Բորիս Ռադունովիչ
Բորիս Ռադունովիչ (սերբ.՝ Борис Радуновић, մայիսի 26, 1996[1], Բելգրադ, Հարավսլավիայի Դաշնային Հանրապետություն), սերբ ֆուտբոլիստ, «Ավելինո 1912» ֆուտբոլային ակումբի դարպասապահը։
Քաղաքացիությունը | Սերբիա | ||
---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | մայիսի 26, 1996[1] (27 տարեկան) | ||
Ծննդավայր | Բելգրադ, Հարավսլավիայի Դաշնային Հանրապետություն | ||
Հասակ | 194 սանտիմետր | ||
Քաշ | 85 կիլոգրամ | ||
Դիրք | դարպասապահ | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Ակումբային կարիերա խմբագրել
Բորիսը «Ռադ» ֆուտբոլային ակումբի սան է, որի հիմնական կազմում իր դեբյուտը նա նշել է իր տասնյոթերորդ տարեդարձին, 2013 թվականի մայիսի 26-ին` դաշտ դուրս գալով 2012/13 մրցաշրջանի եզրափակիչ փուլում` Նիշ քաղաքից «Ռադնիչկի» ֆուտբոլային ակումբի դեմ խաղում։ Դաշտում հայտնվելուց ընդամենը մեկ րոպե անց Ռադունովիչը գնդակ է բաց թողնում[2]։
2013/14 մրցաշրջանում երիտասարդ դարպասապահը չի հայտնվել դաշտում։ Սերբիայի հաջորդ առաջնության 8-րդ փուլից հետո Ռադունովիչը դարձել է թիմի գլխավոր դարպասապահը։ 2014/15 մրցաշրջանում խաղացած առաջին խաղում Բորիսին հաջողվել է իր դարպասն անառիկ պահել, իսկ իր թիմը խոշոր հաշվով հաղթել է Կրագուևաց քաղաքի «Ռադիչկի» ֆուտբոլային ակումբին[3]։
2015 թվականին հուլիսի 18-ին հայտարարվել է Ռադունովիչի` իտալական «Ատալանա» ակումբ տեղափոխվելու մասին։
Կարիերան հավաքականում խմբագրել
Ռադունովիչը խաղացել է Սերբիայի երիտասարդական հավաքականի կազմում (մինչեւ 16 տարեկան)։ Բորիսը պարբերաբար հրավիրվում է մինչև 19 տարեկանների ազգային հավաքականում խաղալու, սակայն նրան դեռ չի հաջողվել իր դեբյուտը նշել թիմի կազմում, քանի որ մարզիչը նախընտրում է դաշտ դուրս բերել Վանյա Միլինկովիչ-Սավիչին[4][5]։
Անձնական կյանք խմբագրել
Բորիսը ունի երկվորյակ եղբայր, որի անունը Պավլե է։