Բողոքի ցույցեր Ղրղզստանում (2020)

2020 թվականի Ղրղզստանում բողոքի ցույցերը սկսվել են 2020 թվականի հոկտեմբերի 5-ին՝ ի պատասխան 2020 թվականի խորհրդարանական ընտրությունների, որոնք բողոքողների կողմից ընդունվել են որպես անարդար[6][7]։ Ընտրությունների արդյունքները չեղյալ են հայտարարվել 2020 թվականի հոկտեմբերի 6-ին[8]։

Բողոքի ցույցեր Ղրղզստանում (2020)
Ամսաթիվ5 Հոկտեմբերի 2020 (2020-10-05)-ից
ՎայրԲիշկեք, Ղրղզստան
Պատճառ
  • Ղրղզստանում 2020 թվականի խորհրդարանական ընտրություններում Ընտրությունների ենթադրյալ կեղծիքները
  • Կաշառակերությունը կառավարությունում
  • Կառավարության արձագանքը Ղրղզստանում COVID-19 պանդեմիային
  • Նախկին նախագահ Ալմազբեկ Ատամբաևի ձերբակալությունը և դատապարտումը կոռուպցիայի մեղադրանքով
Նպատակ
  • Նախագահի Սորոնբայ Ժեենբեկովի հրաժարականը
  • Կառավարության հրաժարականը
  • Նորընտիր խորհրդարանի լուծարումը
  • Նոր ազատ և արդար ընտրություններ
ՄեթոդՑույց, Քաղաքացիական անհնազանդություն
Արդյունք
Զիջումներ
  • Վարչաետ Կուբատբեկ Բորոնովի հրաժարականը
  • Խորհրդարանի խոսնակի հրաժարականը
  • Նախագահ Սորոնբայ Ժեենբեկովը հայտարարել է, որ պաշտոնաթող կլինի, երբ ձեւավորվի նախարարների նոր կաբինետ
  • Ընտրությունների արդյունքները չեղյալ են հայտարարվել 2020 թվականի հոկտեմբերի 6-ին
Հակամարտող կողմեր

{{{2}}} Ղրղզստանի կառավարություն

  • Իշխանամետ կուսակցություններ
    • Միասնություն կուսակցություն
    • Իմ Հայրենիք Ղրղսզտան (պատգամավորական միավորումներ)
    • Ղրղզստան կուսակություն
  • Ղրղզստանի իրավապահ մարմինները
  • Ցուցարարներ
  • Ժողովրդական համակարգող խորհուրդ[1]
    • Աթա Մեքեն Սոցիալիստական Կուսակցություն
    • Բիր Բոլլ
    • Հանրապետություն կուսակություն
    • Բարեփոխում
    • Միացյալ Ղրղզստան կուսակություն
    • Զամանդաշ կուսակություն
    • Սոցիալ Դեմոկրատներ
    • Չոն Կազաթ
    • Յիմար Նուրու
  • Սադիր Ժապարովի աջակիցներ
    • Մակենչիլ
    • Իմ Հայրենիք Ղրղզստան (պատգամավորական միություններ)
    • Ցուցարարներ
  • Ղեկավարներ

    Օմարբեկ Բաբանով {{{2}}} Ալմազբեկ Աթամբաև

    Թիլեկ Թոկտոգազիև
    {{{2}}} Սադիր Ժապարով
    Թվաքանակ
    Հազարավոր
    {{{howmany3}}}
    Կորուստներ
    Զոհեր1[5]
    ՎիրավորներԱվելի քան 1000[2][3][4]

    Նախապատմություն խմբագրել

    21-րդ դարի սկզբին Ղրղզստանը վերապրել է երկու հեղափոխություն, ներառյալ 2005 թվականի կակաչի հեղափոխությունը և 2010 թվականի Ղրղզական հեղափոխությունը[9]։ 2020 թվականի օգոստոսին Ղրղզստանի նախագահ Սորոնբայ Ժեենբեկովը նշել է, որ չնայած կորոնավիրուսի համաճարակի, խորհրդարանական ընտրությունները չեն հետաձգվի[10]։ Ընտրությունների ընթացքում մի քանի կուսակցություններ մեղադրվել են ձայներ գնելու մեջ[11]։ Մի քանի լրագրողներ նաև հայտնել են, որ նրանք հետապնդումների կամ հարձակումների են ենթարկվել[12]։

