Սառա Քեյթ Սիլվերման (անգլ.՝ Sarah Kate Silverman, դեկտեմբերի 1, 1970(1970-12-01)[1][2][3], Bedford, Հիլսբորու շրջան, Նյու Հեմփշիր, ԱՄՆ)[5], ամերիկացի սթենդափ ժանրի դերասանուհի, կինոյի և հեռուստաատեսության երգիծաբան և բազմաթիվ սկետչերի հեղինակ։ Ինքն իրեն անվանում է «հրեա կատակերգու»։ Հայտնի է «Մեծ Ս» (անգլ. Big S) մականունով[6]։

Սառա Սիլվերման
Ծնվել էդեկտեմբերի 1, 1970(1970-12-01)[1][2][3] (53 տարեկան)
ԾննդավայրBedford, Հիլսբորու շրջան, Նյու Հեմփշիր, ԱՄՆ
ԿրթությունՆյու Յորքի համալսարան, The Derryfield School? և Manchester High School West?
Քաղաքացիություն ԱՄՆ
Կրոնatheism?[4]
Մասնագիտությունկատակերգու, երգչուհի, ձայնային դերասանուհի, հեռուստատեսային պրոդյուսեր, սցենարիստ, կինոդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, կիթառահար և դերասանուհի
ԸնտրանիՌալֆ
Համատեղ ապրող(ներ)Ջեյմս Քիմել և Մայքլ Շին
Պարգևներ և մրցանակներ

Սառա Սիլվերմանը մեկ ժամվա ընթացքում շոշափում է երգիծանքի համար հակասական ամենախոր և արգելված թեմարները՝ ռասիզմ, սեքսիզմ, կրոն և հոլոքոստ։ Նրա երգիծանքը համարում են օրիգինալ և «ակցենտով անեկդոտներից» հեռու[7][8]։

Վաղ տարիներ խմբագրել

Ծնվել է Բեդֆորդում, մեծացել է Մանչեստրում՝ Նյու Հեմփշիր նահանգում՝ Բեթ Էննի ու Դոնալդ Սիլվերմանի [9][10][11]՝ լեհ և ռուս ներգաղթյալ հրեաների ընտանիքում[12]։ Բեթ Էննը Ջորջ Մակգովերնի ընտրարշավի շրջանում աշխատել է լուսանկարիչ և հիմնել է «New Thalian Players» թատերախումբը, այն դեպքում, երբ Դոնալդը վերապատրաստվում էր որպես սոցիալական աշխատող նաև Crazy Sophie’s Outlet հագուստի խանութի սեփականատերն էր[11][13]։ Սառայի ծնողները բաժանվել և կրկին ամուսնացել են[14]։

Սառա Սիլվերմանը ընտանիքի փոքրն է, ունի երեք քույր՝ կինոսցենարիստ Ջորջի Սփայերը, դերասանուհի Լորա Սիլվերմանը, իսկ եղբայրը՝ Ջենֆրի Մայքլը, մահացել է մանուկ հասակում[15]։ Սառան մեծացել է հրեական ընտանիքում, որը հավատարիմ էր աշխարհիկ հումանիզմին և կրոնական չէր[16][17]։

Սիլվերմանի առաջին սթենդափ կատակերգական ժանրի ելույթը տեղի է ունեցել Բոստոնում, այդ ժամանակ նա 17 տարեկան էր, իր ելույթը նա անվանել է «սարսափելի»[18]։ Մանչեստրում նա հաճախել, բայց չի ավարտել Նյու Յորքի համալսարանը, որպես սթենդափ կատակերգու ելույթ է ունեցել Գրինվիչ Վիլիջում[14][19]։

Կարիերա խմբագրել

 
Սառա Սիլվերմանը Comic-Con-ում Սան Դիեգոյում, 2012 թվական

Սառա Սիլվերմանը ճանաչում է ձեռք բերել «Շաբաթ երեկոյան ուղիղ եթերում» զրույց-հանդեսի 1993-1994 թվականների եթերաշրջանում։

