Բուղրա Գյուլսոյ (թուրքերեն՝ Buğra Gülsoy, փետրվարի 22, 1982(1982-02-22), Անկարա, Թուրքիա), թուրք դերասան, մոդել, ճարտարապետ, ռեժիսոր, գրաֆիկական դիզայներ և լուսանկարիչ։

Բուղրա Գյուլսոյ
թուրքերեն՝ Buğra Gülsoy
Ծնվել էփետրվարի 22, 1982(1982-02-22) (42 տարեկան)
ԾննդավայրԱնկարա, Թուրքիա
ԿրթությունEastern Mediterranean University?
Քաղաքացիություն Թուրքիա
Մասնագիտությունդերասան, լուսանկարիչ, ճարտարապետ, հեռուստատեսային դերասան, սցենարիստ և կինոռեժիսոր

Վաղ կյանք խմբագրել

Բուղրա Գյուլսոյը ծնվել է 1982 թվականի փետրվարի 22-ին Անկարայում։

Դպրոցական կրթությունը ստացել է հայրենի քաղաքում։ Առաջին անգամ բեմ է բարձրացել 13 տարեկանում։ Ավարտել է Արևելամիջերկրածովյան համալսարանի ճարտարագիտության ֆակուլտետը[1]։

Կարիերա խմբագրել

Գյուլսոյը առաջին անգամ նկարահանվել է «Մեր բոլորի համար» հեռուստասերիալում, որտեղ մարմնավորել է Նազըմի դերը։ 2009 թվականին նա նկարահանվել է «Ես տեսել եմ արևը» ֆիլմում։ 2010 թվականին նկարահանվել է «Ո՞րն է Ֆաթմագյուլի հանցանքը» հեռուստասերիալում, որտեղ մարմնավորել է Վուրալ Նամլըի դերը։ 2010 թվականին նկարահանվել է «Ստվերներ և դեմքեր» ֆիլմում։ Այնուհետև նկարահանվել է «Դեպի լավ օրեր» ֆիլմում, որտեղ մարմնավորել է Ջումալիի դերը։ 2011 թվականին նկարահանվել է Հյուսիս-հարավ հեռուստասերիալում, որտեղ մարմնավորել է Գյունեյ Թեքինօղլուի դերը։ Հեռուստասերիալը ցուցադրվել է Kanal D հեռուստաընկերության եթերում։ Գյունեյի դերի համար 2012 թվականին արժանացել է «Թուրքիայի լավագույն հեռուստադերասան» կինոմրցանակին։ 2013 թվականին նկարահանվել է «Հին պատմություն» հեռուստասերիալում, որտեղ մարմնավորել է Մեթեի դերը։ 2015 թվականին նկարահանվել է «Նորից սեր» հեռուստասերիալում, որտեղ մարմնավորել է Ֆաթիհի դերը։

Անձնական կյանք խմբագրել

Գյուլսոյը հանդիպել է դերասանուհի Բուրջու Քարայի հետ։ Զույգը 2011 թվականի հուլիսի 22-ին ամուսնացել է։ Սակայն մեկ տարի անց՝ 2012 թվականի դեկտեմբերին նրանք բաժանվել են[2]։

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Անվանում Դեր Ծանոթագրություն
2009 Ես տեսել եմ արևը Բերաթ
2009-2011 Հիշարժան Թոլգա
2010-2011 Ո՞րն է Ֆաթմագյուլի հանցանքը Վուրալ Նամրը
2010 Ստվերներ և դեմքեր Ահմետ
2012 Դեպի լավ օրեր Ջումալի
2012 Հյուսիս-հարավ Գյունեյ Թեքինօղլու
2013 Հին պատմություն Մեթե
2015 Նորից սեր Ֆաթիհ Սեքերչիզադե

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Biography Արխիվացված 2015-02-25 Wayback Machine. bugragulsoy.com
  2. «Բուղրա Գյուլսոյի կենսագրություն».(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ խմբագրել