Բռնաշեն, ավան Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Խութ-Բռնաշենի գավառակում։

Ավան
Բռնաշեն
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԲիթլիսի վիլայեթ
ԳավառակԽութ-Բռնաշենի գավառակ
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Տեղաբնականունբռնաշենցի
Ժամային գոտիUTC+3

Աշխարհագրություն

խմբագրել

Գտնվում էր անմատչելի վայրում՝ լեռներով շրջապատված անդնդախոր ձորերում։ Ավանի մոտով է անցնում Բռնաշեն գետակը։

Պատմություն

խմբագրել

1915-1918 թվականներին գյուղը ավերվել և ամայացվել է թուրքերի կողմից։

Բնակչություն

խմբագրել

XIX դարի վերջին Բռնաշենն ուներ ավելի քան 100 տուն հայ բնակիչ։ Բնակիչները քաջ և խիզախ էին և ինքնապաշտպանական կռիվներ են մղել թուրք ջարդարարների դեմ։

Տնտեսություն

խմբագրել

Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահությունն ու երկրագործությունն էր։

Պատմամշակութային կառույցներ

խմբագրել

Բռնաշենի մոտ է գտնվում Ս. Աղբերիկ վանքը[1]։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 739

Աղբյուրներ

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 540