Հյուսիս-հարավ (հեռուստասերիալ)

հեռուստասերիալ

Հյուսիս- հարավ (թուրքերեն՝ Kuzey Güney), թուրքական հեռուստասերիալ, որը ցուցադրվել է Kanal D հեռուստաալիքով։ Հեռուստասերիալի սցենարիստներն են Էջե Յորենչը և Մելեք Գենչօղլուն։ Գլխավոր դերերում հանդես են գալիս Քըվանչ Թաթլըթուղը և Բուղրա Գյուլսոյը։ Քըվանչը հանդես է գալիս Քուզեյի դերում (հյուսիս), ով ստամբուլցի խոհարարի որդի է։ Նոր է ազատվել կալանավորումից։ Բուղրան հանդես է գալիս Գյունեյի դերում (հարավ)։ Նրա կատարած հանցագործության համար կալանավորել են նրա եղբորը՝ Քուզեյին։

Հյուսիս-հարավ
թուրքերեն՝ Kuzey Güney
Изображение логотипа
Ժանրդրամա
Երկիր Թուրքիա
Լեզութուրքերեն
ՌեժիսորՀիլալ Սարալ, Մեհմեդ Ադա Օզթեքին, Նեզաքեթ Ադա Սեվինչ
Գլխավոր
դերերում
ՊրոդյուսերՔերեմ Չաթայ
ՍցենարիստԷջե Յորենչ, Մելեք Գենչօղլու
ԵրաժշտությունԹոյգար Իշըքլը
Նկարահանման վայրՍտամբուլ
Եթերաշրջանների քանակ2
Սերիաների քանակ80
Էկրաններին էսեպտեմբերի 7, 2011-ից հունիսի 26, 2013
ՀեռուստաալիքKanal D
ԸնկերությունAy Yapım
ԴիստրիբյուտորKanal D
Պաշտոնական կայքէջ

Հեռուստասերիալը արտադրվել է Ay Yapım պրոդյուսերական ընկերության կողմից և ցուցադրվել է Kanal D-ով[1]: Համարվում է Թուրքիայի ամենառեյտինգային հեռուստասերիալներից մեկը[1]։ Հեռուստասերիալի առաջին սերիան ցուցադրվել է 2011 թվականի սեպտեմբերի 7-ին[2]։ Վերջին սերիան ցուցադրվել է 2013 թվականի հունիսի 26-ին։ Ընդհանուր առմամբ հեռուստասերիալը բաղկացած է եղել 80 սերիաներից։ Ցուցադրվել է աշխարհի 56 երկրներում։

Սցենար խմբագրել

Սա պատմություն է երկու եղբայրների մասին, ովքեր սիրում են միևնույն կնոջը։ Քուզեյը համարձակ է, անվախ և բռնկուն։ Գյունեյը ավագ եղբոր հակապատկերն է։ Նա ունի հանգիստ բնավորություն, համբերատար է, չի գործում, առանց մտածելու։ Միակ նմանությունը, որ ունեն եղբայրները սերն է Ջեմրեյի նկատմամբ։ Ջեմրեն նոր է տեղափոխվել թաղամաս։ Քուզեյը սիրահարվում է Ջեմրեյի վրա, սակայն չգիտի, որ Ջեմրեն և Գյունեյը սիրում եմ միմյանց։ Նրանց միասին տեսնելուց հետո, Քուզեյը թևաթափ է լինում։ Երկու եղբայրները մեքենայի տակ են գցում անցորդի։ Չնայած որ Գյունեյն է լինում ավտոմեքենայի ղեկին, Քուզեյը մեղքը վերցնում է իր վրա։ Քուզեյին դատապարտում են չորս տարվա ազատազրկման։

Հեռուստասերիալը սկսվում է այն պահից, երբ Քուզեյը դուրս է գալիս բանտից։ Շատ շուտով նա հասկանում է, որ ոչինչ առաջվանը չէ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Kuzey Güney / Kanal D» (Turkish). Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 3-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  2. «Muhteşem Yüzyıl mı, Kuzey Güney mi? İşte reytingler!'» (Turkish). 2001 թ․ դեկտեմբերի 1. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 3-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)