    Ժամանակագրություն խմբագրել

    Հոկտեմբերի 5 խմբագրել

    Բողոքի ակցիաները սկսվել են երկուշաբթի՝ 2020 թվականի հոկտեմբերի 5-ին, 1000 մարդու բազմությունից, որը երեկոյան Բիշքեկում (Ղրղզստանի մայրաքաղաք) աճել է առնվազն մինչև 5000 մարդու՝ ի նշան 2020 թվականի խորհրդարանական ընտրություններում ձայների կեղծման։ Մութն ընկնելուց հետո, ոստիկանները Ալա-Տուո հրապարակում արցունքաբեր գազով և ջրցան մեքենաներով հեռացրել են ցուցարարներին հրապարակից, պնդվում է որ ցուցարարները քարերով հարձակվել են ոստիկանության աշխատակիցների վրա և նրանցից երկուսին վիրավորել[13][14]։

    Հոկտեմբերի 6 խմբագրել

    Երեքշաբթի, 2020 թվականի հոկտեմբերի 6-ի առավոտյան, ցուցարարները հետ են վերցրել վերահսկողությունը Բիշքեկի կենտրոնում գտնվող Ալա-Թու հրապարակում[15]։ Նրանց հաջողվել է նաև գրավել մոտակայքում գտնվող Սպիտակ տան և Գերագույն խորհրդի շենքերը՝ պատուհաններից թուղթ նետելով և հրկիզելով դրանք[2] մտնելով նաև նախագահի աշխատասենյակները։ Մեկ ցուցարար զոհվել է, ևս 590 մարդ վիրավորվել[16]։ Բացի այդ, նրանք բանտից ազատ են արձակել նախկին նախագահ Ալմազբեկ Ատամբաևին[17]։

    Հոկտեմբերի 6-ին, բողոքի ցույցերից հետո, երկրի ընտրական մարմինները չեղյալ են հայտարարել խորհրդարանական ընտրությունների արդյունքները[8]։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ Գյուլնարա Ջուրաբաևան նաև պարզել է, որ հանձնաժողովը քննարկում է ինքնալուծարման հարցը։

    Միևնույն ժամանակ ընդդիմադիր խմբերը հայտարարել են մայրաքաղաքում կառավարական շենքերի գրավումից հետո իշխանության գալու մասին, ինչի արդյունքում մի քանի նահանգապետեր, ինչպես հաղորդվում է, հրաժարական են տվել[2]։ Նախագահ Սորոնբայ Ժեենբեկովն BBC-ին ասել է, որ ինքը «պատրաստ է պատասխանատվությունը փոխանցել ուժեղ առաջնորդներին»[18]։

    Հավանաբար, բողոքի ակցիայի ճնշման պատճառով, վարչապետ Կուբաթբեկ Բորոնովը հրաժարական է տվել՝ որպես նոր խոսնակի պաշտոնում նշելով խորհրդարանական պատգամավոր Մկտիբեկ Աբդիլդաևին[19]։

    Հոկտեմբերի 7 խմբագրել

    Առողջապահության նախարարության տվյալներով՝ չորեքշաբթի առավոտյան երկրի հիվանդանոցներում և կլինիկաներում գտնվել է առնվազն 768 մարդ, որոնք տուժել են բողոքի ակցիաների ժամանակ[20]։ Reuters գործակալության տվյալներով՝ ներկայումս առնվազն երեք առանձին խմբեր փորձում են հավակնել առաջատարի դիրք գրավելուն[21]։

    Մինչդեռ ղրղըզ խորհրդարանականները սկսել են իմփիչմենթի ընթացակարգը Ժեենբեկովի նկատմամբ, հայտնել Է ընդդիմադիր «Աթա-Մեքեն» կուսակցության խորհրդարանական Կանիբեկ Իմանալիևը[22]։

    Հոկտեմբերի 9 խմբագրել

    Ժեենբեկովը արտակարգ դրություն Է հայտարարել՝ հրահանգելով զորքեր մտցնել Բիշքեկ։ Բախումների են եղել ոստիկանների և ցուցարարների միջև։ Ժեենբեկովը պաշտոնապես ընդունել է Բորոնովի հրաժարականը։

    Հոկտեմբերի 10 խմբագրել

    Ղրղզստանի հատուկ նշանակության ջոկատը ձերբակալել է նախկին նախագահ Ալմազբեկ Ատամբաևին[23]։

    Խորհրդարանի նախկին պատգամավոր Սադիր Ժապարովը, որը հոկտեմբերի 5-ին ազատ է արձակվել բանտից բողոքողների կողմից, խորհրդարանի կողմից ընտրվել է ժամանակավոր վարչապետ[24]։

