Բույսերի ջերմակայունություն

Բույսերի ջերմակայունություն, ջերմադիմացկունություն, հողի և օդի գերտաքացման պայմաններում բույսերի կենսունակության պահպանման կարողությունը։ Ամենամեծ բույսերի ջերմակայունությունը բնորոշ է որոշ քսերոֆիտների (օրինակ` կռզիները, օշինդրի որոշ տեսակներ կայունեն 60 °C և բարձր ջերմաստիճանների դեպքում)։ Մշակաբույսերը, որոնք չեն դիմանում 45–48 °C բարձր ջերմաստիճաններին, կոչվում են մեզոֆիտներ։

Նկարագրություն խմբագրել

Բարձր ջերմակայունություն ունեն կորեկը, սորգոն,եգիպտացորենը, բամբակենին, զգալի պակաս՝ արևածաղիկը, գարին, ցորենը, ավելի պակաս՝ լոլիկը, վարսակը, կարտոֆիլը։ Բույսերի կյանքի ընթացքում բույսերի ջերմակաայունությունը փոխվում է, նվազում է նաև վերարտադրողական օրգանների ձևավորման պարբերաշրջանը։ Ջերմակայուն բույսերն ունեն բջջապլազմայի բարձր մածուցիկություն և բջիջներում ՌՆԹ-ի բարձր պարունակություն։ Շատ բույսեր (ուղտափուշ,սիբեխ, եղեսպակ և այլն), չունենալով բարձր բույսերի ջերմակայունություն, շոգ կլիմային հարմարվում են ինտենսիվ տրանսպիրացիայի, տերևների դիրքի և մակերեսի փոփոխման, տարբեր օրգանների խավավորման շնորհիվ և այլն։ Կարճօրյա բույսերի ջերմակայունությունն ապահովվում է աճի վաղ ավարտով և անբարենպաստ ջերմաստիճանի պայմաններում՝ հարկադիր հանգստի վիճակի անցմամբ։

Միջոցառումներ խմբագրել

Մշակաբույսերի ջերմակայունությունը բարձրացնելու նպատակով կատարում են սածիլների հակաերաշտային նախացանքային աստիճանաձև կոփման, CaCl2-ի 0,2%-անոց լուծույթով սերմերի մշակման միջոցառումներ, հող են ներմուծում ցինկային պարարտանյութեր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։