Բոբի (մայիսի 11, 1992(1992-05-11)[1], Conqueiros, Souto da Carpalhosa e Ortigosa, Լեյրիա - հոկտեմբերի 21, 2023(2023-10-21), Conqueiros, Souto da Carpalhosa e Ortigosa, Լեյրիա), ռաֆեյրու դու ալենտեժու ցեղատեսակի զտարյուն արու շուն, որին խնամում էր Լեոնել Կոշտան (Լեյրիա, Պորտուգալիա)։ 2023 թվականի փետրվարի 2-ին Բոբին գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում որպես առաջին շունը, որն ապրել է 30 տարի, ինչպես նաև եղել է երբևէ ապրած ամենատարեց շունը[2]։ 2023 թվականի մայիսի 11-ին Բոբին դարձել է 31 տարեկան[3]։

Բոբի
Տեսակշուն և առանձնյակ
Սեռարու
Ծնվել էմայիսի 11, 1992(1992-05-11)[1]
ԾննդավայրConqueiros, Souto da Carpalhosa e Ortigosa, Լեյրիա
Սատկել էհոկտեմբերի 21, 2023(2023-10-21) (31 տարեկան)
Սատկելու վայրConqueiros, Souto da Carpalhosa e Ortigosa, Լեյրիա
 Bobi Վիքիպահեստում
Բոբիի տեր Լեոնել Կոշտան ցուցադրում է Գինեսի գրքի հավաստագիրը

Հավաստագրում խմբագրել

Բոբիի տարիքը գրանցվել է Պորտուգալիայի կառավարության կենդանիների տվյալների բազայում և վավերացվել Գինեսի ռեկորդների գրքում[4]։

Բոբին եղել է որպես խնամակալի ընտանիքի փայտի պահեստ ծառայող տնտեսական կցակառույցում ծնված չորս արու քոթոթներից մեկը։ Նրա եղբայրները ողջ-ողջ թաղվել են ծնվելուց հետո, քանի որ Կոստայի հայրը չէր ցանկանում խնամել շատ կենդանիների։ Քանի որ Բոբին ծնվելուց հետո խառնվել էր փայտի հետ, Կոստայի հայրը նրան չէր տեսել, երբ ձագերին հավաքում էր թաղելու համար[5]։

Համաձայն Գինեսի ռեկորդների գրքի՝ Բոբին եղել է հաստատված ամենատարեց կենդանի շունը, ինչպես նաև պատմության մեջ ամենատարեց հաստատված շունը՝ գնահատման պահին՝ 2023 թվականի փետրվարի 1-ին, լինելով 30 տարեկան 266 օրական[6] և գերազանցելով նախորդ ռեկորդը, որը պատկանում էր Բլուի անունով էգին։ Վիկտորիա նահանգում ապրած ավստրալիական այդ հովվաշունը 29 տարեկան 5 ամսական էր. այդ տարիքը ռեկորդային էր ավելի քան 83 տարի[7]։

Առողջություն և երկարակեցություն խմբագրել

Տերերը նշել են, որ Բոբին իր տարիքի համեմատ բավականին լավ առողջություն ուներ, թեև դժվարությամբ էր քայլում և ուներ թույլ տեսողություն։ Ընդհանուր առմամբ նա լավ առողջական վիճակ ուներ, թեպետ 2018 թվականին շնչառական խնդիրների պատճառով ուշագնաց էր եղել։ Բոբիի երկարակեցությունը Կոշտան բացատրում էր «հանգիստ, խաղաղ միջավայրով» և թարմ սննդի, այլ ոչ թե սովորական չոր կերերի օգտագործմամբ։ Նրա երկարակեցությունը կարելի է բացատրել նաև գենետիկայով, քանի որ Բոբիի մայրն ապրել է 18 տարի[4]։

Ի պատիվ Բոբիի ծննդյան 31-ամյակի, հրավիրվել էր 100 հյուր. միջոցառումը նշանավորվել է միս ու ձուկ ուտելով, ինչպես նաև պարողների խմբի ելույթով[8]։

Բժիշկ Կարեն Բեքերը հայտնել է, որ Բոբին սատկել է 2023 թվականի հոկտեմբերի 21-ին, 31 տարեկանում[9]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Guinness World Records — 1955. — 230 p. — ISBN 978-1-904994-67-1 — ISSN 0300-1679; 0072-9000
  2. «Oldest dog ever». Guinness World Records (բրիտանական անգլերեն). Վերցված է 2023 թ․ փետրվարի 3-ին.
  3. «World's oldest dog Bobi the Rafeiro celebrated his 31st birthday with massive party plans». Australian Broadcasting Corporation. 2023 թ․ մայիսի 12. Վերցված է 2023 թ․ մայիսի 12-ին.
  4. 4,0 4,1 «Bobi breaks Guinness World Record for oldest dog ever». BBC News (բրիտանական անգլերեն). 2023 թ․ փետրվարի 3. Վերցված է 2023 թ․ փետրվարի 3-ին.
  5. «'Oldest dog ever,' Bobi, dethrones Guinness World Records holder» (ամերիկյան անգլերեն). 2023 թ․ փետրվարի 2. Վերցված է 2023 թ․ փետրվարի 3-ին.
  6. «Oldest dog EVER record broken by 30-year-old Bobi from Portugal». Guinness World Records (բրիտանական անգլերեն). 2023 թ․ փետրվարի 2. Վերցված է 2023 թ․ փետրվարի 3-ին.
  7. «"Oldest dog EVER record broken by 30-year-old Bobi from Portugal". Guinness World Records. 2 February 2023. Retrieved 2 February 2023».
  8. «World's oldest dog, according to Guinness, celebrates 31st birthday». AP News. 2023 թ․ մայիսի 15. Վերցված է 2023 թ․ մայիսի 15-ին.
  9. «Bobi, the world's oldest dog ever, dies aged 31». BBC News. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 23-ին.