Բոլգատանգա (անգլ.՝ Bolgatanga), քաղաք Գանայի հյուսիսում, Վերին Արևելյան շրջանի վարչական կենտրոնը[1][2]։ Քաղաքը գտնվում է ծովի մակարդակից 177 մետր բարձրության վրա[3]։

Բոլգատանգա
Տեսակconstituency of the Parliament of the Republic of Ghana?, քաղաք և մեծ քաղաք
ՄայրցամաքԱֆրիկա
Երկիր Գանա
ՎարչատարածքՎերին Արևելյան շրջան և Bolgatanga Municipal District?
ԲԾՄ177 մետր
Քարտեզ
Քարտեզ

Քաղաքի մեծ մասն իրենից ներկայացնում է կավե շինություններով ավան, որոնցից յուրաքանչյուրը շրջապատված է դաշտերով։ Քաղաքը զբաղեցնում է մոտ 410կմ² տարածք։ Բնակիչների հիմնական զբաղմունքը մշակաբույսերի աճեցումն է և անասնաբուծությունը[4]։ Բոլգատանգան արհեստների հայտնի կենտրոն է․ այստեղ պատրաստում են ծղոտե գլխարկներ և զամբյուղներ, կաշվե և մետաղե առարկաներ, ոսկերչական իրեր[5]։ Բոլգատանգայում շուկան հայտնի է գունավոր հյուսված արտադրանքով[4]։

Քաղաքով է անցնում ազգայնի N10 ճանապարհը, «Մեծ հյուսիսային ճանապարհը» (Great North Road[4][6]), որը ավտոմոբիլային հաղորդակցությամբ իրար է կապում երկրի հարավն ու հյուսիսը[7]։ Ճանապարհը, որը Աքրայից մինչև Գվինեական ծոցի ափ հյուսիսում անցնում է շրջանների վարչական կենտրոններով (Կոֆորիդուա, Կումասի, Թամալե) և տանում է Բուրկինա Ֆասո, տրանսպարտային միջանցք է Բուրկինա Ֆասոյի, Մալիի և Նիգերի համար դեպի ծով դուրս գալու։

Հյուսիսային շրջանում՝ բրիտանական Ոսկե ափ գաղութի տարածքում 1907 թվականին (այլ աղբյուրներով՝ 1900 թվականին) սկսվել է ճանապարհի անցկացումը։ Թամալայում երկրի հարավից ճանապարհի շինարարության սկիզբը կապված է 1907 թվականին Համբագ քաղաքից Թամալայի հյուսիսային տարածքների բրիտանական վարչակազմի կենտրոնի տեղափոխման հետ։ Ճանապարհը կառուցում էին աֆրիկացի աշխատողները՝ եվրոպացիների հսկողության ներքո։ Շինարարությունը ուղեկցվում էր մեծ դժվարություններով՝ կապված բնական պայմանների, ճահճային տեղանքի, գործիքների և պարենամթերքի պակասի, վերահսկողության և տեխնիկական գիտելիքների պակասի, ինչպես նաև ավելի շահավետ աշխատանքի համար աշխատողների հեռանալու հետ։ Շինարարությանը մասնակցել են վագլա, վալա, գանժա, ֆրաֆրա և բուլի ցեղերը։ Անձրևների, որոնք լվանում էին ճանապարհը և հրդեհների պատճառով, որոնց ժամանակ այրվում և քանդվում էին փայտից կամուրջները, հարկ էր լինում ճանապարհը կրկին կառուցել։ Առաջին աշխարհամարտի սկսվելու պատճառով շինարարությունը դանդաղել է։ 1920 թվականին ճանապարհի Կումասի-Թամալե հատվածը ավարտված էր։ Առաջինը նրանով քայլել է Ոսկե ափի նահանգապետը՝ Գորդոն Գոգիսբերգը (1919—1927)[6]։

Ժողովրդագրություն խմբագրել

Քաղաքի բնակչությունը ըստ տարիների[8]։

1970 1984 2000 2012
18 896 32 495 49 162 66 685

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Гана / Виноградова Н. В., Ермоленко А. С. и др. // Восьмеричный путь — Германцы. — М. : Большая российская энциклопедия, 2006. — С. 366-373. — (Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов ; 2004—2017, т. 6). — ISBN 5-85270-335-4.
  2. Гана // Газлифт — Гоголево. — М. : Советская энциклопедия, 1971. — С. 274. — (Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров ; 1969—1978, т. 6).
  3. «Bolgatanga, Ghana Page» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 27-ին.
  4. 4,0 4,1 4,2 «Bolgatanga» (անգլերեն). Վերցված է 2019-10-25-ին.
  5. «uppereast_region» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 27-ին.
  6. 6,0 6,1 Samuel Aniegye Ntewusu The road to development: The construction and use of ‘the Great North Road’ in Gold Coast Ghana / University of Ghana, Institute of African Studies. — Leiden: African Studies Centre, 2014. — (ASC Working Paper, Vol. 114).
  7. Гана // Страны и народы : научно-популярное географо-этнографическое издание : в 20 т. / редкол.: канд. геогр. наук М. Б. Горнунг (отв. ред.) и др.. — М.: Мысль, 1979. — Т. 4: Африка. Западная и Центральная Африка. — С. 131. — 301 с.
  8. «Bolgatanga» (անգլերեն). World Gazetteer. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 27-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բոլգատանգա» հոդվածին։