքամարտին[2]։
Հասցե
խմբագրել88, Poirier-Baron փողոցում
95110 Sannois
Աշխատանքային ժամեր
խմբագրելԹանգարանը բաց է երեքշաբթիից մինչև կիրակի օրերը, 13:30-ից մինչև 17:30-ը։ Թանգարանը բաց չէ երկուշաբթի օրերին։