Բուդուրի ամրոց
«Բուդուր» ամրոց, ամրոց «Բուդուրի քար», ռազմական կառույց Հայաստանի Գանձաքար գյուղից 3 կմ արևելք, համանուն լեռան գագաթին, բարձր ժայռի վրա[2]: Հավանաբար կառուցվել է մ. թ. ա. VI-IV դդ.[3]:
Տեսակ | ամրոց և մշակութային արժեք |
---|---|
Տեղագրություն | Բուդուր |
Վարչական միավոր | Գանձաքար[1] |
Երկիր | Հայաստան[1] |
Շինանյութ | քար |
Ճարտարապետություն
խմբագրելԱյստեղից լավ է երևում Աղստևի ամբողջ հովիտը և Փոքր Կովկասի լեռնաշղթան, ինչպես նաև Ենոքավանի ամրոցների խումբը։ Բավականաչափ ընդարձակ (մի քանի հեկտար) տարածություն են շրջափակում վաղ հայկական այս ամրոցի պարիսպապատերը։ Պատերը եռաշարք են, որոնց լայնությունը հասնում է մինչև 3 մետր, շարված խոշոր, անմշակ քարերով[3], առանց շաղախի, նման կիկլոպյան բերդերին։
Բուդուրի ամրոցի հյուսիսային կողմից 213 կմ երկարությամբ մեկ շարքով, իսկ արևելյան կողմից 3 կմ բարձրությամբ երկշարք պատեր են շարված և միայն արևմտյան կողմից ամրոցը պաշտպանված է անմատչելի քարաժայռով։ Կանգուն են մնացել պարսպապատերի որոշ հատվածները։ Ամրոցի հարավային թեք լանջերում ուր հնարավոր չի եղել բնակվել, թաքցվել են անասունները, իսկ հյուսիսային մասում նկատվում են բնակարանների հիմնապատեր։ Հարավային կողմում պահպանվել են 2-3 մետր լայնությամբ երկու մուտքը։ Ամրոցում կատարված պեղումների ժամանակ հայտնաբերվել են 12 կավե կարմիր, սև և երկնագույն սափորներ ու հնագիտական այլ իրեր, որոնք կարելի է թվագրել մ. թ. ա. 4-3-րդ դդ.:
Գրականություն
խմբագրել- Ի.Բ. Էլլարյան, Աղստևի հովտի պատմության և կուլտուրայի հուշարձաններ, Երևան, «Հայաստան», 1980 — 36, էջեր 36 — 154 էջ։
- Կարապետյան Ի., Հայաստանի նյութական մշակույթը մ.թ.ա. VI-IV դդ., Եր. 2003, էջ 14
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Wiki Loves Monuments monuments database — 2017.
- ↑ Ի.Ա. ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՆԱԳԻՏԱԿԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԸ Ի.Ա. ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԸ մ.թ.սւ. VI-IV դդ
- ↑ 3,0 3,1 «Բուդուր» ամրոց (Ք․ա․ VI-IV դդ․) / «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» պետական ոչ առեվտրային կազմակերպություն