  • Նկարահանվել է HBO-ի «Միստեր Շոու Բոբի Դավիդի հետ» sketch comedy կատակերգական շոուում
  • 1997 թվականին նկարահանվել է «Սայնֆելդ» հեռուստասերիալում, «Գումար» և «Աստղային ճանապարհ։ Վոյադջեր» ֆանտաստիկական սերիալում։
  • 2002 թվականին պարբերաբար նկարահանվել է «Greg the Bunny» հեռուստաշոում։
  • Նկարահանվել է «Ասա այդպես չէ՞» (անգլ.՝ Say It Isn't So), «Ռոքի դպրոց», «Ճանապարհ դեպի զենքը», «Լարում», «Սրտակեր», «Էվոլյուցիա», «Գլուխը կորցնելու միլիոն միջոց», «Սրիկաների դպրոց» (2006) և «Վարձույթ»։
  • 2005 թվականին հնչյունավորել է «Թոմը գնում է քաղաքապետի մոտ» մուլտսերիալը (էպիզոդ «Pipe Camp»)
  • 2005 թվականի նոյեմբերի 11-ին թողարկվել է «Սառա Սիլվերման․ Հիսուսը հրաշք է» ֆիլմ-համերգը, որը ուղեկցվում էր լայն և հաջող PR կամպանիայով։
  • 2007 թվականի փետրվարի 1-ին Comedy Central հեռուստաալիքում սկսվել է թողարկվել Սառա Սիլվերմանի առաջին ամենշաբաթյա «The Sarah Silverman Program» սեփական հեռուստաշոուն։
  • 2011 թվականին թողարկվել է «Սիրում է/ Չի սիրում» ֆիլմը, որի կանացի գլխավոր դերում խաղում էր Սիլվերմանը։
  • «Ես ժպտում եմ ի պատասխան» (2015) ֆիլմում խաղացած դերի համար առաջադրվել է ԱՄՆ-ի կինոդերասանների գիլդիա մրցանակի անվանակարգի՝ լավագույն կանացի դերի համար։

Անձական կյանք խմբագրել

2002 թվականից 2009 թվականը Սառան հանդիպել է Ջեյմս Քիմելի՝ «Ջեյմս Քիմելը ուղիղ եթերում» ծրագրի հեռուստավարի հետ։ 2010 թվականին որոշ ժամանակ հանդիպել է գրող և պրոդյուսեր Ալեք Սալկինի հետ։ 2011 թվականից մինչև 2014 թվականը հանդիպել է դերասան Քայլ Դանիգանի հետ։ 2014 թվականից հանդիպել է Մայքլ Շինի հետ։ 2018 թվականի թվիթթերում գրառում է արել, որ իրենք բաժանվել են։ Այնուամենայնիվ Սառան ոչ մի անգամ պաշտոնապես ամուսնացած չի եղել։

Իր ամբողջ կյանքի ընթացքում տառապել է դեպրեսիվ խանգարումից, որը իր ժամանակին կախվածություն է առաջացրել ալպրազոլոմ պրեպարատից, որից հետո անցել է սերտրալինով բուժման։ Հոգեկան հիվանդության պատճառով որոշել է երեխաներ չունենալ, քանի որ նրանք կարող էին ժառանգել հիվանդությունը։ Նրա կյանքի խնդիրներից մեկն էր նաև գիշերամիզություն>ը։

Տասը տարեկանից բուսակեր է։ Կրոնական չէ, բայց նշում է իր պատկանելությունը հրեական մշակույթին։

