Բոզախ, կիսակոպտաբուրդ, ճարպապոչավոր, մսաբրդակաթնատու ոչխարների ցեղ։ Ստացվել է ժողովրդական երկարատև ընտրասերման միջոցով։ Հայաստանում տարածված է Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի մարզերում։

Իրանը ձգված է, երկարությունը՝ 50-70 սմ, մաքիների միջին կենդանի զանգվածը 45-55 կգ է, խոյերինը՝ մոտ 65 կգ, մնդավի բարձր, համապատասխանաբար՝ 50-70 և 55-75 սմ։ Տարեկան միջին կաթնատվությունը 35-40 կգ է, մաքիների բրդատվությունը՝ 1, 5-1, 6 կգ, խոյերինը՝ մոտ 2, 5 կգ։ Բուրդը կոպիտ է, միջին երկարության, հիմնականում՝ բաց մոխրագույն, սպիտակադեղնավուն, երբեմն՝ սև։

Ներկայումս այս ցեղի մաքրացեղ ոչխարներ չեն հանդիպում։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 502