Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բռնակապան (այլ կիրառումներ)

Բռնակապան կամ Փիռնեկապ, լեռնանցք կամ կիրճ Հայկական լեռնաշխարհում։ Անտիպոնտական լեռնահամակարգում, Էրզրում-Բաբերդ ճանապարհի վրա, Կոփ լեռան մոտ, Բռնակապան և Ներքին ու Վերին Գաղտառիճ գետերից ոչ հեռու։ Այստեղով է անցնում Կարին-Տրապիզոն ճանապարհը։ Ենթադրում են, որ Ստրաբոնի հիշատակած Սինորա սահմանամերձ ամրոցը պետք է լիներ այստեղ։ Մինչև մեր թվարկությունից առաջ 66 թվականը այստեղով էր անցնում Հայաստանի ու Պոնտոսի սահմանագիծը[1]։

Ծանոթագրություններ

խմբագրել