Բողկուկ Սպասկայա
Բողկուկ Սպասկայի | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophyta) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Կաղամբածաղկավորներ (Brassicales) |
Ընտանիք | Կաղամբազգիներ (Brassicaceae) |
Տրիբա | Cardamineae |
Ցեղ | Բողկուկ (Rorippa) |
Տեսակ | Բողկուկ Սպասկայի (R. spasskajae) |
Միջազգային անվանում | |
Rorippa spasskajae |
Բողկուկ Սպասկայա (լատին․՝ Rorippa spasskaya), խաչածաղկավորների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում[1]։
Նկարագրություն խմբագրել
30-40 սմ բարձրությամբ, ուղիղ կանգնած ցողուններով միամյա խոտաբույս է։ Տերևները պարզ են, ծաղիկները՝ դժգույն դեղին։ Պատիճները երկարավուն-էլիպսաձև են և ունեն 5-7 մմ երկարություն, 3-4 մմ լայնություն[1]։
Տարածում խմբագրել
Հանդիպում է միայն Զանգեզուրի ֆլորիստիկական շրջանում, Որոտանի վերնագավառում[1]։
Էկոլոգիա խմբագրել
Աճում է ենթալպյան գոտում՝ ծովի մակարդակից մոտ 2000 մ բարձրության վրա, գետերի ափերին։ Ծաղկում է հուլիս ամսին, պտղաբերում՝ օգոստոսին[1]։
Պահպանություն խմբագրել
Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ է։ Հայաստանի էնդեմիկ է։ Հայտնի է ընդամենը մեկ պոպուլյացիա, որի տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 կմ²-ից պակաս է։ Տեսակին կլիմայի փոփոխության և աճելավայրերի պայմանների փոփոխության պատճառով սպառնում է տարածման և բնակության շրջանների կրճատում։ Հայաստանի Կարմիր գիրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր։ Ընդգրկված չէ CITES–ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում։
Պահպանություն չի իրականացվում[1]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.