Փամբակի լեռներ

Լոռու մարզի լեռնաշղթա
(Վերահղված է Բոյաճիից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Փամբակ (այլ կիրառումներ)

Փամբակի լեռներ , Բամբակ, Պամբակի լեռնաշղթա, Պամբի լեռնաշղթա, Պամբուգ, Սպիտակի լեռնաշղթա, Փամբակ, Փամփակի լեռնաշղթա, լեռնաշղթա Հայաստանի Շիրակի, Լոռու, Արագածոտնի, Կոտայքի, Տավուշի և Գեղարքունիքի մարզերում[1]։ Ձգվում է Շիրակի սարահարթի հյուսիսարևելյան եզրից մինչև Սևանի թերակղզի՝ 100 կմ-ից ավելի։ Լայնությունը մինչև 16 կմ է[2]։ Նրանց միջև կան շատ գյուղեր։

Փամբակի լեռներ
Տեսակլեռնաշղթա
Երկիր Հայաստան
Վարչատարածքային միավորՇիրակի մարզ, Լոռու մարզ, Արագածոտնի մարզ, Կոտայքի մարզ, Տավուշի մարզ և Գեղարքունիքի մարզ
ԼեռնաշղթաՀայկական լեռնաշխարհ
Բարձրություն (ԲԾՄ)3101 մետր
Մեծագույն գագաթԹեժլեռ

Ամենաբարձր գագաթը Թեժլեռն է՝ 3101 մ բարձրությամբ, որը գտնվում է լեռնաշղթայի կենտրոնական հատվածում։ Բարձր գագաթներից է նաև Մայմեխը՝ 3094 մ։ Ունի ծալքաբեկորային ծագում։ Կենտրոնական հատվածից դեպի հարավ-արևելք է տարածվում Ծաղկունյաց լեռնաշղթան։ Լեռնաշղթայի արևմտյան հատվածում հարաբերական բարձրությունները ավելի փոքր են, միջլեռնային գոգավորությունները ավելի լայն։ Այստեղ է տեղադրված Փամբակի լեռնանցքը։ Լանջերը միջին թեքության են ու շատ կտրատված են։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 126 — 150 էջ։
  2. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 5 [-] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 2001, էջ 226 — 916 էջ։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փամբակի լեռներ» հոդվածին։