Բուսականությամբ ծածկված լճակը (նկար)

Վասիլի Պոլենովի նկար

«Բուսականությամբ ծածկված լճակը» (ռուս.՝ Заросший пруд), ռուս նկարիչ, Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ, ՌԽՖՍՀ ժողովրդական նկարիչ Վասիլի Պոլենովի նկարը։ Կտավը հեղինակը վրձնել է 1879 թվականին։ Յուղաներկով կտավի չափերն են՝ 80 × 124,7 սմ[1] կամ, այլ աղբյուրների համաձայն՝ 77 × 121,8[2][3]: «Բուսականությամբ ծածկված լճակը» ստեղծագործությունն այսօր պահպանվում և ցուցադրվում է Տրետյակովյան պատկերասրահում (Մոսկվա, Ռուսաստանի Դաշնություն

Բուսականությամբ ծածկված լճակը
տեսակգեղանկար
նկարիչՎասիլի Պոլենով
տարի1879
բարձրություն80 սանտիմետր
լայնություն124,7 սանտիմետր
ժանրբնանկար
գտնվում էՏրետյակովյան պատկերասրահ
հավաքածուՏրետյակովյան պատկերասրահ և Մոսկվա
Ծանոթագրություններ
 An overgrown pond by Vasily Polenov Վիքիպահեստում

Պատմություն

խմբագրել

«Բուսականությամբ ծածկված լճակը» ստեղծագործությունն առաջին անգամ հանրության համար ցուցադրության է ներկայացվել 1879 թվականին Գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերության 7-րդ ցուցահանդեսին[4]։ Այս կտավի հետ ցուցադրվել է նաև «Տատիկի այգի ստեղծագործությունըն»։

Նկարում պատկերված տեսարանը վրձնելու համար հեղինակը հիմնվել է մի շարք էտյուդների վրա, որոնք նկարել է 1877 թվականին, երբ ամառն անցկացնում էր Կիևից ոչ հեռու գտնվող Պետրուշկի գյուղում[5]։

Նկարագիր

խմբագրել

Վասիլի Պոլենովը իր այս կտավում նկարել է փոքրիկ կամրջակ և լճակի մի հատված։ Դիմացի պլանում հեղինակը վրձնել է լճակի ափը՝ կանաչ խոտերով ու երիցուկներով պատված։ Հետին պլանում գտնվում է մութ անտառը։ Ամենամութ վայրում, անտառի մեջ, ստվերում դրված է մի նստարան։ Նստարանին մի կին է նստած։ Նկարի մեծ մասը, այդ թվում և լճակի մակերևույթը պատված է բուսականությամբ։ Հիմնականում կանաչի տարբեր գուներանգներով է աշխատել Վասիլի Պոլենովը։ «Բուսականությամբ ծածկված լճակը» նկարի վերին ձախ անկյունում երևում է եկնագույն երիկինքը՝ ամպերով ծածկված[6]։

Մեկնաբանություններ

խմբագրել

Պոլենովի արվեստի հետազոտող Թամարա Յուրովան նկարի մասին արտահայտվել է հետևյալ կերպ[7][8].

  Նկարում երևում է Պոլենով-կոլորիստի բարձր վարպետությունը։ Նկարը գրեթե ամբողջությամբ կառուցված է կանաչ գույնի աստիճանավորումով։ Կանաչի նուրբ գուներանգները ստեղծում են բացառիկ գեղեցկություն ու հարուստ երանգավորում։
- Թամարա Յուրովա
 

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Государственная Третьяковская галерея — каталог собрания / Я. В. Брук, Л. И. Иовлева. — Москва: Красная площадь, 2006. — Т. 4: Живопись второй половины XIX века, книга 2, Н—Я. — С. 102—103. — 560 с. — ISBN 5-900743-22-5
  2. «Василий Дмитриевич Поленов — Заросший пруд (1879)». rodon.org. Արխիվացված է օրիգինալից (HTML) 2012 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 18.08.2012-ին.
  3. «Поленов Василий Дмитриевич — Заросший пруд, 1879» (HTML). www.art-catalog.ru. Վերցված է 18.08.2012-ին.
  4. «Василий Дмитриевич Поленов — Заросший пруд (1879), Государственная Третьяковская галерея, Москва». www.artprojekt.ru. Արխիվացված է օրիգինալից (HTML) 2012 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 18.08.2012-ին.
  5. «Заросший пруд (1879)». www.polenov.su. Արխիվացված է օրիգինալից (HTML) 2012 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 18.08.2012-ին.
  6. «Василий Поленов — Галерея картин и рисунков художника — Заросший пруд». Сайт о Василии Дмитриевиче Поленове — vasily-polenov.ru. Արխիվացված է օրիգինալից (HTML) 2012 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 19.08.2012-ին.
  7. М. И. Копшицер. «Поленов (глава третья)». www.tphv-history.ru. Արխիվացված է օրիգինալից (HTML) 2012 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 19.08.2012-ին.
  8. Т. В. Юрова Василий Дмитриевич Поленов. — Москва: Искусство, 1961. — 166 с.