Բուտրոնի ամրոց
Բուտրոն (իսպ.՝ Castillo de Butrón), ամրոց Իսպանիայի հյուսիսում՝ Բիսկայան նահանգի Գատիկա քաղաքում։
Նկարագրություն | |
Տեսակ | դղյակ |
Վարչական միավոր | Gatika? |
Երկիր | Իսպանիա |
Ճարտարապետական ոճ | Նեոգոթիկա |
Իրադարձություններ | շինարարություն |
Castle of Butroe Վիքիպահեստում |
Նկարագրություն
խմբագրելՄիջնադարյան շինություն է, կառուցվել է 11-րդ դարում։ 14-րդ դարում այստեղ ապրել է Էնրիկե Անուժը։ Հետո Բուտրոնը մոռացության է մատնվել 300 տարի, և միայն 19-րդ դարում մարկիզ դե Տորեսիլին որոշել է վերաշինել ամրոցը։ Վերակառուցման համար միջոցներ նա հավաքել է տեղի բնակիչներից։ Միջոցները քիչ են եղել, և կառուցողական աշխատանքները երկարաձգվել են։ Հետո ամրոցն անցել է հերցոգ Մեդինասելին, այնուհետև հերցոգուհի Կարդոնին։ 1787 թվականին ամրոցի է վերափոխման աշխատանքներ է կատարել մարկիզ դե Կուբասը։ Ամրոցն ունի հեքիաթային տեսք։ Այն կառուցվել է Բավարիայի ամրոցի օրինակով։ Ամրոցն առավելապես աչքին հաճելի գեղեցիկ շինություն է, քան բնակության վայր։ Աշտարակները ունեն ներքին կապեր։ Շենքը շրջապատված է պուրակով, որտեղ կան արմավենիներ և էկզոտիկ բուսականություն։ Քեյթ Միդլտոնի երազանքն էր Դեվիդ Ֆերալդի հետ ամուսնանալ հեքիաթային ամրոցում, այդպես էր նա ասել BBC-ի հարցազրույցում։ Մոռացության մատնված ամրոցը, որոշ ժամանակ անց վերակառուցվելով, բացվել է հանրության համար։ 2005 թվականի նոյեմբերին շենքը գնվել է առևտրական գործակալության կողմից 1,629,743 եվրոյով[1], բայց այն գտնվում է իսպանական պետության պաշտպանության ներքո որպես պատմական արժեք ներկայացնող կառույց։
Պատկերասրահ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «Castle purchased by INBISA (in Spanish)». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 5-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 9-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բուտրոնի ամրոց» հոդվածին։ |