Քաղաքական ակտիվիզմ խմբագրել

 
Սառա Սիլվերմանը Տրեբեյկա կինոփառատոնում, 2012 թվական

Աջակցել է ԱՄՆ դեմոկրատական կուսակցությանը և իսրայելական ձախ սիոնիստական Մերեց կուսակցությունը[20]։ 2016 թվականի ընտրություններում աջակցել է Բեռնի Սանդերսի թեկնածությանը որպես դեմոկրատների հավակնորդ ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում։ 2015 թվականից մասնակցել է նրա կամպանիայում՝ ելույթ ունենալով Սանդերսի կողմնակիցների ցույցերում, իսկ 2016 թվականին դեմոկրատական կուսակցության կոնվենցիայում կոչ է արել նրանց քվեարկել Հիլարի Քլինթոնի օգտին, որը կուսակցության կողմից առաջադրվել էր որպես միակ թեկնածու։ Մայքլ Գրյունվալդը Politico կայքում ներմուծել է Silverman Democrats տերմինը Սանդերսի կողմնակիցներին նշելու համար, որոնք հետևել են Թրամփի դեմ Քլինթոնի օգտին իրենց ձայնը տալու նրա խորհրդին[21]։

Անվանակարգեր և մրցանակներ խմբագրել

  • 2004 — անվանակարգ «Teen Choice Awards»-ում «Ռոքի դպրոց» ֆիլմում խաղացած դերի համար։
  • 2007 — զբաղեցրել է 29-րդ տեղը «Maxim» ամսագրի «Hot 100 of 2007» ցուցակում[22]։
  • 2008 — «Էմմի» մրցանակը և երկու անվանակարգ «Էմմի» մրցանակում։
  • 2009 — «Սառա Սիլվերմանի շոուն»-ի համար «Էմմի» մրցանակի անվանակարգ լավագույն կանացի դեր կատակերգական հետուստասերիալում կատեգորիայում։
  • 2015 — ԱՄՆ-ի կինոդերասանների գիլդիա մրցանակի անվանակարգ «Ես ժպտում եմ ի պատասխան» ֆիլմի լավագույն կանացի դերի համար։

