Բոլնիսի արձանագրություններ
Բոլնիսի արձանագրություններ (վրաց.՝ ბოლნისის წარწერები), հին վրացական ասոմթավրուլի գրով մակագրված արձանագրություններ, որոնք հայտնաբերվել են Բոլնիսի վանքից (գտնվում է Վրաստանի Քվեմո Քարթլիի մարզում) և թվագրվում են 5-րդ դարի վերջին՝ 494 թվականին[1][2]։
Բոլնիսի արձանագրություններ ბოლნისის წარწერები | |
---|---|
Բոլնիսի վանքից հայտնաբերված վրացալեզու արձանագրություն | |
տեսակ | արձանագրություն |
երկիր | Վրաստան |
Բոլնիս, Վրաստան | |
Վրաստանի Սիմոն Ջանաշիայի թանգարան | |
նյութ | քար |
ստեղծման վայր | Բոլնիսի սիոն, Քվեմո Քարթլի |
մակագրություն | մակագրություններ հին վրացական ասոմթավրուլի գրով |
Բոլնիսի քարակերտ արձանագրությունները պատմամշակութային կարևոր հուշարձաններ են, որոնք մեզ են հասել միջնադարյան Վիրքից։ Ներկայումս պահվում են Վրաստանի Սիմոն Ջանաշիայի անվան պատմության թանգարանում։
Արձանագրություններ
խմբագրելԱռաջին մակագրություն
խմբագրելႵႤႣႧႤႮႨႱႩႭႮႭႱႨႩႰႤႡႭ ჃႪႨႧႭჃႰႧႣႠႠႫႠႱႤႩ |
- թարգմանությունը՝ «Հիսո՛ւս Քրիստոս, ողորմիր Դավիթ Շինականին և նրան, ով կառուցել է այս վանքը՝ քո ողորմությամբ»
Երկրորդ մակագրություն
խմբագրելႨႱႠႱႠႫႤႡႨႱ ႠჂႧႠႭႺ ႼႪႨႱႠႮႤႰႭႦႫႤႴ ႠႫႨႱႤႩ ႪႤႱႨႠჂႱႠჂ ႣႠႠႧႾႭჃႧႫႤႲႼႪႨႱ |
- թարգմանությունը՝ «Երրորդության ողորմությամբ քսան տարի թագավորեց Պերոզ արքան, և հիմնադրվեց եկեղեցին և ավարտվեց տասնհինգ տարում։ Աստվա՛ծ, ողորմիր նրան, ով հարգանք է ցուցաբերում սեկեղեցիս և նրան, ով կառուցեց այս եկեղեցին, և նրան, ով աղոթում է քեզ համար, ամէն»։