Բոչիա (իտալ.՝ Bocce), սպորտային խաղ է, պատկանում է գնդակով խաղերի դասին, նման է բոուլինգին և պետանկին, որոնք տարածված էին Հռոմեկան կայսրությունում։ Ներկայիս խաղի ձևաչափը առաջացել է Իտալիայում (գործածվող «boccia» բառը թարգմանաբար նշանակում է գնդակներ), խաղը տարածված է Եվրոպայում և այլ աշխարհամասերում։ Բոչիան զարգացնում են ավելի քան 50 երկրներում։ Այն հասանելի է ուղեղային կաթված ունեցող մարզիկների համար, ովքեր հանդես են գալիս սայլակներով։ Այս խաղը երկար տարիներ համարվում էր ազատ ժամանց, իսկ 1984 թվականին Նյու Յորքում կայացած պարալիմպիկ խաղերին այն առաջին անգամ ներկայացվեց և համարվում է պարալիմպիկ մարզաձև[2]։

Բոչիա
Պարալիմպիկ խաղեր 2008
ՏեսակՊարալիմպիկ խաղեր
Ծագման երկիր Շվեդիա[1]
Սեռիգական/արական
Տարբերվում էbocce? և bocce?
 Boccia Վիքիպահեստում

Խաղի մասին

խմբագրել

Բոչիա կարող են խաղալ անհատական, զույգերով և թիմերով, որոնք բաղկացած են երեք անձից։ Այս մարզաձևում, իգական և արական սեռի մարզիկները խաղում են միասին։ Խաղի նպատակն է նետել գունավոր կաշվե գնդակները, կարմիր կամ կապույտ (թե որ խումբը որ գույնի գնդակներով է խաղում, որոշվում է վիճակահանությամբ), որքան հնարավոր է մոտ սպիտակ գնդակին։ Սկզբում նետում են սպիտակ գնդակը, այնուհետև նետում են մյուս երկու գույնի գնդակները (առաջինը այն խաղացողը, ով նետել է սպիտակ գնդակը, հաջորդը հակառակորդը), որից հետո խաղում են այն մասնակիցները ում գնդակը ավելի հեռու է գտնվում սպիտակ գնդակից կամ թիրախից, փորձում են հեռացնել հակառակորդի գնդակը դաշտից կամ նետել գնդակները նշանակետին հնարավորինս մոտ։ Այնքան ժամանակ մինչև կավարտվեն այդ թիմի ունեցած գնդակները կամ ավելի մոտ կլինեն նպատակակետին, այնուհետև խաղը կշարունակեն մյուս գույնի գնդակներ ունեցողները։ Գնդակները կարող են նետվել ձեռքերով, ոտքերով, և կախված մարզիկի հաշմանդամությունից կարող են օգտագործվել նաև հատուկ սարքեր։ Ամեն փուլի վերջում կամ խաղի ավարտին մրցավարը չափում է գնդակների հեռավորությունը սպիտակ գնդակից, և համապատասխան բաշխում է միավորներ բոլոր այն գնդակների համար որոնք գտնվում են մոտ սպիտակ գնդակին, քան հակառակորդի գնդակը, յուրաքանչյուր գնդակի համար մեկ միավոր։ Հաղթող համարվում է այն մասնակիցը կամ թիմը ով հավաքել է առավելագույն միավոր խաղի ընթացքում։ Եթե երկու թիմերը ունեն հավասար միավորներ բոլոր փուլերի ավարտին, հաղթողին որոշելու համար անցկացնում է ևս մեկ եզրափակիչ փուլ։ Անհատական խաղերը անցկացվում են չորս փուլով եւ յուրաքանչյուր խաղացող ունենում է վեց գնդակ նետելու հնարավորություն, իսկ զույգերով մրցաշարի ժամանակ չորս փուլ, վեց գնդակ յուրաքանչյուր մարզիկ երեք գնդակ նետելու հնարավորություն։ Թիմային խաղերը անցկացվում են վեց փուլով և յուրաքանչյուր թիմ խաղում է վեց գնդակներով, յուրաքանչյուր մարզիկ ունի երկու գնդակ նետելու հնարավորությամբ։ Թիմային և զույգերով խաղերի ժամանակ թույլատրվում է պահեստային խաղացող։ Պահեստային մարզիկը խաղի ընթացքում կարող է միայն մեկ անգամ փոխարինել[3]։ Բոչիա խաղում են 12,5 × 6 քառակուսի մետր մակերեսով դաշտում, որի շուրջ պետք է լինի 2 մետր ազատ տարածք։ Հատակը պետք է լինի հարթ և ողորկ։ Նետելու գոտիները բաժանված են վեց ուղղանկյունների, որտեղ մարզիկները պետք է մնան խաղի ամբողջ ընթացքում։ Մասնակիցների առջևում V-աձև գիծն է, և նետված գնդակը պետք է հատի այդ գիծը և մտնի դաշտի մեջ, որպեսզի լինի խաղի մեջ վիճակ։ Դաշտի վերջում կա գնդակների արկղ, այն գնդակների համար որոնք նետվել են ժամանակի ավարտից հետո, դաշտից դուրս կամ եթե մարզիկը խախտել է կանոնները խաղի ժամանակ։ Գնդակները պատրաստված են կաշվից, 275 գրամ զանգվածով և 270 մմ տրամագծով։