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Անվանում Բնօրինակ անվանում Դեր
1990 ֆ Ցեզր աղցան Caesar's Salad աղջիկ
1993-1994 ս Շաբաթ երեկոյան ուղիղ եթերում Saturday Night Live տարբեր դերեր
1995-1997 ս Միստեր Շոուն Բոբի ու Դավիթի հետ Mr. Show with Bob and David տարբեր դերեր
1996 ս Աստղային ճանապարհ։ Վոյաջեր Star Trek: Voyager Ռեյն Ռոբինսոն
1996-1998 ս Լարի Սանդերսի շոուն The Larry Sanders Show Վենդի Թրեսթոն
1997 ֆ Ո՞վ է Կաբուզը Who's the Caboose? Սյուզան Անդերմեն
1997 ս Սայնֆելդ Seinfeld Էմիլի
1997 ս Եղբայրական սեր Brotherly Love Ռոզա
1997 ս Ռազմա-իրավաբանական ծառայություն JAG լեյտենանտ Շիպարելի
1997 ս Մերկ ճշմարտություն The Naked Truth Էլի Ուոլթերս
1998 հֆ Միստր Շոուն և անհավանական, ֆանտաստիկ լուրերի թողարկում Mr. Show and the Incredible, Fantastical News Report պիկետ անող կին
1998 ֆ Գիշերային ծանրոց Overnight Delivery Թարան
1998 ֆ Բուլվորթ Bulworth երկրորդ ասիստենտ
1998 ֆ Բոլորը խենթանում են Մերիի համար There's Something About Mary Բրենդա
1999 հֆ Սմոգ Smog աղջիկ
1999 հֆ Երեկ ուշ գիշերին Late Last Night Ջեն
1999 ֆ Ամուրին The Bachelor Քերոլայն
2000 հֆ Սուպեր կենսաբաններ Super Nerds Գվեն
2000 հֆ Ո՞ր մոլորակից ես դու What Planet Are You From? կին ինքնաթիռում
2000 ֆ Մի առևանգման պատմություն Screwed Հիլարի
2000 ս Արիզոնա, Մանհեթեն Manhattan, AZ Դակոթա
2000 ֆ Ճանապարհ դեպի զենքը The Way of the Gun Raving Bitch
2000 ս Ֆութուրամա Futurama Միշել, հնչյունավորող
2001 ֆ Սև օրեր Black Days Կին
2001 ֆ Ասա, որ դա այդպես չէ Say It Isn't So Ջինա
2001 ֆ Սրտակերներ Heartbreakers Լինդա
2001 ֆ Էվոլյուցիա Evolution Դենիս
2002 ֆ Վազիր, Ռոնի, վազիր Run Ronnie Run լրագրողուհի
2002 ս Greg the Bunny Greg the Bunny Էլիսոն Քայզեր
2003 ս Ֆրեյզեր Frasier Ջեյն
2003-2007 ս Խոսող տիկնիկներ Crank Yankers Հադասա Գուբերման
2004 ֆ Ոչ մեկը իդեալական չէ Nobody's Perfect կին
2004 հֆ Ֆիլա Հանդրի անանուն նախագիծը Untitled Phil Hendrie Project հնչյունավորող
2004 ս Անտուրաժ Entourage Սառա Սիլվերման
2004 ս ATHF Aqua Teen Hunger Force Ռոբոտ-դայակ
2004-2008 ս Դետեկտիվ Մոնկը Monk Մարսի Մևեն
2005 ֆ Հիմա դա ծիծաղելի է Now That's Funny կին
2005 ֆ Սառա Սիլվերման․ Հիսուսը հրաշք է Sarah Silverman: Jesus Is Magic Սառա
2005 ֆ Ամենատարօրինակ տիեզերական ուսումնասիրություններ The Most Extraordinary Space Investigations Ջելի Ռոլ
2005 մս Ամերիկացի հայրը American Dad! ստրիպտիզ պարող
2005 ս Թոմը գնում է քաղաքապետի մոտ Tom Goes to the Mayor Բարբ Դանդերբարն
2005 ֆ Բոհեմ Rent Ալեկսի Դարլինգ
2006 ֆ Ես ուզում եմ, որ ինչ-որ մեկը պանիր ուտի ինձ հետ I Want Someone to Eat Cheese With Բեթ
2006 ֆ Ստահակների դպրոց School for Scoundrels Բեքի
2007-2010 ս Սառա Սիլվերմանի շոուն The Sarah Silverman Program Սառա Սիլվերման
2009 ֆ Սուրբ Ջոնը Լաս Վեգասից Saint John of Las Vegas Ջիլի
2010-2014 մս Սիմփսոնները The Simpsons Նիկի Մաքենա, Սառա Սիլվերման
2011 ս Լավ կինը The Good Wife Սթեֆանի Ինգլեր
2011 ս Մանկական հիվանդանոց Childrens Hospital Բրիթչես
2011 ս Սիրում է/ Չի սիրում Take This Waltz Ջերալդինա
2011 ս Սպանել ձանձրույթը Bored to Death Լորի
2011-2013 ս Լիգան The League Հիզեր
2011-2015 ս Բոբի խորտկարանը Bob's Burgers Օլի
2012-2014 ս Լուի Louie Սառա Սիլվերման
2012 հֆ Սյուզան 313 Susan 313 Սյուզան Ֆերոու
2012 ֆ Ռալֆ Wreck-It Ralph Վանիլոպա Ֆոն Քեքս
2013 ֆ Մենք չենք պատկանում We Do Not Belong աղջիկ
2013 հֆ Նյու Յորքի մարդիկ People in New Jersey Մելինի Լեվին
2014 ֆ Սոուս Gravy Բեթանի
2014 ս Մերոն Maron Սառա Սիլվերման
2014 ֆ Գլուխը կորցնելու միլիոն միջոց A Million Ways to Die in the West Ռութ
2015 ֆ Ես ի պատասխան ժպտում եմ I Smile Back Լեյնի
2015 ս Տղամարդը փնտրում է կին Man Seeking Woman Ջոշի աջ ձեռքը
2015 ֆ Էշբի Ashby Ջուն Ուոլիս
2018 ֆ Ռալֆն ընդդեմ ինտերնետի Ralph Breaks the Internet: Wreck-It Ralph 2 Վանիլոպա Ֆոն Քեքս

