Բուդուր, լեռ ՀՀ Տավուշի մարզում։ Հայաստանում հայտնի է որպես «Տեսիլք» լեռ, որին տեղացիները անվանում են «Բուդուր»։

Բուդուր
Տեսակլեռ
ԵրկիրՀայաստան
Վարչատարածքային միավորՏավուշի մարզ
Մասն էԿովկաս
Բարձրությունը ծովի մակարդակից1372 մետր
Բուդուր (Հայաստան)##
Բուդուր (Հայաստան)

Աշխարհագրություն

խմբագրել

Լեռը տեղակայված է Գանձաքար գյուղի հարևանությամբ, հանդիսանում է Միափորի լեռնաշղթայի ճյուղավորումներից, լավ արտահայտված երևում է մարզկենտրոն Իջևանից։ Բարձրությունը 1372 մետր է։

Արևելյան կողում է գտնվում քարանձավը, որի մեծ սրահում գտնվող 2 ճեղքից լույս է ընկնում քարանձավի մեջ: Ըստ ավանդության՝ քարանձավից դեպի անտառ դուրս եկող ճանապարհի վրա մի երկար ուղղաձիգ ձգվող անցք կա: Տարիներ առաջ գյուղացիներից մեկին պարանով կապել են և իջեցրել այդ անցքից, որպեսզի հասկանան մինչև ուր է գնում: Այդ մարդը զգուշացրել է, որ եթե գոռա, ուրեմն դեռ կենդանի է, սակայն իջեցնելուց հետո նա սկսել է ծիծաղել: Բարձրացրել, հանել են նրան և տեսել, որ նա խելագարվել է: Այդ օրվանից գյուղացիները վախենում են գնալ այդ ճանապաարհով:

Պատմություն

խմբագրել

Բուդուր լեռան լանջին և գագաթին մնացել են համանուն բերդի ավերակները։ Ամրոցի պատերը եռաշարք են, որոնց լայնությունը հասնում է մինչև 3 մետր, շարված խոշոր, անմշակ քարերով, առանց շաղախի, նման կիկլոպյան բերդերին։

Բուդուրի ամրոցի հյուսիսային կողմից 213 կմ երկարությամբ մեկ շարքով, իսկ արևելյան կողմից 3 կմ բարձրությամբ երկշարք պատեր են շարված և միայն արևմտյան կողմից ամրոցը պաշտպանված է անմատչելի քարաժայռով։ Կանգուն են մնացել պարսպապատերի որոշ հատվածները։ Ամրոցի հարավային թեք լանջերում ուր հնարավոր չի եղել բնակվել, թաքցվել են անասունները, իսկ հյուսիսային մասում նկատվում են բնակարանների հիմնապատեր։ Հարավային կողմում պահպանվել են 2-3 մետր լայնությամբ երկու մուտքը։ Ամրոցում կատարված պեղումների ժամանակ հայտնաբերվել են 12 կավե կարմիր, սև և երկնագույն սափորներ ու հնագիտական այլ իրեր, որոնք կարելի է թվագրել մ. թ. ա. 4-3-րդ դդ.:

Լեռան գագաթին տեղադրվել է մի մեծ խաչ և բացվում է գեղեցիկ տեսարան։

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել