Բորիս Ապրիլով

բուլղարացի գրող, դրամատուրգ

Բորիս Ապրիլով (բուլղար․՝ Борис Априлов, ծննդյան անունը՝ Атанас Василев Джавков, մարտի 21, 1921(1921-03-21)[1], Malko Tarnovo, Բուրգասի մարզ, Բուլղարիա - ապրիլի 10, 1995(1995-04-10)[1], Թել Ավիվ, Իսրայել), բուլղարացի բանաստեղծ, դրամատուրգ, արձակագիր, երգիծաբան, մանկագիր։

Բորիս Ապրիլով
Борис Априлов
Ծննդյան անունАтанас Василев Джавков
Ծնվել էմարտի 21, 1921(1921-03-21)[1]
ԾննդավայրMalko Tarnovo, Բուրգասի մարզ, Բուլղարիա
Վախճանվել էապրիլի 10, 1995(1995-04-10)[1] (74 տարեկան)
Վախճանի վայրԹել Ավիվ, Իսրայել
ԳերեզմանMount Carmel
Մասնագիտությունդրամատուրգ, դրամատուրգ և մանկագիր
Քաղաքացիություն Բուլղարիա
Կայքborisaprilov.wordpress.com

Կենսագրություն

խմբագրել

Կրթությունն ստացել է Բուրգաս քաղաքում, որտեղ ուսմանը զուգահեռ տեղական թերթերում հրապարակել է կարճ պատմվածքներ, ֆելիետոններ, բանաստեղծություններ։ 1947 թվականին հրավիրվում է աշխատանքի «Стършел» երգիծական թերթի խմբագրությունում և տեղափոխվում է Սոֆիա։ 1959 թվականից ամբողջովին նվիրվում է գրական աշխատանքի և մինչև մահ ապրում բացառապես գրական հոնորարներով։ 1959-63 թթ. եղել է բուլղարական կրկեսի տնօրինության գլխավոր դրամատուրգը և գրական խմբագիրը։ 1963-69 թթ. Սլիվեն քաղաքի թատրոնում եղել է դրամատուրգ և գրական խորհրդատու։

Ստեղծագործություն

խմբագրել

Գրել է 10 մանկական գրքեր և բազմաթիվ մանկական պիեսներ դրամատիկական, տիկնիկային ու հեռուստեստեսային թատրոնի համար։ Միաժամանակ մեծահասակների համար գրել է ֆելիետոններ, վիպակներ և վեպեր։

Հայերեն թարգմանությամբ

խմբագրել

Ստորև ներկայացված է Բորիս Ապրիլովի այն ստեղծագործությունների ցանկը, որոնք թարգմանվել են հայերեն՝

  • Աղվեսիկի արկածները (երգիծական պատմվածք), Ե., Հայպետհրատ, 1967, 135 էջ։ Ռուսերենից թարգմ.՝ Մ. Սաֆարյան։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.