Բոկա (երաժիշտ)
Բորիս Արկադիի Դավիդյան (առավել հայտնի է Բոկա անունով, ապրիլի 28, 1949, Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ - հուլիսի 20, 2020[1], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), խորհրդահայ երգիչ, հեղինակ-կատարող։
Բոկա | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | Բորիս Դավիդյան |
Ի ծնե անուն | ռուս.՝ Борис Давидян |
Նաև հայտնի է որպես | Բոկա |
Ծնվել է | ապրիլի 28, 1949 Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Երկիր | ԽՍՀՄ, Հայաստան, և ԱՄՆ |
Մահացել է | հուլիսի 20, 2020 Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Ժանրեր | ռուսական շանսոն |
Մասնագիտություն | երաժիշտ |
Կենսագրություն
խմբագրելԲորիս Դավիդյանը ծնվել է Բաքու քաղաքում։ Հայրը եղել է պատերազմի մասնակից, որի ավարտից հետո աշխատանքի է անցել գործարանում, մայրը՝ Մարգարիտան եղել է կենսաբան, մահացել է վաղ տարիքում։
Բորիսը վաղ տարիքից հետաքրքրվել է երաժշտությամբ, բակերում և շենքերի մուտքերում նվագել է կիթառ և երգել տարբեր երգեր, որը դուր է եկել շատերին։ Նրա երաժշտական կարիերայի վրա մեծ ազդեցություն է ունեցել հայրը, որը նվագել էր մանդոլին և դեռ պատերազմի տարիներից գիտեր շատ երգեր։
Կարիերա
խմբագրելԲորիսը սովորել է Տաշքենդի մեքենաշինական ինստիտուտում, առաջին ալբոմը ձայնագրել է 1972 թվականին։ Նա և իր երաժիշտ ընկերները հաճախ են ելութներ ունեցել տարբեր տեսակի խնջույքներում։ 1973-1974 թվականներին Բոկան աշխատում էր գիշերները՝ ձայնագրելով իր երգերը Թբիլիսիի «Մելոդիա» ձայնագրման ստուդիայում։ 1987 թվականին Բոկան ապրում է Մոսկվայում և երգել «Պոմիդոր» ռեստորանում։ 1988 թվականին ձայնագրել է «Դոլյա վարավսկայա» ալբոմը։
1996 թվականի սկզբին Բոկան իր ընտանիքի հետ ապրել է Երևանում, այնուհետև տեղափոխվել է Մոսկվա, որտեղից էլ՝ ԱՄՆ։
Բոկան երկար տարիներ ելույթ է ունեցել այնպիսի երաժիշտների հետ, ինչպիսիք են՝ Ալեքսանդր Բաղդասարովը (կլառնետ), Համլետ Գալուստյանը, Սուրեն Քերանյան (ստեղնաշարերային գործիքներ), Իգոր Սաֆարովը, Գեորգի Ագաբոպովը (մահացել է 1995 թվականին)։ Բոկայի մտերիմ ընկերիներից է եղել Յուրի Վարդանյանը, որին պատվին երաժիշտը երգ է գրել[2]։
Համերգային ելույթներով հանդես է եկել Ավստրիայում, Թուրքիայում, Ռուսաստանում և այլ երկրներում։
Մահացել է Լոս Անջելեսում 2020 թվականի հուլիսի 20-ին՝ թոքերի երկարատև հիվանդությունից հետո։ Բորիսը կին ու երեխաներ ուներ ՝ որդի և երկու դուստր, ինչպես նաև չորս թոռ, որոնցից մեկը երգիչ Ժոկան է[3]։
Սկավառակագրություն
խմբագրել- Первый концерт (1972)
- Второй концерт (1973)
- Третий концерт (1974)
- Четвёртый концерт в Баку (1979)
- Пятый концерт «Опять в Тбилиси» (1981)
- Шестой концерт (1982)
- Доля воровская (1988)
- Կարոտ (1993)
- Воспоминание (1995)
- Привет из Америки (1996)
- Для всех друзей (1997)
- Мам, я твой сын… (2002)
- Мой отец (2003)
- Моя доля (2007)
- Мой город (2008)
- Цена жизни (2011)
- Жить и любить (2016)
Ֆիլմագրություն
խմբագրել- Սրիկա (1988)
- Օդի տաճար (1989)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Մահացել է երգիչ Բոկան
- ↑ [https։//www.kino-teatr.ru/kino/acter/m/sov/45265/bio/ «Борис Давидян»]. Кино-Театр.РУ. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 28-ին.
{{cite web}}
: Check|url=
value (օգնություն) - ↑ «Լոս Անջելեսում մահացել է կովկասյան շանսոնի լեգենդ Բոկան․ նա 71 տարեկան էր». Sputnik Արմենիա — news. Վերցված է 2022 թ․ հուլիսի 6-ին.