Բուրգովների օթևանատուն
Բուրգովների օթևանատուն (ռուս.՝ Ночлежный дом Бугровых), 1880-ական թվականներին վաճառականներ Բուրգովների կողմից Նիժնի Նովգորոդում կառուցված բնակելի տուն, որը ծառայել է որպես հյուրանոց հասարակության ցածր շերտերի համար[1][2]։ Գտնվում է Ազգային միասնության հրապարակում։
Տեսակ | տեսարժան վայր, պատմական շենք և պատմության հուշարձան |
---|---|
Երկիր | Ռուսաստան |
Տեղագրություն | Նիժնի Նովգորոդ |
Հիմնադրված է | 1880 |
Ժառանգության կարգավիճակ | Ռուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ |
Պատմություն
խմբագրելՏունը կառուցվել է 1880 և 1885 թվականների ընթացքում[2] (այլ տվյալներով՝ 1883 թ.[3]): Ըստ պլանի, տունը պետք է ապաստարան դառնար «նախկին մարդկանց» համար։ Տունը տեղակայված էր երկու ծայրահեղությունների միջև. մի կողմում առևտրային փողոցն էր, որտեղ միլիոնավոր գործարքներ էին կատարվում, մյուս կողմից`«Միլոշկան», որտեղ հիմնականում այն մարդիկ էին, ովքեր հայտնվել էին կյանքի «հատակում»։
Նախատեսվում էր, որ տունը մեկ օրվա ընթացքում կտեղավորի ոչ ավելի, քան 700 մարդ (հստակ գիշերը, քանի որ ցերեկը սանիտարական մշակում էր իրականացվում), բայց գործնականում պարզվեց, որ այն կարող է տեղավորել մինչև 1259 մարդ, ինչի արդյունքում մարդիկ ստիպված էին քնել ուր պատահեր[2]։
1885-1888 թթ. , որպեսզի օթևանատունն աշխատեր, կառուցվել է եկամտաբեր տուն, որտեղ գտնվող խանութները վարձակալությամբ են տրվել, և ամբողջ եկամուտը հատկացվել է օթևանատան կարիքների համար։ 1920-ական թվականներից հետո օթևանատունը դադարեց գոյություն ունենալ։ Նրա տեղում ստեղծվեցին կոմունալ բնակարաններ։
1960-ական թթ. սողանքների արդյունքում տան մի մասը ծածկվեց։ Անգրագիտորեն իրականացված[2] աշխատանքների արդյունքում տունը սկսեց խարխլվել։ Այդ ժամանակից սկսած տունն ինտենսիվ կերպով ոչնչացվեց, ինչին նաև նպաստեց տան մոտ գտնվող 1920-ական թվականներին բացված տրամվայը[1]։ 1990-ական թվականներին տանը տեղավորվեց վիզաների և գրանցման բաժինը[2]։
2005 թվականին Ազգային միասնության օրվա առաջին տոնակատարությանն ընդառաջ վերանորոգվել է շենքի տանիքը, կատարվել են կոսմետիկ վերանորոգումներ[2]։
Հետաքրքիր փաստեր
խմբագրելԲուրգովների օթևանատունը նախատիպ է հանդիսացել Մաքսիմ Գորկու «Հատակում» պիեսի համար։ Հատկանշական է, որ տան իրական կենցաղը տարբերվում էր պիեսի նկարագրությունից, շենքի ճակատին տեղադրված էր «Մի խմեք օղի։ Մի երգեք երգեր։ Լուռ մնացեք»[4]։
Պատկերասրահ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Наумова О. И. 100 биографий домов Нижнего. — Н. Новгород: Кварц, 2008. — С. 154-155. — 264 с. — (Издательский проект «СИТИ»). — 5000 экз. — ISBN 978-5-903581-03-0
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 «Ночлежный дом Бугрова | Туристический портал Нижегородской области» (ռուսերեն). nnwelcome.ru. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 7-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 1-ին.
- ↑ «Ночлежный дом купца Бугрова. 15 фактов» (ռուսերեն). nnovtravel.ru. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 1-ին.
- ↑ «Ночлежный дом Н. А. Бугрова, фотографии Нижнего Новгорода». www.nizhnyfoto.ru. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 1-ին.
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Բուրգովների օթևանատուն կատեգորիայում։ |