Բոսաբոլ (անգլ.՝ Bossaball), բելգիական թիմային խաղ, որը միավորում է կապոեյրան, լողափնյա վոլեյբոլը, ակրոբատիկան, բատուտի վրա հնարքները, ֆուտբոլը, օդային մարմնամարզությունը: Խաղում է փչովի խաղադաշտում՝ ցանցի յուրաքանչյուր կողմում՝ բատուտներով[1], բատուտները թույլ են տալիս խաղացողներին ցատկել այնքան բարձր, որ գնդակը նետեն ցանցի վրայով և միավորներ վաստակեն: Խաղի հայեցակարգը 2002-2004 թվականներին մշակել է Իսպանիայում բնակվող բելգիացի Ֆիլիպ Եյկմանսը։ Չնայած Իսպանիայում ստեղծմանը, խաղն առաջին անգամ հանրությանը ներկայացվել է Նիդերլանդներում և Բելգիայում[2]:

Bossaball
մարզաձև Խմբագրել Wikidata
Ենթակատեգորիաթիմային մարզաձև, գնդակով խաղ Խմբագրել Wikidata
Ստեղծում2004 Խմբագրել Wikidata
Հիման վրավոլեյբոլ, ֆուտբոլ, մարմնամարզություն Խմբագրել Wikidata
Ծագման երկիրԻսպանիա Խմբագրել Wikidata
Minimum number of players8 Խմբագրել Wikidata
Maximum number of players8 Խմբագրել Wikidata
Հայտնաբերող կամ հնարողFilip Eyckmans Խմբագրել Wikidata
Բոսաբոլ

Կանոններ

խմբագրել

Բոսաբոլը խաղում են չորսից հինգ հոգանոց երկու թիմեր, որոնք գնդակը նետում են վոլեյբոլի նման՝ ցանցի վրայով: Բոլոր խաղացողները գտնվում են փչովի բատուտի վրա, ինչը թույլ է տալիս ցատկել վեր մինչև 3 մետր: Երկու դաշտերի միջև ցանցի բարձրությունը տատանվում է՝ կախված մակարդակից ՝ մասնագետներ, միջանկյալ, սկսնակներ կամ երեխաներ: Խաղացողներին չի թույլատրվում դիպչել ցանցին, և նրանք միշտ պետք է ունենան մարմնի առնվազն մեկ մաս իրենց կողմում[3]: Խաղը թույլատրում է հարվածներ և փոխանցումներ կատարել մարմնի ցանկացած մասի միջոցով, բայց ամենակարևոր պայմանը՝ հպման սահմանը նախատեսվում է ընդամենը 5 անգամ մեկ թիմի համար: Օրինակ՝ յուրաքանչյուր գնդակի խաղարկության ժամանակ խաղացողին թույլատրվում է դիպչել ձեռքով՝ 1 անգամ, գլխով և ոտքով՝ 2 անգամ։ «Դաշտում», որը պարսպապատված է փչովի գլանով, այնտեղ իրավունք ունի լինել միայն մեկ խաղացող, մյուսները խաղում են դրա սահմաններից դուրս:

Խաղը տեղի է ունենում հսկայական փչովի մատրասի վրա, որը բաժանված է վոլեյբոլի ցանցով: Երկու կողմերում էլ կան հատուկ կլոր խորշեր, որոնցում տեղադրված են բատուտները: Խաղի մասնակիցները գրեթե ամբողջ ժամանակն անցկացնում են օդում՝ գլխի վրայով կատարում են բոլոր տեսակի հեղաշրջումներ, ոտքերով և ձեռքերով վերցնում և հարվածում գնդակին[4]։ Հանդիպումը ուղեկցվում է աշխույժ երաժշտությամբ, որը այն ավելի դիտարժան և դինամիկ է դարձնում։ Հանդիպումները դատում է «սամբա-մրցավարը», որն ավելի շատ հիշեցնում է ոչ թե մրցավարին, այլ դիջեյի։ Որը նաև հետևում է խաղի ձայնային նվագակցությանը:

