Բորջիա (հեռուստասերիալ)
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
«Բորջիա»(անգլ.՝ The Borgias), կանադա-հունգարա-իռլանդական պատմական հեռուստասերիալ։ Ստեղծվել է Նիլ Ջորդանի կողմից։ Եթերում է եղել 2011 թվականի ապրիլի 3-ից մինչև 2013-ի հունիսի 16։
Գործողությունները ընթանում են 15-16-րդ դարերում։ Սերիալը պատմում է Բորջիա ցեղի մասին, որը իշխանության գագաթին է հասել Իտալիայում Ռենեսանսի ժամանակաշրջանում։ Գլխավոր դերերում են Ջերեմի Այրոնսը՝ Հռոմի պապ Ալեքսանդր VI դերում, ինչպես նաև Ֆրանսուա Առնոն (Չեզարե), Հոլիդեյ Գրեյնջերը (Լուկրեցիա), Դեյվիդ Օուքսը (Խուան)։ Կարդինալ դելլա Ռովերեի դերը կատարել է Քոլմ Ֆյորին։
ՍյուժեԽմբագրել
«Հավերժ» քաղաքում քչերն են սիրում Բորջիա ընտանիքին՝ իսպանական արմատներով իտալական ընտանիք։ Նրանք բազում ոսոխներ ունեն։ Չնայած դրան՝ Հռոմի Պապ Ինոկենտիյ VIII-ի մահից հետո, կաշառքների օգնությամբ Սուրբ Գահին է նստում Ռոդրիգո Բորջիան՝ վերցնելով Ալեքսանդր VI անունը։ Այդ ժամանակ նորընտիր հռոմի պապի հակառակորդ կարդինալ Ջուլիանո դելլա Ռովերեն համախոհներ է փնտրում Բորջիա ընտանիքի դեմ պայքարում։ Նրան հաջողվում է համոզել Ֆրանսիայի թագավորին՝ Կառլ VIII-ին, որպեսզի ինքը օգնի իրեն Սուրբ գահը վերցնել Բորջիայից։ Կառլը իր զորքով գալիս է հռոմ և հանդիպում հռոմի պապի հետ...
- ↑ Fernsehserien.de (գերմ.)
- ↑ ‘Borgias’ is dazzling, but dull // boston.com — 2011.