Բորիս Ուտեխին

ռուս նկարիչ

Բորիս Կոնստանտինովիչ Ուտեխին (ռուս.՝ Борис Константинович Утехин, մարտի 27, 1910(1910-03-27), Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 12, 1988(1988-10-12), Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային գեղանկարիչ, բնանկարիչ, Լենինգրադի նկարիչների միության անդամ[1]։

Բորիս Ուտեխին
Ծնվել էմարտի 27, 1910(1910-03-27)
ԾննդավայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էհոկտեմբերի 12, 1988(1988-10-12) (78 տարեկան)
Մահվան վայրԼենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  ՌԽՖՍՀ և  ԽՍՀՄ
Մասնագիտություննկարիչ
Ժանրբնանկար
Պարգևներ
«Լենինգրադի պաշտպանության համար» մեդալ և «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ
ԱնդամակցությունԽՍՀՄ նկարիչների միություն

Կենսագրություն խմբագրել

Բորիս Կոնստանտինովիչ Ուտեխինը ծնվել է 1910 թվականի մարտի 27-ին Սանկտ Պետերբուրգում։ Ապագա նկարչի հայրը՝ Կոնստանտին Նիկոլաևիչ Ուտեխինը, հեղափոխությունից առաջ եղել է արվեստավոր անվագործ։ 1917 թվականից հետո աշխատել է Նևսկի մեքենաշինական գործարանում։ Մայրը՝ Մարիա Նիկոլաևնա Ուտեխինան (օրիորդական ազգանունը՝ Մատուսովա), եղել է տնային տնտեսուհի։ 1921 թվականին հայրը մահացել է խոլերայից[2]։

Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո Բորիս Ուտեխինը երկու տարի աշխատել է Մոսկվայի պոլիգրաֆիական ինստիտուտում, համատեղելով ուսումը ՀամԼԿԵՄ Կենտկոմի Բանվորագյուղացիական տեսչության կենտկոմի տեսչի աշխատանքի հետ։ 1930 թվականին վերադարձել է Լենինգրադ, որտեղ 1930-1931 թվականներին սովորել է մեքենաշինական ինստիտուտում։ Միաժամանակ զբաղվել է հասարակական աշխատանքով, եղել է նկարիչների քաղկոմի կոմերիտական կազմակերպության քարտուղար, իսկ 1932-1940 թվականներին՝ խորհրդային նկարիչների Լենինգրադի միության քարտուղար[3]։ Մասնակցել է ցուցահանդեսների 1930-ականների վերջից։ Աշխատել է հիմնականում բնանկարի ժանրում։ Պատերազմից հետո աշխատել է որպես նկարիչ-ձևավորող Լենիզոյում։ 1956 թվականին ընդունվել է Լենինգրադի նկարիչների միության անդամ։ Նկարչի ստեղծած ստեղծագործությունների թվում են՝ «Նևա։ Պետրոգրադի կողմը»[4] (1951), «Գայդարի հովիտ» (1955), «Ծովի մոտ», «Ծաղկող խնձորենիներ» (երկուսն էլ՝ 1957)[5], «Բրատսկ։ Փոսորակ», «Բարգուզին գետ» (երկուսն էլ՝ 1958)[6], «Առավոտյան մառախուղ» (1962), «Ակադեմիական ամառանոց» (1965)[7] և այլն։

1980-ականների և 90-ականների սահմաններում Բորիս Ուտեխինի աշխատանքները լենինգրադցի նկարիչների աշխատանքների ցուցադրությունների կազմում ներկայացվել են եվրոպական հանդիսատեսին արտասահմանյան մի շարք ցուցահանդեսների ժամանակ[8][9][10]։

Բորիս Կոնստանտինովիչ Ուտեխինը մահացել է 1988 թվականի հոկտեմբերի 12-ին Լենինգրադում՝ կյանքի յոթանասունիններորդ տարում։ Նրա ստեղծագործությունները գտնվում են թանգարաններում և մասնավոր հավաքածուներում Ռուսաստանում և արտերկրում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Справочник членов Ленинградской организации Союза художников РСФСР. — Л.: Художник РСФСР, 1987. — С.135.
  2. Центральный Государственный Архив литературы и искусства. СПб. Ф.78. Оп.8. Д.171. Л.1.
  3. Центральный Государственный Архив литературы и искусства. СПб. Ф.78. Оп.8. Д.171. Л.10.
  4. Выставка произведений ленинградских художников 1951 года. Каталог. — Л.: Лениздат, 1951. — С.21.
  5. 1917 — 1957. Выставка произведений ленинградских художников. Каталог. — Л.: Ленинградский художник, 1958. — С.33.
  6. Осенняя выставка произведений ленинградских художников 1958 года. Каталог. — Л.: Художник РСФСР, 1959. — С.28.
  7. Каталог весенней выставки произведений ленинградских художников 1965 года. — Л.: Художник РСФСР, 1970. — С.30.
  8. РУССКИЕ ХУДОЖНИКИ peinture russe : catalogue / ARCOLE / Etude Gros-Delettrez. — Paris: Drouot Richelieu, 26 Avril, 1991. — INDEX 222.
  9. ECOLE DE SAINT-PETERSBOURG : catalogue / ARCOLE / Etude Gros-Delettrez. — Paris: Drouot Richelieu, 27 Janvier, 1992. — INDEX 68—69.
  10. Peintures Russes — РУССКИЕ ХУДОЖНИКИ : catalogue / s.a. Servarts n.v. / Palais Des Beaux-Arts. — Bruxelles: Servarts s.a., 17 Fevrier, 1993. — 64 p. — Р. 41.

Գրականություն խմբագրել

  • Центральный Государственный Архив литературы и искусства. СПб. Ф.78. Оп.8. Д.171.
  • Выставка произведений ленинградских художников 1951 года. Каталог. — Л.: Лениздат, 1951. — С.21.
  • 1917—1957. Выставка произведений ленинградских художников. Каталог. — Л.: Ленинградский художник, 1958. — С.33.
  • Осенняя выставка произведений ленинградских художников 1958 года. Каталог. — Л.: Художник РСФСР, 1959. — С.28.
  • Каталог весенней выставки произведений ленинградских художников 1965 года. — Л.: Художник РСФСР, 1970. — С.30.
  • Справочник членов Ленинградской организации Союза художников РСФСР. — Л.: Художник РСФСР, 1987. — С.135.
  • Matthew Cullerne Bown. A Dictionary of Twentieth Century Russian And Soviet Painters. 1900 — 1980s. — London: Izomar Limited, 1998.
  • Иванов С. В. Неизвестный соцреализм. Ленинградская школа. — Санкт-Петербург: НП-Принт, 2007. — С.384, 389, 392, 395, 398, 400, 405. ISBN 5-901724-21-6, ISBN 978-5-901724-21-7.
  • РУССКИЕ ХУДОЖНИКИ peinture russe : catalogue / ARCOLE / Etude Gros-Delettrez. — Paris: Drouot Richelieu, 26 Avril, 1991.
  • ECOLE DE SAINT-PETERSBOURG : catalogue / ARCOLE / Etude Gros-Delettrez. — Paris: Drouot Richelieu, 27 Janvier, 1992.
  • Peintures Russes — РУССКИЕ ХУДОЖНИКИ : catalogue / s.a. Servarts n.v. / Palais Des Beaux-Arts. — Bruxelles: Servarts s.a., 17 Fevrier, 1993. — 64 p.