Բուլբիտ, տասներկումատնյա աղիքի կոճղեզի բորբոքում։ Կոճղեզը ուղղակիորեն բացվում է լեղապարկի ծորանի մեջ։ Այն լինում է սուր, կատարալ (քրոնիկ), մակերեսային և էրոզիվ (առաջանում է տասներկումատնյա աղիքի լորձաթաղանթի մակերեսի արատների պատճառով)[1]։

Բուլբիտ
Տեսակհիվանդություն
ԵնթադասԴուոդենիտ

Բուլբիտի պատճառները խմբագրել

  • գաստրիտ,
  • գլյուկոզ պարունակող մթերքների չափից ավելի օգտագործում,
  • աղի մթերքների չափից ավելի օգտագործում,
  • ճարպային մթերքների, «fast foods» մթերքների չափից ավելի օգտագործում,
  • ժառանգական նախատրամադրվածություն,
  • ստամոքս-աղիքային համակարգի վնասվածքներ
  • Տասներկումատնյա աղիքի մակերեսի արատներ
  • Կրոնի հիվանդություն
  • Լամբլիոզ և այլն։

Helicobacter pylori վարակը առանցքային դեր է խաղում բուլբիտի ձևավորման գործում. այն նպաստում է ստամոքսի և տասներկումատնյա աղիքի լորձաթաղանթի բորբոքմանը, ինչը հանգեցնում է pH-ի զգալի փոփոխության՝ կոճղեզի պարունակության թթվայնացմանը։

Բուլբիտի ախտանիշները խմբագրել

Բուլբիտը ունի տարբեր ախտանիշներ։ Այն կարող է դրսևորվել ինչպես բարդ (սուր) ախտանիշներով, այնպես էլ մեղմ ախտանիշներով։ Սուր ախտանիշների դեպքում ցավը կարող է լինել բավականին ուժեղ, կարող է ուղեկցվել սրտխառնոցով և կրկնվող փսխումներով, երբեմն՝ լեղիով։ Կարող է առաջանալ դառը համ բերանում։ Բուլբիտի առաջացումը հաճախ տեղի է ունենում թմրամիջոցների չարաշահումից կամ ծանր թունավորումից հետո։ Դա կարելի է բացատրել նրանով, որ հաբերի բաղադրությունը միշտ պարունակում է այնպիսի քիմիական բաղադրիչներ, որը հզոր գրգռիչ է լորձաթաղանթի համար։ Նկատվում են նաև գլխացավեր։

Բուլբիտի բուժում խմբագրել

Բուլբիտի ցավերի սկսման դեպքում, խորհուրդ է տրվում անհապաղ ընդունել թթվամարիչներ (Ալամգել, Գաստալ, Մաալոքս և այլն)։ Բայց սա ժամանակավոր լուծում է։ Հաջող վերականգնման կարևոր գործոնն, իհարկե, որոշակի տեսակի բուլբիտի բուժման ճիշտ մարտավարությունն է։

Սուր բուլբիտի դեպքում նշանակվում են թթվամարիչներ, ցավազրկող դեղամիջոցներ (Նո-շպա, Բարալգին, Պապավերին)։ Այս դեղամիջոցները կօգնեն թեթևացնել ցավային հարձակումները՝ հանգստացնելով հարթ մկանների սպազմը։ Ցանկալի է նաև հիվանդության առաջին օրերին պահպանել որոշակի դիետա։ Նպատակահարմար է ստամոքսի սուր բուլբիտը բուժել հիվանդանոցային պայմաններում, որտեղ կարող է պահանջվել ստամոքսի լվացում` թունավորումը բացառելու համար։ Կարող են նշանակվել նաև կաթիլայիններ՝ ֆիզիոլոգական լուծույթներով, օրգանիզմի թունավորումը կանխարգելեու համար։ Անհրաժեշտության դեպքում իրականացվում են այլ հետազոտական մեթոդներ, որոնց արդյունքներով կընտրվի տասներկումատնյա աղիքի սուր բուլբիտի բուժման առավել շահավետ մարտավարությունը։

Քրոնիկ և կատարալ բուլբիտի դեպքում նշանակվում է հակաբիոտիկային թերապիա, քանի որ բուլբիտի այս տեսակը զարգանում է, որպես կանոն, Helicobacter pylori վարակի պատճառով։ Հակաբիոտիկները նշանակվում են՝ հաշվի առնելով դրանց նկատմամբ հարուցչի զգայունությունը։ Սրանք կարող են լինել հակաբիոտիկների որոշակի խմբեր, որոնք գործում են բուն ախտածին բջիջների վրա՝ Ամոքսիցիլին, Վիլպրաֆեն, Սումմամեդ, Դե-նոլ և այլն։ Երբեմն կարող է նշանակել Մետրոնիդազոլ, բայց մեր ժամանակներում դրա արդյունավետությունը Helicobacter pylori-ի պոտենցիալ «սպանողների» շրջանում վիճարկվում է։ Բուլբիտի դեպքում նշանակվում է երկարատև դիետա։ Բացի այդ, պետք է հրաժարվել ծխելուց, հնարավորության դեպքում խուսափել սթրեսային իրավիճակներից։ Պետք է հրաժարվել բոլոր տեսակի սննդային հավելումներ ընդունելուց, դրանք կարող են նաև գրգռիչ գործոն լինել կատարալ և քրոնիկ բուլբիտների սրման համար։ Նաև այս տեսակի բուլբիտի բուժման ընթացքում սթրեսային իրավիճակներում նշանակվում են հանգստացնող և քնաբար միջոցներ։ Պետք է հասկանալ և հոգեբանորեն պատրաստ լինել այն փաստին, որ պետք է վերանայել սովորական ապրելակերպը, քանի որ բուժումը կլինի բարդ և երկարատև։

Նշումներ խմբագրել