Բուգի (իսպ.՝ Boogie, el aceitoso), արգենտինացի ռեժիսոր Գուստավո Կովայի մուլտիպլիկացիոն ֆիլմը, հիմքը Ռոբերտո Ֆոնտանարոսսի «Boogie, el aceitoso» կոմիքսներն են։ Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2009 թվականի հոկտեմբերի 22-ին[7]։

Բուգի
իսպ.՝ Boogie, el aceitoso
Տեսակստերեոկինո և մուլտֆիլմ
Ժանրմարտաֆիլմ, քրեական ֆիլմ, դրամա և թրիլեր
ԿերպարներBoogie, el aceitoso?
ՌեժիսորԳուստավո Կովա[1][2]
ՀնչյունավորումPablo Echarri?[3][4], Nancy Dupláa?[3][4], Eduardo Gondell?[5], Mariano Chiesa?[5], Susana Sisto?[5], Rosario Sánchez Almada?[5], Nicolás Frías?[5], Ricardo Alanis?[5], Jesús Ochoa? և Susana Zabaleta?
Երկիր Արգենտինա և  Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
Լեզուիսպաներեն
ԸնկերությունIllusion Studios?
Տևողություն82 րոպե
Թվական2009
Շահույթ519 000 $[6]
boogielapelicula.com

Սյուժե խմբագրել

Վիետնամում պատերազմն անցած Բուգի մականունով մարդասպանն աշխատում է մաֆիայի պարագլուխ Սոնի Կալաբրիայի համար։ Երեք ամիս անց մաֆիոզոյի նկատմամբ ավարտվում է դատական գործընթացը, որտեղ դատավճիռը կախված է խորհրդավոր վկայի ցուցմունքներից։ Կալաբրիի փաստաբանը փորձում է վարձել Բուգիին, որպեսզի հեռացնեն ականատեսին, բայց նա խնդրում է չափազանց շատ գումար։ Այդ ժամանակ տարբերության հաշվին խնայողություն անելու նպատակով փաստաբանը վարձում է ավելի երիտասարդ ու քիչ գումար պահանջող վարձու մարդասպան Բլեքբյորնին։ Ժայրացած Բուգին որոշում է առևանգել վկային, որպեսզի Կալաբրին ստիպված վճարի նրան։

Իմանալով իր մտերիմ ոստիկանից, որտեղ է թաքնվում է վկան, Բուգայը գալիս է դեպքի վայր և վերջին պահին խանգարում է Բլեքբերնին կատարել պատվերը։ Ականատես է լինում Մարսիան՝ Կալաբրիայի նախկին ընկերուհին։ Նա թողել է նրան, երբ Բուգայի քննադատությունից հետո Մարսիան որոշել է նիհարել և, վերածվել է բարեկազմ շիկահեր գեղեցկուհու, դադարել է գրավել մաֆիայի ղեկավարին։ Ի պատասխան՝ նա համաձայնել է վկայել Սոնյայի դեմ։

Մարսիային Բլեկբերնի ձեռքից խլելով՝ Բուգին ձեռք է բերում վտանգավոր թշնամի, որը ցանկանում է վրեժ լուծել։ Այնուամենայնիվ, նա գնում է գործարքի Կալաբրիայի հետ և վկային փոխում է փողի ճամպրուկի հետ։ Սակայն Բուգին սկսում է զգալ իրեն մեղավոր և, հաշվեհարդար տեսնելով Բլեքբյորնի հետ, վերադառնում է և տանում Մարսիային։ Նրանք միասին շտապում են դատարանի շենք, որտեղ վերջանում էր մեղադրող կողմի տրված ժամանակը։ Մարսիան զբաղեցնում է վկայի աթոռը, բայց մաֆիան մտադիր է սպանել նրան։ Սրահը լի էր վարձկաններով, բայց Բուգին հաշվեհարդար է տեսնում նրանց բոլորի հետ։ Ապա նա սիրահարվում է արնաշաղաղ Մարսիային, որը կոշկով սպանում է Կալաբրիային։

Դերերը հնչյունավորել են խմբագրել

Դերասան Դեր
Պաբլո Էչարի Բուգի Բուգի
Նենսի Դուպլա Մարսիա Մարսիա
Նիկոլաս Ֆիրաս Բլեքբերն Բլեքբերն
Ռուֆինո Գալո Սոնի Կալաբրիյա Սոնի Կալաբրիյա

Անվանակարգեր խմբագրել

  • 2009՝ Անսիի անիմացիոն ֆիլմերի միջազգային փառատոնի «Կրիստալ» գլխավոր մրցանակի անվանակարգը Լավագույն լիամետրաժ մուլտֆիլմի համար՝ Գուստավո Կովա[8]։
  • 2009՝ Վարշավայի կինոփառատոնի «Free Spirit» մրցանակի հավակնորդ Գուստավո Կովան[9]։

Ծանոթագրություններ խմբագրել