Դասակարգում

խմբագրել

Ազգային և միջազգային մրցաշարերին մասնակցելու համար, մարզիկները պետք է հստակ ունենան իրենց դասակարգերը։ Իրականացվում են բժշկական ստուգումներ, և հանձնաժողովը մարզիկներին դասակարգում է ըստ ֆունկցիոնալ հնարավորությունների։ Հիմնական չորս կարգերը` BC1- Այս դասի խաղացողները կարող են գնդակը նետել, հարվածել, սակայն ունեն սահմանափակ ֆունկցիոնալ հնարավորություններ, որը կարող է ազդել նրանց խաղի և շարժունակության վրա։ Նրանք ունենում են օգնականներ, որոնք օգնում են նրանց տեղաշարժվել, տրամադրում են գնդակը և աջակցում ամբողջ ընթացքում։ BC2 - հանդիսանում են այն մարզիկները, որոնք ունեն նմանություն BC1 դասի մարզիկների հետ, բայց ավելի շարժուն են։ Նրանք կարող են լինել ավելի կայուն և քայլել կարճ հատվածներ, բայց այնուամենայնիվ առօրյա կյանքում օգտագործում են անվասայլակներ։ Այս խաղացողները օգնականների կարիք չունեն։ BC3 - այն մարզիկներն են, որոնք ունեն խնդիր նետելու, հարվածելու հետ։ Այս դասի մարզիկները ունեն օգնականի կարիք, բացի այդ էլ նրանք օգտագործում են հատուկ սարքեր։ Օգնականը բոչիայի գնդակները տեղադրում է սարքի մեջ, որով պետք է հարվածի մարզիկը։ BC4 - այն մարդիկ ովքեր չունեն ուղեղային կաթված, բայց ունեն խիստ շեղումներ, որոնք ազդում են նրանց շարժունակության, կոորդինացիայի, ֆունկցիոնալության վրա։ Որոշ երկրներում մարդիկ, ովքեր ֆունկցիոնալ ֆիզիկական շեղումներ, սակայն չեն համապատասխանում չորս թվարժվաշ կարգերին, կարող են խաղալ BC5 և BC6 կարգերով, բայց չեն կարող խաղալ միջազգային մրցաշարերին։ Նաև կան երկրներ, որտեղ դասակարգվում են նաև BC7 կարգով` տեսողության խնդիր, և BC8 կարգ, ցանկացած մտավոր խնդիր[4]։

Մրցույթ

խմբագրել

Բոչիան կարող են խաղալ ինչպես մրցութային, այնպես էլ ընկերական մրցաշարերի ժամանակ։ Մրցաշարերը անցկացվում են տեղական, մարզային, ազգային և միջազգային հարթություններում։ Աշխարհի վարկանիշային աղյուսակում կա 350 դասակարգված մարզիկ[5]։

Բոչիան Հայաստանում

խմբագրել
 
Բոչիայի բաց առաջնությունը Արցախում
 
Բոչիայի Բաց առաջնություն Արցախ

Հաշմանդամային սպորտի հայկական ազգային ֆեդերացիան 2010 թվականի սեպտեմբերի 11-12- ը Ապարանի ամառային առողջարանային մասնաճյուղում անցկացրեց ՀՀ բոչիայի անդրանիկ առաջնությունը։ Առաջնությանը մասնակցել են հանրապետության 7 քաղաքների և Արցախի թվով 20 մարզիկներ։ Մրցաշարին նախապատրաստվելու համար մասնակիցներն ուսումնամարզական հավաքների են մասնակցել։ Մրցաշարերը ամենամյա են[6]։ 2017 թվականի հոկտեմբերի 21-22-ն Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում անցկացվեց Բոչիայի բաց առաջնություն։ Առաջնությանը մասնակցեցին հինգ թիմեր Հայաստանից և Արցախից։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. https://web.archive.org/web/20160908180652/http://paralympics.org.uk/paralympicsports/boccia
  2. "Boccia | IPC". Paralympic.org. Retrieved 2013-05-25.
  3. "Boccia New Zealand — Boccia New Zealand". Boccia.org.nz. Archived from the original on 2004-12-11. Retrieved 2013-05-25.
  4. «Boccia International Sports Federation». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 4-ին.
  5. [2] Archived July 21, 2011, at the Wayback Machine.
  6. Բոչիան Հայաստանում

Արտաքին հղումներ

խմբագրել