Բոսորագույն ճանկ (անգլ.՝ The Scarlet Claw, 1944), ամերիկացի կինոռեժիսոր Ռոյ Նիլի գեղարվեստական ֆիլմերից մեկը։ Այն թվով ութերորդն է՝ նվիրված Շերլոկ Հոլմսի արկածներին և բժիշկ Վաթսոնին։ Ֆիլմի նկարահանումներին մասնակցում էին Բեզիլ Ռեբոուն, Նայջել Բրյուսը և այլ հայտնի դերասաններ։ Բազմաթիվ քննադատների և երկրպագուների կողմից այս ֆիլմը համարվում է «Universal Studios» կինոստուդիայի նկարահանած 12 ֆիլմերից լավագույնը[3]։ Ֆիլմը նկարահանվել է 1944 թվականին։ Այն ամբողջովին ներկայացվում է անգլերենով։

Բոսորագույն ճանկ
անգլ.՝ The Scarlet Claw
ԵրկիրԱՄՆ
Ժանրմիստիկ ֆիլմ[1]
Թվական1944, մայիսի 18, 1944[2] և մայիսի 26, 1944[2]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՌոյ Ուիլյամ Նիլ[1]
ՊրոդյուսերՌոյ Ուիլյամ Նիլ
Սցենարի հեղինակՌոյ Ուիլյամ Նիլ
ԴերակատարներԲեզիլ Ռեթբոուն, Նայջել Բրյուս, Մայլզ Մենդեր, Յան Վուլֆ, Վիկտորյա Հորն, Արթուր Հոլ և Փոլ Քևենա
ԵրաժշտությունՓոլ Սոթել
Պատմվածքի վայրԱնգլիա
ԿինոընկերությունUniversal Studios
Տևողություն74 րոպե
ՆախորդՍարդ կինը
ՀաջորդՄահվան մարգարիտ

Սյուժե խմբագրել

Հոլմսը և Վաթսոնը մասնակցում էին ոգեհարցության գիտության նվիրված կոնֆերանսին Կանադայում։ Նրանք ստանում են Լեդի Պենրոուզից հեռագիր, ով ապրում էր Լա Մորտ Ռուժ փոքրիկ գյուղում։ Հեռագրում օգնություն էր հայցվում։ Երբ Հոլմսը պատրաստվում էր հրաժարվել, նա ստանում է նոր նամակ, որտեղ և ասվում էր, որ լեդի Պենրոուզը դաժանաբար սպանվել էր։ Հոլմսը և Վաթսոնը հասնում են այդ հեռավոր գյուղը ...[4]:

Առանձնահատկություն խմբագրել

  • Ֆիլմը հիմնված է իրական սցենարի վրա և իր մեջ չի ներառում Արթուր Դոյլի պատմվածքներից տարրեր։
  • Այս ֆիլմում են նկարահանվում Մարիա Գորդոնը (Միսիս Հադսոն) և Դենիս Հոյան (լեյսթրեդ).
  • Ֆիլմի գործողությունները կատարվում են Կանադայում։
  • Ֆիլմի վերջում Հոլմսը մեջբերում է Ուինսթոն Չերչիլին։

Դերերում խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 http://www.imdb.com/title/tt0037248/
  2. 2,0 2,1 Internet Movie Database — 1990.
  3. Audio Commentary, David Stuart Davies, MPI Home Video DVD
  4. David Stuart Davies, Holmes of the Movies (New English Library, 1976) ISBN 0-450-03358-9

Արտաքին հղումներ խմբագրել