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 filmportal.de — 2005.
  2. 2,0 2,1 GeneaStar
  3. 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
  4. Sarah Silverman — 2021.
  5. «Sarah Silverman Biography»։ bio. AETN UK։ Արխիվացված է օրիգինալից 2015-07-10-ին։ Վերցված է 2020-05-26 
  6. «Sarah Silverman»։ TV.com. CBS Interactive Inc։ Արխիվացված է օրիգինալից 2020-07-03-ին։ Վերցված է 2020-05-26 
  7. Musto M. (2007-01-16)։ «Sarah Silverman Is My Kind of Cunt»։ Village Voice, LLC։ Արխիվացված է օրիգինալից 2015-04-02-ին։ Վերցված է 2020-05-26 
  8. Anderson S. (2005-11-10)։ «Irony Maiden»։ The Slate Group, a Graham Holdings Company 
  9. «Sarah Silverman»։ NewHampshire.com։ 2013-02-22։ Արխիվացված է օրիգինալից 2018-06-27-ին։ Վերցված է 2020-05-26 
  10. «Sarah Silverman. Comedian (1970–)»։ Biography։ bio.։ Արխիվացված է օրիգինալից 2014-04-16-ին։ Վերցված է 2015-04-24 
  11. 11,0 11,1 «Sarah Silverman»։ Celebs։ TMZ.com. EHM Productions, Inc։ Վերցված է 2015-04-24 
  12. Silverman Sarah (September 2, 2010)։ «The Bedwetter: Stories of Courage, Redemption, and Pee»։ Faber & Faber։ Վերցված է July 26, 2016 
  13. Newman J. (2010-05-07)։ «From Sarah Silverman, an Adorable Look, Followed by a Sucker Punch»։ Fashion & Style։ The New York Times Company։ Վերցված է 2015-04-24 
  14. 14,0 14,1 Silverman S. (2007-11-15)։ «My sister Sarah»։ News։ Jewish Journal. Tribe Media Corp։ Արխիվացված է օրիգինալից 2015-04-05-ին։ Վերցված է 2015-04-24 
  15. «Sarah Silverman: Turning Ignorance Into Comedy»։ npr։ 2010-04-22։ Վերցված է 2015-04-24 
  16. «Interview With Michelle Obama's Brother; Interview With Sarah Silverman»։ CNN Larry King Live։ Cable News Network։ 2010-04-20։ Վերցված է 2015-04-24 
  17. Yamato J. (2011-03-25)։ «Sarah Silverman Talks Peep World and Distancing Herself from 'Jewish Comedian Sarah Silverman'»։ Interviews։ PMC։ Վերցված է 2015-04-24 
  18. «The Gossip Game With Guest Sarah Silverman»։ Howard Stern Show News Archives։ MarksFriggin.com։ 2001-06-15։ Վերցված է 2015-04-24 
  19. Goodyear D. (2005-10-24)։ «Quiet Depravity»։ Profiles։ The New Yorker։ Վերցված է 2015-04-24 
  20. Sarah Silverman endorses Meretz — Israel Elections — Jerusalem Post
  21. Grunwald Michael (July 26, 2016)։ «Meet the Sarah Silverman Democrats»։ Politico։ Վերցված է July 27, 2016 
  22. «29. Sarah Silverman»։ Արխիվացված է օրիգինալից 2013-11-02-ին։ Վերցված է 2013-10-24 

Արտաքին հղումներ խմբագրել