Բորիս Մարգարով[1] (հունիսի 16, 1935(1935-06-16), Վոլխով, Լենինգրադի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - ապրիլի 23, 2023(2023-04-23)[2]), խորհրդային ջրագնդակորդ, Օլիմպիական խաղերի մրցանակակիր (1956)։ Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ (2001)։ Պարգևատրվել է Ժողովուրդների Բարեկամության շքանշանով։

Բորիս Մարգարով
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝ջրագնդորդ
Երկիր՝ ԽՍՀՄ
Ծննդյան ամսաթիվ՝հունիսի 16, 1935(1935-06-16)
Ծննդավայր՝Վոլխով, Լենինգրադի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահվան ամսաթիվ՝ապրիլի 23, 2023(2023-04-23) (87 տարեկան)

Կենսագրություն խմբագրել

Բորիս Մարգարովը ծնվել է 1935 թվականի հունիսի 16-ին, Լենինգրադի մարզի Վոլխովստրոյ քաղաքում, Վոլխովի ՀԷԿ-ի տնօրեն Վահան Մարգարովի ընտանիքում։ 1941 թվականին ընտանիքի հետ տեղափոխվել է Լենինգրադ, որտեղ վերապրել է Լենինգրադի շրջափակումը։

1948 թվականին Մանկապատանեկան մարզական դպրոցում սկսել է զբաղվել ջրային պոլոյով՝ պիոներների պալատում՝ Անատոլի Պչելինի ղեկավարությամբ։ 1952 և 1953 թվականներին Լենինգրադի հավաքականի կազմում դարձել է ԽՍՀՄ պատանիների չեմպիոն։ 1954-1961 թվականներին հանդես է եկել «Բուրեվեստնիկում» (Լենինգրադ), իսկ 1961-1963 թվականներին՝ «Սպարտակում» (Լենինգրադ)։ 1956 թվականին ԽՍՀՄ հավաքականի կազմում Մելբուրնի Օլիմպիական խաղերի մասնակից է եղել և նվաճել է այդ մրցաշարի բրոնզե մեդալը։

1963 թվականին ավարտել է Լենինգրադի պոլիտեխնիկական ինստիտուտը և ավարտել իր մարզական կարիերան։ 1976-1991 թվականներին աշխատել է Լենոբլէներգոյի գլխավոր տնօրեն։ 2005 թվականից զբաղեցնում է «Ռոստրոյ» գազալցակայանների տնօրինության գլխավոր տնօրենի տեղակալի պաշտոնը[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. В некоторых источниках отчество Бориса Маркарова ошибочно указывается как Никитич
  2. В некоторых источниках в качестве даты рождения Бориса Маркарова ошибочно указывается 12 марта
  3. «КЗС и энергообеспечение». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 7-ին.

Արտաքին հղումներ խմբագրել