Բորիս Գևորգյան

հայ պարող, պարուսույց
Վիքիպեդիայում կան հոդվածներ Գևորգյան ազգանունով այլ մարդկանց մասին:

Բորիս Գևորգյան (հունվարի 2, 1938(1938-01-02), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հուլիսի 11, 2018(2018-07-11), Երևան, Հայաստան[1][2]), հայ պարող, պարուսույց։ Հայաստանի մշակույթի վաստակավոր աշխատող (1990), ՀՀ ժողովրդական արտիստ (2013)։

Բորիս Գևորգյան
Դիմանկար
Ծնվել էհունվարի 2, 1938(1938-01-02)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհուլիսի 11, 2018(2018-07-11) (80 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունպարող և պարուսույց
Պարգևներ և
մրցանակներ
ԵրեխաներԿարեն Գևորգյան

Կարեն և Ստեփան Գևորգյանների հայրը։

Կենսագրություն խմբագրել

Բորիս Գևորգյանը ծնվել է 1938 թվականին, Երևանում։ 1948 թվականին սովորել է Երևանի պիոներների և դպրոցականների քաղաքային պալատում։ 1956-1957 թվականներին ծառայել է խորհրդային բանակում, ծառայությունից հետո ընդունվել է Վանյա Ղարիբյանի ղեկավարած Երվանդ Սահառունու անվան երգի-պարի անսամբլ , եղել համույթի առաջատար պարողներից մեկը։ 1960-1963 թվականներին եղել է Հայֆիլհարմոնիայի մենակատար։ 1963 թվականին հիմնադրել է «Բերդ» պարային համույթը[3], համերգներով հանդես եկել Հունաստանում, Լեհաստանում, Կիպրոսում, Բուլղարիայում, Հունգարիայում, Ալժիրում, Ավստրիայում, Ֆրանսիայում, Իտալիայում և մի շարք այլ երկրներում կայացած միջազգային փառատոների, պետական-կառավարական միջոցառումների, հայկական մշակույթի օրերի միջոցառումների ժամանակ։ 1976 թվականին ավարտել է ԽՍՀՄ ՀԱՄԿԽ-ի Լենինգրադի բարձրագույն դպրոցը՝ «Ստեղծագործական աշխատանքների մեթոդիկան պարային կոլեկտիվներում» որակավորմամբ։ «Բերդ» համույթում իրականացրել է բազմաթիվ պարային բեմադրություններ։ 1995 թվականից եղել է Հայաստանի ազգային պարարվեստի միության վարչության անդամ[4]։

Մահացել է Երևանում։

Պարգևներ խմբագրել

  • Հայաստանի ազգային պարարվեստի միության «Վահրամ Արիստակեսյան» ոսկե հուշամեդալ
  • Հայաստանի մշակույթի վաստակավոր աշխատող, 1990,
  • ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալ, 2003
  • Արաբկիրի պատվավոր քաղաքացի, 2008
  • ՀՀ ժողովրդական արտիստ, 2013
  • Երևանի քաղաքապետարանի ոսկե մեդալ, 2013
  • ՀՀ սփյուռքի նախարարության ոսկե մեդալ, 2013
  • ՀՀ ԱԺ հուշամեդալ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ, պարուսույց Բորիս Գևորգյանը»։ Արխիվացված է օրիգինալից 2018-12-14-ին։ Վերցված է 2019-01-02 
  2. One Studio։ «Բորիս Գևորգյանը բոլորի հուշերում կմնա որպես մեծ արվեստագետ, պարի տաղանդավոր վարպետ և մեծ մանկավարժ»։ www.slaq.am։ Արխիվացված է օրիգինալից 2019-01-12-ին։ Վերցված է 2019-01-02 
  3. ««Բերդ» պարային անսամբլ»։ cult.am մշակութային պորտալ (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2020-09-20-ին։ Վերցված է 2019-01-02 
  4. «AV Production - Բորիս Գևորգյան»։ avproduction.am։ Արխիվացված է օրիգինալից 2020-07-03-ին։ Վերցված է 2019-01-02