    Հոկտեմբերի 12 խմբագրել

    Երկրորդ արտակարգ դրությունը Բիշքեկում հայտարարվել է նախագահ Ժեենբեկովի կողմից հոկտեմբերի 12-19-ը[25]։ Ընդդիմադիր կուսակցությունները հայտարարել են Ժեենբեկովին տապալելու իրենց մտադրության մասին, Ժեենբեկովը հայտարարել է, որ կքննարկի հրաժարականի հարցը, բայց միայն քաղաքական ճգնաժամի լուծումից հետո։ Ներկայացվել է պարետային ժամ, որը գործել է երեկոյան 10-ից մինչև առավոտյան 5-ը։ Իրավիճակը վերահսկելու համար մայրաքաղաք են ուղարկվել Ղրղզական բանակի զորքերի շարասյուները։

    Հոկտեմբերի 13 խմբագրել

    Գերագույն խորհրդի նոր խոսնակ է ընտրվել Կանատ Իսաևը, քանի որ այդ պաշտոնի այլ հավակնորդներ չեն եղել[26]։ Խորհրդարանը հավանություն է տվել Ժեենբեկովի կողմից արտակարգ դրության երկրորդ հայտարարության։ Նախագահ Ժեենբեկովը պաշտոնապես մերժել է Սադիր Ժապարովի թեկնածությունը վարչապետի պաշտոնում[27]։

    Հոկտեմբերի 15 խմբագրել

    Սոորոնբայ Ժեենբեկովը հրաժարական է տվել Ղրղզստանի նախագահի պաշտոնից՝ փորձելով վերջ դնել քաղաքական հուզումներին, ինչպես նաև հայտարարել է, որ Ջապարովին և այլ քաղաքական գործիչներին կոչ է անում իրենց կողմնակիցներին դուրս բերել երկրի մայրաքաղաքից և Բիշքեկցիներին վերադարձնել խաղաղ կյանքի[28]։

    Հոկտեմբերի 16 խմբագրել

    Ղրղզստանի խորհրդարանը արտահերթ նիստում հանել Է Բիշքեկում արտակարգ դրության ռեժիմը և ընդունել նախագահ Ժեենբեկովի հրաժարականը։ Նախագահի պաշտոնակատար է դարձել Սադիր Ժապարովը[29]։

    Արձագանքներ խմբագրել

    Չինաստան խմբագրել

    Հոկտեմբերի 7-ին Չինաստանի Արտաքին գործերի նախարարության խոսնակ Հուա Չունինգը ասել է. «Որպես բարեկամ հարևան և համապարփակ ռազմավարական գործընկեր՝ Չինաստանը անկեղծորեն հուսով է, որ Ղրղզստանի բոլոր կողմերը կարող են հարցը լուծել ըստ օրենքի՝ երկխոսության և խորհրդատվության միջոցով»[30]։

    Ռուսաստան խմբագրել

    Հոկտեմբերի 7-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ իրենք մտահոգված են հարևան Ղրղզստանում տեղի ունեցող քաղաքական հուզումներով և հույս ունեն, որ շուտով կվերադառնա կայունությանը։ Ռուսաստանը նաև հավաստիացրել է, որ կապ է պահպանում հակամարտության բոլոր կողմերի հետ և հուսով է, որ կվերականգնվի ժողովրդավարական գործընթացը[31]։

    Եվրոպական միություն խմբագրել

    Եվրոպական միությունը կոչ է արել երկրի բոլոր քաղաքական ուժերին գործել Սահմանադրության շրջանակներում և իրենց տարաձայնությունները կարգավորել խաղաղ ճանապարհով[32]։

