Բորա Բորա
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Բորա Բորա, կղզի Օվկիանիայում, Ֆրանսիական Պոլինեզիայի կղզեխմբի կղզիներից։ Այն պատկանում է Ֆրանսիային։ Տարածքը՝ 29.3 կմ2 է։ Կղզին գտնվում է Տահիտիի մայրաքաղաք Պապետեից 230 կմ հյուսիս-արևմուտք։ Կղզին շրջապատված է կորալյան խութերով, իսկ կղզու կենտրոնում է գտնվում գործող հրաբուխ Պահիան (727 մ)։
'
| ||
Կոորդինատներ | 16°35′43″ հվ. լ. 151°38′57″ ամ. ե.HGЯO | |
Երկիր | Ֆրանսիական Պոլինեզիա | |
Տեղագրություն | Խաղաղ օվկիանոս | |
Կղզիների քանակը | 30 | |
Ընդհանուր մակերեսը | 38 կմ2 | |
Ամենաբարձր կետը | 727 մ | |
Բնակչություն (2007) | 8927 մարդ | |
Բնակչության խտությունը | 234,921 մարդ/կմ2 | |
Տեսարան` Պահիա հրաբուխի գագաթից
| ||
Վիքիպահեստում |
Բորա Բորան ամենահայտնի տուրիստական կենտրոններից մեկն է աշխարհում։ Ամենամեծ քաղաքը Վայտապն է, որը գտնվում է կղզու արևելյան հատվածում։ Բնակչությունը՝ ըստ 2008 թ. մարդահամարի 8880 է։ Տնտեսությունը բացառապես հիմնված է տուրիզմի, ինչպես նաև կոկոսի արտադրության վրա։
Անվան ստուգաբանությունը
խմբագրելԿղզու իրական անվանումը տահիտերենով ավելի ճիշտ արտասանվում է Պորա Պորա, որը նշանակում է Առաջին Ծնունդ։
Պատմություն
խմբագրելԿղզին առաջինը բնակեցվել է Պոլինեզիան գաղութարարների կողմից Ք. ա. 4-րդ դարում։ Եվրոպայում կղզու գոյությունը հայտնի է դարձել 1722 թ. Յակոբ Ռոգգեվենի շնորհիվ։ Իսկ 1770 թ. Ջեյմս Կուկը ոտք է դրել այս կղզու վրա։ Բորա Բորան, մինչև 1888 թ. անկախ պետություն էր, սակայն ֆրանսիացիների ճնշումից խուսափելու համար Բորա Բորայի վերջին թագուհի Տերիմաեվաուրա 3-րդը այն հանձնեց ֆրանսիացիներին։
Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին
խմբագրելԵրկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում Միացյալ նահանգները ընտրել է Բորա Բորան, որպես Հարավային խաղաղ օվկիանոսի ռազմական մատակարարման բազա և նավթի պահեստ։ Այստեղ այդ տարիներին 7000 տղամարդիկ այստեղ պատրաստվում էին պատերազմին։
Տուրիզմ
խմբագրելԱյսօր կղզու տնտեսությունը զարգանում է գրեթե միայն զբոսաշրջության շնորհիվ։ Վերջին մի քանի տարիների ընթացքում այստեղ կառուցվում են մի շարք հանգստավայրեր;Մեծ մասը զբոսաշրջիկների գնում է Աքուա հանգստավայր։ Բորա Բորայի օդանավակայանը ապահովում է ամենօրյա թռիչքները դեպի Պապետե և Թահիթի։ Հասարակական տրանսպորտը այստեղ բացակայում է առաջարկում են վարձակալել ավտոմեքենա և հեծանիվ։ Կղզու շրջապատող տարածքի ջրում բնակվում են շնաձկներ և ձկների շատ տեսակներ։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բորա Բորա» հոդվածին։ |