Հեռագիր

հաղորդագրություն՝ ուղարկված հեռագրության միջոցով

Հեռագիր, փաստագրական հաղորդագրություն, որ հաղորդվում է հեռագրական կապուղիներով։ Կապի ձեռնարկությունները հեռագիր ընդունում են բնակչությունից, հիմնարկներից, կազմակերպություններից։ Հեռագրերը լինում են ներքին (երկրի սահմաններում) և միջազգային, իսկ ըստ անցման Փուլերի ելից, մտից և տրանզիտային։ Ներքին հեռագրերը կարող են լինել միջքաղաքային և տեղական (նույն բնակավայրի սահմաններում)։ Մշակման հրատապությունից կախված՝ հեռագրերը բաժանվում են մի քանի կատեգորիայի («սովորական», «շտապ», «կառավարական» և այլն)։

ԽՍՀՄ տարիներին օգտագործված հեռագրի ձևաթուղթ


Wiktionary-logo-hy.png Ընթերցե՛ք «հեռագիր» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 355 CC BY-SA icon 80x15.png