Բոննի Բարտլետ

ամերիկացի դերասանուհի

Բոննի Բարտլետ (անգլ.՝ Bonnie Bartlett, հունիսի 20, 1929(1929-06-20), Wisconsin Rapids, Վիսկոնսին, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի։

Բոննի Բարտլետ
Ծնվել էհունիսի 20, 1929(1929-06-20) (94 տարեկան)
ԾննդավայրWisconsin Rapids, Վիսկոնսին, ԱՄՆ
ԿրթությունՀյուսիսարևմտյան համալսարանի հաղորդակցության դպրոց և Moline High School?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասանուհի, կինոդերասանուհի և հեռուստատեսային դերասանուհի
Ամուսին(ներ)William Daniels?
Պարգևներ և մրցանակներ

Կենսագրություն խմբագրել

Բոննին ծնվել է Վիսկոնսինում` ապահովագրական գործակալի ընտանիքում[1]։ Իր ապագա ամուսնու` դերասան Ուիլյամ Դենյելսոմի հետ ծանոթացել է Հյուսիսարևմտյան համալսարանում սովորելու ժամանակ։ Նրանց առաջնեկը ծնվել է 1961 թվականին, բայց մահացել է ծնվելուց անմիջապես հետո։ Դրանից հետո զույգը որդեգրել է երկու երեխա։

Բարտլետը սովորել է դերասանական արվեստ Լի Սթրասբերգի Դերասանական ստուդիայում, որն ավարտելուց հետո՝ 1955 թվականին աշխատանքի է անցել հեռուստատեսությունում։ Հաջորդ չորս տարիներին նա մարմնավորել է Վանեսա Դեյլ Ռեյվենի կերպարը «Սեր դեպի կյանքը» հեռուստասերիալում։ 1960- ականներին Բարտլետը գրեթե չի նկարահանվել` զբաղվել է երեխաների դաստիարակությամբ, իսկ հեռուստաէկրան վերադարձել է 1970-ական թվականներին։ Ամենամեծ հայտնիությունը նրան բերեց Էլեն Կրեյգի դերը «Սենտ-Էլսվեր» հեռուստասերիալում, որում նա նկարահանվել է 1982-ից մինչև 1988 թվականները։ Այդ ֆիլմի համար նա արժանացել է երկու Էմմի մրցանակի։

Մեծ էկրանին Բարտլետը հայտնվում էր ավելի հաճախ, քան հեռուստատեսությամբ, և նրա մասնակցությամբ ֆիլմերի շարքում էին` «Վերջին մագնատը» (1976), «Ֆրանցիսկոս» (1982), «Զույգերը» (1988) և «Մահվան սպառնալիքի տակ» (1993)։

1990-ականներին Բարտլետը շարունակում էր ակտիվորեն նկարահանվել հեռուստատեսությունում, որտեղ նա ունեցավ դերեր «Շտապ օգնություն», «Մեծ շինարարություն», «Տղան ճանաչում է աշխարհը», «Նորից և կրկին», «Կենտրոնական հոսպիտալ», «Կրքի անատոմիա», «Աստղային դարպասներ։ ԱԳ-1» ֆիլմերում[2]։

Մրցանակներ խմբագրել

  • 1986 թվական Էմմի- «Լավագույն երկրորդ պլանի դերասանուհի դրամատիկական հեռուստասերիալում»
  • 1987 թվական Էմմի-«Լավագույն երկրորդ պլանի դերասանուհի դրամատիկական հեռուստասերիալում»

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բոննի Բարտլետ» հոդվածին։