Բուկովսկի (ֆիլմ, 2003)

«Բուկովսկի» (անգլ.՝ Bukowski: Born into This), Ջոն Դալագանի վավերագրական ֆիլմը, որը պատմում է գրող և հակապատմական բանաստեղծ Չարլզ Բուկովսկու կյանքի և ստեղծագործության մասին: Ֆիլմի պրեմիերան կայացել է 2003 թվականին՝ Պարկ-Սիթիում տեղի ունեցած «Սանդենս» 19-րդ կինոփառատոնի ժամանակ[4]։

Picto infobox cinema.png
Բուկովսկի
Բուկովսկի (ֆիլմ, 2003).jpg
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Ժանրվավերագրական ֆիլմ[1][2]
Թվական2003
ԴերակատարներՉարլզ Բուկովսկի, Բոնո[3], Թեյլոր Հեքֆորդ[3], Շոն Փեն[3], Բարբե Շրյոդեր[3], Թոմ Ուեյթս[3], Հարի Դին Սթենտոն[3] և Միքի Ռուրկ[3]
Տևողություն113 րոպե

Համառոտ ակնարկԽմբագրել

«Բուկովսկի» ֆիլմը հեռուստադիտողին ներկայացնում է երբեմն մռայլ, հաճախ անարգող, միաժամանակ մարդկային, սարսափելի և ուրախ արտիստի «դիմանկարը»[5]։ Ֆիլմը ներառում է Չարլզ Բուկովսկու արխիվային նյութերը՝ նրա բանաստեղծական ընթերցումների ձայնագրությունները, գերմանական և բելգիական հաղորդումների հեռուստահաղորդավարների հետ զրույցները, սև-սպիտակ ֆիլմերը, որոնք նկարահանել է գրողի ընկեր Թեյլոր Հեքֆորդը[6]։

Ժապավենը լրացնում են բանաստեղծի ընտանիքի՝ կնոջ՝ Լինդա Լիի և դստեր՝ Մարինայի, նրա բազմաթիվ ընկերների՝ կենսագիր Նիլի Չերկովսկու, ռեժիսոր Բարբե Շրյոդերի, հրատարակիչ Ջոն Մարտինի, նկարիչ Ջեք Միշլինի, դերասաններ Հարի Դին Սթենթոնի և Շոն Փենի, ինչպես նաև այն մարդկանց հետ, որոնք իրենց վրա զգացել են Բուկովսկու ստեղծագործության ազդեցությունը՝ հեղինակ-կատարող Թոմ Ուեյթսի և U2 երաժշտական խմբի անդամ Բոնոյի հետ հարցազրույցները[7]։

Ռեժիսոր Ջոն Դալագանի յոթամյա աշխատանքի պտուղը դարձել է պաշտամունքային գործչի մասին առավելագույնս ճշմարիտ պատմությունը․ նրա ծանր մանկությունը, հետպատերազմյան Ամերիկայի դեգերումները և հոգնեցուցիչ աշխատանքը, փոքրիկ ամսագրերի համար մի քանի հարյուր ստեղծագործություններ գրելը մշտական հրատարակչի անհերքելի որոնման մեջ, նրա հակասական բնույթը և կանանց հետ բարդ հարաբերությունները[8][9]։ Չարլզ Բուկովսկին լեգենդ է դարձել իր «թուլության» շնորհիվ[10]։

ՔննադատությունԽմբագրել

Ռոջեր Էբերթը, որը անձամբ էր ճանաչում գրողին, դրական է արտահայտվել ֆիլմի մասին․ «Ֆիլմը արժեքավոր է նրանով, որ ձայն է հաղորդում նրա աշխատանքներին: Բուկովսկու մահվանից անցել է տասը տարի, և նա, կարծես, հիշվում է, եթե ոչ հավերժ, ապա ավելի շատ, քան նրա ժամանակակիցներից շատերը»[10]։ Entertainment Weekly-ի գրախոս Օուեն Գլայբերմանը գրել է. «Born into This-ի ուժը, որը հիանալի կերպով հավաքված է ռեժիսոր Ջոն Դալագանի հետ զրույցներից, որոնք ձայնագրվել են եվրոպական հեռուստատեսության համար։ Ֆիլմը ցույց է տալիս Բուկովսկու վարպետության ողջ մեծությունը, ավելի մեծ, քան թվում էր, թե նրա ծույլ հետույքը կարող էր առաջարկել նրան»[11]։

The Village Voice-ի մեկնաբան Մարկ Հոլքոմբը նշել է. «Չարլզ Բուկովսկին, սովորական պաշտամունքային գրող չէր, և Ջոն Դալագանն իր խորը և անդիմադրելի Bukowski: Born Into This-ն վավերագրական ֆիլմում արել է վստահելի աշխատանք»[12]։ Dallas Observer-ի թղթակից Ռոբերտ Վիլոնսկին ավելացրել է. «Bukowski: Born Into This-ը հավաքել է իր բոլոր հին ընկերներին և երկրպագուներին, որպեսզի նրանք կիսվեն իրենց փորձառություններով, բայց ամենից շատ նա թույլ է տալիս պատմել հանգուցյալին, արխիվային կադրերում, որոնք նրան կարծես թե ավելի կենդանի են դարձնում հիմա, երբ նա դարձել է բոլորի սիրելի ուրվականը, որն այլևս չի կարող վնասել որևէ մեկին, հատկապես իրեն»[6]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. http://www.imdb.com/title/tt0342150/
  2. http://www.ew.com/article/2004/06/10/bukowski-born-this
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 ČSFD (чеш.) — 2001.
  4. Groth, Trevor։ «Institute History: 2003 Sundance Film Festival»։ Sundance։ Վերցված է 2013-09-21 
  5. O’Sullivan, Michael (2004-07-09)։ «Bukowski: Do Try This»։ The Washington Post։ Վերցված է 2013-09-21 
  6. 6,0 6,1 Wilonsky, Robert (2004-10-28)։ «Scars and Bars»։ Dallas Observer[en]։ Վերցված է 2013-09-21 
  7. Holden, Stephen (2004-06-04)։ «A Poet Weaned on Pain And Reared by Adversity»։ The New York Times։ Վերցված է 2013-09-21 
  8. Hartl, John (2004-07-30)։ «RA raw portrait of troubled poet Charles Bukowski»։ The Seattle Times։ Վերցված է 2013-09-21 
  9. Harvey, Dennis (2003-02-02)։ «Review: Bukowski: Born Into This»։ Variety։ Վերցված է 2013-09-21 
  10. 10,0 10,1 Ebert, Roger (2004-07-16)։ «Bukowski: Born Into This»։ RogerEbert.com։ Վերցված է 2013-09-21 
  11. Gleiberman, Owen (2004-06-10)։ «Bukowski: Born Into This (2004)»։ Entertainment Weekly։ Վերցված է 2013-09-21 
  12. Holcomb, Mark (2004-05-25)։ «The Buried Life»։ The Village Voice։ Վերցված է 2013-09-21