Բորիս Կդյումով (ռուս.՝ Бори́с Гео́ргиевич Курдю́мов, օգոստոսի 8, 1950(1950-08-08), Բիշքեկ, Ղրղզական ԽՍՀ, ԽՍՀՄ), ռուսական դիվանագետ։

Բորիս Կուրդյումով
 
Կրթություն՝ Kyrgyz Technical University?
Մասնագիտություն՝ դիվանագետ
Ծննդյան օր օգոստոսի 8, 1950(1950-08-08) (73 տարեկան)
Ծննդավայր Բիշքեկ, Ղրղզական ԽՍՀ, ԽՍՀՄ

Կենսագրություն խմբագրել

Ավարտել է Ֆրունզենի պոլիտեխնիկական ինստիտուտը (1972) և ԽՍՀՄ ԱԳՆ դիվանագիտական ակադեմիան (1990)։ Դիվանագիտական գործունեությամբ սկսել է զբաղվել 1990 թվականից։

  • 1990-1993 թվականներին՝ Մոզամբիկում ԽՍՀՄ դեսպանատան խորհրդական (1991 թվականից՝ Ռուսաստան
  • 1997-2000 թվականներին՝ ՌԴ ԱԳՆ Տեղեկատվության և մամուլի վարչության պետ, խորհրդական, ավագ խորհրդական։
  • 2000 թվականի հոկտեմբերից-2001 թվականի փետրվարը՝ ՌԴ ԱԳՆ տեղեկատվական ապահովման դեպարտամենտի տնօրենի տեղակալ։
  • 2001-2004 թվականներին՝ Ռուսաստանի ԱԳՆ տեղեկատվական ապահովման դեպարտամենտի տնօրեն։
  • 2004-2011 թվականներին՝ ՌԴ ԱԳՆ անվտանգության դեպարտամենտի տնօրենի տեղակալ։
  • 2011 թվականի հունվարի 14-ից-2018 թվականի փետրվարի 1-ը՝ Կաբո Վերդեում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան[1]։ Հավատարմագրերն հանձնվել է 2011 թվականի փետրվարի 18-ին[2]։

Ամուսնացած է ունի երկու որդի։

Դիվանագիտական աստիճան խմբագրել

  • 2-րդ դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (2003 թվականի ապրիլի 2)[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Указ Президента Российской Федерации от 01.02.2018 № 46 «О Курдюмове Б.Г.»
  2. «Посол. Курдюмов Борис Георгиевич». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 24-ին.
  3. «Указ Президента Российской Федерации от 02.04.2003 № 392 «О присвоении дипломатических рангов»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 16-ին.

Արտաքին հղումներ խմբագրել