Բորիս Բեկ-Սոֆիև (ռուս.՝ Борис Александрович Бек-Софиев, հունիսի 22 (հուլիսի 4), 1872 - ապրիլի 25, 1934(1934-04-25), Փարիզ), ռուսական կայսերական բանակի սպա, Ռուս-ճապոնական և Առաջին համաշխարհային պատերազմների մասնակից, Գեորգիևյան շքանշանի ասպետ։

Բորիս Բեկ-Սոֆիև
հունիսի 22 (հուլիսի 4), 1872 - ապրիլի 25, 1934(1934-04-25) (61 տարեկան)
Մահվան վայրՓարիզ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Զորատեսակհետևազոր
Կոչումգնդապետ
Մարտեր/
պատերազմներ
Ռուս-ճապոնական պատերազմ, Առաջին համաշխարհային պատերազմ և Ռուսաստանի քաղաքացիական պատերազմ
ԿրթությունPskov military school?
Պարգևներ
Սուրբ Գեւորգի 4-րդ դասի շքանշան Սուրբ Աննայի շքանշան Order of Saint Vladimir 4th class with swords and bow Սուրբ Վլադիմիրի 4-րդ աստիճանի շքանշան Order of St. Anna 2nd class with swords Սուրբ Աննայի 2-րդ աստիճանի շքանշան Սուրբ Ստանիսլավի 2-րդ աստիճանի շքանշան թրերով Սուրբ Ստանիսլավի 2-րդ աստիճանի շքանշան Սուրբ Աննայի 3-րդ աստիճանի շքանշան Սուրբ Ստանիսլավի 3-րդ աստիճանի շքանշան և Ոսկե զենք «Քաջության համար»

Կենսագրություն խմբագրել

Թիֆլիսի նահանգի ազնվականներից է, ծագումով ուղղափառ ադրբեջանական բեկական Սոֆիևների տոհմից է։ Հայրը` Աբաս-Կուլի-բեկ Սոֆիևը, Թերի կազակական զորքերի Վոլգյան գնդի զորական ավագ էր։ Մայրը` Միխալինա Ստեպանովնա Յակուբովսկին, ծագումով լիտվա-թաթարական տոհմից էր։ Ընդհանուր կրթությունը ստացել է Պսկովյան կադետական կորպուսում[1]։ Ծառայության է անցել որպես շարքային յունկեր Ալեքսանդրովյան 3-րդ ռազմական ուսումնարանում, որն ավարտելուց հետո 1894 թվականին ստացել է պոդպորուչիկի կոչում և ծառայության անցել Կամայի 110-րդ հետևակային գնդում։ 1894 թվականին գործուղվում է 6-րդ հրետանային բրիգադ ծառայական փորձություն անցնելու և հրետանավոր դառնալու նպատակով։ 1896 թվականին փոխադրվում է 6-րդ հրետանային բրիգադ և հաշվառվում 8-րդ մարտկոցում։ 1898 թվականին փոխադրվում է 2-րդ հրետանային բրիգադ։ 1898 թվականի հուլիսի 19-ին ստանում է պորուչիկի, 1901 թվականի օգոստոսի 19-ին` շտաբս-կապիտանի կոչում։ Մասնակցել է 1904-1905 թվականների ռուս-ճապոնական պատերազմին։

1907 թվականին փոխադրվում է 1-ին Արևելասիբիրական մոտորային հրետանային դիվիզիոն` ստանալով կապիտանի կոչում։ 1912 թվականին փոխադրվում է 19-րդ հրետանային բրիգադա։ 1913 թվականին գործուղվում է Սպայական հրետանային դպրոց, որն ավարտում է «բավարար» գնահատականով։ 1914 թվականին ստանում է փոխգնդապետի կոչում և նշանակվում 19-րդ հրետանային բրիգադի մարտկոցի հրամանատար։

Առաջին համաշխարհային պատերազմի սկզբում փոխադրվում է 65-րդ հրետանային բրիգադի 5-րդ մարտոցի հրամանատար։ 1915 թվականի հունվարի 13-ին պարգևատրվում է Սուրբ Գեորգիի 4-րդ աստիճանի շքանշանով։ 1915 թվականի օգոստոսի 22-ին պարգևատրվում է Սուրբ Գեորգիի 4-րդ աստիճանի շքանշանով, սրերով և ժապավենով։ 1915 թվականի նոյեմբերի 4-ին ստանում է գնդապետի կոչում։ 1916 թվականի ապրիլի 30-ին նշանակվում է 57-րդ հրետանային բրիգադի 1-ի դիվիզիոնի հրամանատար։

Քաղաքացիական պատերազմի ժամանակ մասնակցում է Սպիտակ շարժմանը։ Մասնակցում է Յարոսլավյան ապստամբությանը և Բրեդյան արշավանքին[2]։ 1920 թվականին արտագաղթում է Հարավսլավիա, հետագայում Ֆրանսիա։ Մահացել է 1934 թվականի ապրիլի 25-ին, Փարիզում։

Գրականություն խմբագրել

  • Военная хроника // Русский инвалид : газета. - 1915. - 13 июня (№ 129). - С. 3.
  • Альбом кавалеров ордена Св. Великомученика и Победоносца Георгия и Георгиевского оружия. - Издание Общества кавалеров ордена Св. Георгия и Георгиевского оружия. - Белград: Типография Державной Макарницы, 1935. - С. 104-105.
  • Исмаилов Э. Э. Георгиевские кавалеры - азербайджанцы. - М.: Герои отечества, 2005. - С. 58, 170-178.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Русская императорская армия//Софиев Абас-Кули-Бек». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 12-ին.
  2. Волков С. В. База данных «Участники Белого движения в России»

Արտաքին հղումներ խմբագրել