    Ծանոթագրություններ խմբագրել

    1. Leonard, Peter. «Kyrgyzstan: Taking power one building at a time». Eurasianet. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 9-ին.
    2. 2,0 2,1 2,2 «Opposition in Kyrgyzstan claims power after storming government buildings». Reuters. 2020 թ․ հոկտեմբերի 6.
    3. «Смена власти в Кыргызстане. День третий». Медиазона (ռուսերեն). 2020 թ․ հոկտեմբերի 7. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 8-ին.
    4. «Kyrgyzstan crisis: No clear leadership after days of unrest». Al Jazeera. 2020 թ․ հոկտեմբերի 8. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 8-ին.
    5. «Kyrgyzstan election: Protesters storm parliament over vote-rigging claims». BBC. 2020 թ․ հոկտեմբերի 6.
    6. Pannier, Bruce. «Backlash Against Kyrgyz Parliamentary Election Results Comes Instantly». Radio Free Europe/ Radio Liberty. RFE/RL, Inc. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 5-ին.
    7. «Thousands protest over Kyrgyzstan election result». 2020 թ․ հոկտեմբերի 5. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 5-ին.
    8. 8,0 8,1 «Kyrgyzstan election: Sunday's results annulled after mass protests». BBC. 2020 թ․ հոկտեմբերի 6.
    9. Azamat Temirkulov (2010 թ․ հուլիսի 29). «Kyrgyz "revolutions" in 2005 and 2010: comparative analysis of mass mobilization». Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 6-ին.
    10. «No Coronavirus Postponement And No Front-Runners So Far In Kyrgyz Elections». 2020 թ․ օգոստոսի 7. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 6-ին.
    11. Namatbayeva, Tolkun (2020 թ․ հոկտեմբերի 5). «Monitors decry vote-buying in Kyrgyz parliamentary vote» (ամերիկյան անգլերեն). AFP. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 6-ին.
    12. Furlong, Ray (2020 թ․ հոկտեմբերի 4). «Videos show apparent vote-buying in Kyrgyz elections». Radio Free Europe/Radio Liberty. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 4-ին.
    13. Staff, Reuters (2020 թ․ հոկտեմբերի 5). «Kyrgyz police use teargas, water cannon to disperse protesters». Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 5-ին. {{cite web}}: |first= has generic name (օգնություն)
    14. «Protests in Kyrgyzstan over alleged vote rigging». Al Jazeera English. 2020 թ․ հոկտեմբերի 5. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 5-ին.
    15. «Демонстранты полностью контролируют площадь «Ала-Тоо»». Радио Азаттык (Кыргызская служба Радио Свободная Европа/Радио Свобода) (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 5-ին.
    16. «Protesters seize Kyrgyzstan's seat of government: Reports». The Straits Times. 2020 թ․ հոկտեմբերի 6.
    17. «Jailbreak: Kyrgyz protesters free ex-president Atambayev, imprisoned for corruption». RT. 2020 թ․ հոկտեմբերի 5.
    18. «Kyrgyzstan election: Embattled president hints he may stand down». BBC. 2020 թ․ հոկտեմբերի 6.
    19. «Kyrgyz PM Boronov resigns, new speaker named - report». National Post (կանադական անգլերեն). Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 6-ին.
    20. «Смена власти в Кыргызстане. День третий». Медиазона. Центральная Азия (ռուսերեն). 2020 թ․ հոկտեմբերի 7. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 7-ին.
    21. «Kyrgyz opposition groups make rival power grabs after toppling government». Reuters. 2020 թ․ հոկտեմբերի 7. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 7-ին.
    22. «Kyrgyz Parliamentarians launch impeachment procedure against President Jeenbekov». nation.com.pk. 2020 թ․ հոկտեմբերի 7.
    23. «Kyrgyzstan unrest: Ex-president rearrested as power struggle deepens». BBC. 2020 թ․ հոկտեմբերի 10.
    24. Higgins, Andrew. «A Convicted Kidnapper Is Chosen to Lead Government of Kyrgyzstan». New York Times.
    25. «Kyrgyzstan's president declares new state of emergency amid mass protests». PBS NewsHour (ամերիկյան անգլերեն). 2020 թ․ հոկտեմբերի 12. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 13-ին.
    26. «Kanat Isaev elected Kyrgyz parliament speaker». TASS. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 14-ին.
    27. «Kyrgyz President Rejects Parliament's Decision On New Prime Minister». RadioFreeEurope/RadioLiberty (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 14-ին.
    28. «События - Официальный сайт Президента Кыргызской Республики». www.president.kg. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 16-ին.
    29. Капушенко, Анна (2020 թ․ հոկտեմբերի 16). «Парламент принял отставку президента, и.о. стал Жапаров». KLOOP.KG - Новости Кыргызстана (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 17-ին.
    30. «China calls for stability in Kyrgyzstan amid protests». Anadolu Agency. 2020 թ․ հոկտեմբերի 7. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 7-ին.
    31. Editorial, Reuters. «Russia, China call for calm in Kyrgyzstan chaos | Reuters Video». reut.rs (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 11-ին. {{cite web}}: |first= has generic name (օգնություն)
    32. «EU 'takes note' of failed elections in Kyrgyzstan». www.euractiv.com (բրիտանական անգլերեն). 2020 թ․ հոկտեմբերի 6. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 16-ին.