Միավորները շնորհվում են 2 չափանիշով և 2 մարզաձևով:

  • Վոլեյբոլի տեխնիկա․

1 միավոր՝ գնդակն ընկավ մրցակցի դաշտում

3 միավոր՝ գնդակն ընկավ մրցակցի բատուտի վրա

  • Ֆուտբոլային տեխնիկա:

3 միավոր՝ գնդակն ընկավ մրցակցի դաշտում

5 միավոր՝ գնդակն ընկավ մրցակցի բատուտի վրա

Միջազգային մրցույթներ

խմբագրել

2005 թվականից ի վեր անցկացվել է 7 միջազգային առաջնություն[5]:

Թվական Մրցույթներ Անցկացման վայր Անցկացման վայր Մասնակից երկրներ
2009 Աշխարհի առաջնություն[6] Թուրքիա Նիդերլանդներ Բրազիլիա, Բելգիա, Նիդերլանդներ, Քուվեյթ, Սինգապուր
2010 Եվրոպայի Գավաթ Նիդերլանդներ Բելգիա Ավստրիա, Բելգիա, Չեխիա, Գերմանիա, Նիդերլանդներ, Սլովենիա, Իսպանիա
2011 Եվրոպայի Գավաթ Նիդերլանդներ Բելգիա Ավստրիա, Բելգիա, Չեխիա, Գերմանիա, Նիդերլանդներ, Սլովենիա, Իսպանիա
2012 Եվրոպայի Գավաթ Չեխիա Նիդերլանդներ Ավստրիա, Բելգիա, Չեխիա, Գերմանիա, Նիդերլանդներ, Սլովենիա, Իսպանիա
2013 Աշխարհի գավաթ Բելգիա Նիդերլանդներ Արգենտինա, Բելգիա, Բրազիլիա, Գերմանիա, Նիդերլանդներ
2014 Եվրոպայի Գավաթ Նիդերլանդներ Նիդերլանդներ Բելգիա, Գերմանիա, Հունգարիա, Իտալիա, Նիդերլանդներ, Իսպանիա
2015 «Տասնամյակը օդում» աշխարհի առաջնություն[7] Իսպանիա Բելգիա Արգենտինա, Բելգիա, Նիդերլանդներ, Իսպանիա
2016 Աշխարհի առաջնություն[8] Բրազիլիա Նիդերլանդներ Արգենտինա, Բելգիա, Բրազիլիա, Կոլումբիա, Նիդերլանդներ

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Sblendorio, Marissa. «WHY ISN'T BOSSABALL AN OLYMPIC SPORT?». Արխիվացված է օրիգինալից 2019-01-15-ին. Վերցված է 2016-12-20-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  2. «Bossa Sports». Bossaballsports.com. 2011-10-18. Արխիվացված է օրիգինալից 2011-12-19-ին. Վերցված է 2011-12-17-ին.
  3. Sblendorio, Marissa. «WHY ISN'T BOSSABALL AN OLYMPIC SPORT?». Արխիվացված է օրիգինալից 2019-01-15-ին. Վերցված է 2016-12-20-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  4. «New team sport - How to play bossaball». Bossaball (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019-04-15-ին. Վերցված է 2017-03-04-ին. {{cite news}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն)
  5. «Bossaball - New sport mixing volleyball, soccer and gymnastics». Bossaball (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017-03-14-ին. Վերցված է 2017-03-04-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  6. «World Cup Turkey 2009 - Bossaball». Bossaball (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019-10-10-ին. Վերցված է 2016-12-20-ին. {{cite news}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն)
  7. «EL BOSSABALL CUMPLE UNA DÉCADA Y LO CELEBRA EN MÁLAGA». www.merchanendirecto.es. Արխիվացված է օրիգինալից 2019-10-11-ին. Վերցված է 2016-12-20-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  8. «The FIVB takes Bossaball to the Olympic Games 2016 in Rio». Bossaball (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019-03-26-ին. Վերցված է 2019-10-11-ին.