Բորիս Մոիսեևիչ Վլեստարու (ռումիներեն՝ Boris Wexler-Vlăstaru, իսկական անունը՝ Բուրէխ (Բորուխ) Մոիսեևիչ Վեկսլեր, հոկտեմբերի 20, 1922(1922-10-20), Rezina, Orhei County, Ռումինիայի թագավորություն - փետրվարի 11, 1993(1993-02-11), Իսրայել), մոլդովացի գրող։

Բորիս Վլեստարու
Ծնվել էհոկտեմբերի 20, 1922(1922-10-20)
ԾննդավայրRezina, Orhei County, Ռումինիայի թագավորություն
Վախճանվել էփետրվարի 11, 1993(1993-02-11) (70 տարեկան)
Վախճանի վայրԻսրայել
Մասնագիտությունգրող և լրագրող
Քաղաքացիություն Մոլդովա

Կենսագրություն

խմբագրել

Բորիս Վլեստարուն ծնվել է 1922 թվականին Մոլդովայի Ռեզինա քաղաքում[1][2]։ Սովորել է Օրգեև քաղաքի գիմնազիայում։ Հայրենական պատերազմի տարիներին էվակուացվել է Բեսլան, ապա՝ Սիբիր, որտեղ ընդունվել է մեխանիզատորների դպրոց, որն ավարտելուց հետո եղբոր հետ կամավոր մեկնել է ռազմաճակատ, ստացել է լեյտենանտի կոչում, այնուհետև ծառայությունը շարունակել է որպես թարգմանիչ։ Զորացրվելուց հետո բնակություն է հաստատել Քիշնևում, որպես լրագրող աշխատել է «Цэранул Молдовей» (Մոլդավայի գյուղացին) և «Молдова сочиалистэ» (Սոցիալիստական Մոլդովա) թերթերում։ 1953 թվականին ավարտել է Քիշնևի մանկավարժական ինստիտուտը։ Նույն թվականին հրատարակել է 18 գիրք։ Առաջին պատմվածքը՝ «Տանկիստները», տպագրվել է 1948 թվականին։ Հետագա տարիներին հրատարակվել են Վլեստարուի պատմվածքների չորս ժողովածուներ՝ «Անիկուցա» (1953), «Շողաց աստղը», «Կռունկները թռան» (1958), «Կոտոմկա» (1959)։ Վլեստարուի շատ պատմվածքներ ու վիպակներ հրատարակվել են ռուսերեն Մոսկվայում և Քիշնևում[3]։

Գրականություն

խմբագրել

Galina Davîdic, Elena Bordeianu, Ludmila Popa. Biobibliografia «Boris Vlăstaru-Wexler» (Библиография Бориса Влэстару—Векслера). Резина, 2002.

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Борис Влэстару (Борис Мошкович Векслер)». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 29-ին.
  2. «Надгробный памятник». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 29-ին.
  3. Մոլդավական նովելներ և պատմվածքներ, «Հայաստան» հրատարակչություն, Երևան, 1970, 184 էջ։