Բորիս Ազարով (ուկրաիներեն՝ Азаров Борис Іванович, հուլիսի 19, 1940(1940-07-19), Սիմֆերոպոլ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - փետրվարի 15, 2013(2013-02-15), Սիմֆերոպոլ, Ուկրաինա), ուկրաինացի և խորհրդային ռեժիսոր և դերասան։ ՈւԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ։ Եղել է Ղրիմի Ինքնավար Հանրապետության մրցանակի դափնեկիր, Ղրիմի ակադեմիական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար։

Բորիս Ազարով
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 19, 1940(1940-07-19)
ԾննդավայրՍիմֆերոպոլ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էփետրվարի 15, 2013(2013-02-15) (72 տարեկան)
Մահվան վայրՍիմֆերոպոլ, Ուկրաինա
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ուկրաինա
Մասնագիտությունռեժիսոր, դերասան, թատերական ռեժիսոր և տիկնիկագործ
Պարգևներ և
մրցանակներ
«Վաստակի համար» ІІІ աստիճանի շքանշան (Ուկրաինա)
Ուկրաինական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ և

Կենսագրություն խմբագրել

1975 թվականին ավարտել է Կրասնոդարի մշակույթի պետական ինստիտուտը։

1959 թվականից աշխատել է Ղրիմի ակադեմիական տիկնիկային թատրոնում որպես բեմի աշխատող և լուսավորող, 1962 թվականից եղել է դերասան, 1978-2013 թվականներին` գլխավոր ռեժիսոր, իսկ 1998 թվականից` գեղարվեստական ղեկավար։

Բորիս Ազարովը եղել է Տիկնիկային թատրոնի գործիչների միջազգային միության (UNIMA) և Ուկրաինայի արվեստների ակադեմիայի նախագահությանը կից տիկնիկային թատրոնների աշխատանքի խորհրդի անդամ։

Չորս տարիների ընթացքում Բորիս Ազարովը ղեկավարել է Եվրոպայի տիկնիկավարների միջազգային ժյուրին։ Մշակույթի զարգացման գործում ունեցած ավանդի և տիկնիկային և թատերական արվեստի ոլորտում ունեցած ձեռքբերումների համար արժանացել է մի շարք պարգևների։ Մահացել է ծանր հիվանդությունից։

Տիկնիկային բեմադրություններ խմբագրել

Բացահայտում-ներկայացումներ են դարձել «Անագե տոկուն զինվորիկը», «Քամիներ փնտրիր դաշնում», «Աստղային տղան» (1985), «Տիկնիկների դիմակահանդես» (1995) բեմադրությունները։ Առաջինն է եղել Ուկրաինայի տիկնիկային թատրոնում, որ բեմադրել է «Չայկովսկու հեքիաթները» բալետը և օպերան։

Բ. Ազարովի և Վ. Կուրենկովայի «Աքլոր և Կո» ներկայացումը մրցանակների է արժանացել է «Թատրոնը ճամպրուկում» 11-րդ միջազգային փառատոնի 3 անվանակարգերում (Լեհաստան, Լոմժա քաղաք, 1998)։

Մրցանակներ խմբագրել

  • Երրորդ աստիճանի ծառայությունների համար շքանշանի ասպետ[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել