«Բնապատկեր կոթողով», Գովերտ Ֆլինկի կտավը, որը ստեղծվել է 1638 թվականին։ Երկար ժամանակ կտավը վերագրվել է Ռեմբրանդ վան Ռեյնին[4][5][6]։ 1990 թվականին նկարը գողոցվել է Իզաբելլա Ստյուարտ Գարդների թանգարանից և մինչ օրս գտնվելու վայրը հայտնի չէ[7][8]։

Picto infobox artiste.png
Բնապատկեր կոթողով
Landscape with an Obelisk, Govaert Flinck, 1638, Isabella Stewart Gardner Museum, Boston.jpg
տեսակգեղանկար
նկարիչԳովերտ Ֆլինկ
տարի1638
բարձրություն54,5 սանտիմետր[1]
լայնություն71 սանտիմետր[1]
ժանրբնանկար
նյություղաներկ և փայտ
գտնվում էմասնավոր հավաքածու և Իզաբելլա Ստյուարտ Գարդների թանգարան
հավաքածուԻզաբելլա Ստյուարտ Գարդների թանգարան
սեփականատերGyörgy Ráth?[2] և Իզաբելլա Ստյուարտ Գարդներ[3]
կայք
Ծանոթագրություններ

Ամպրոպի դրամատիկական պատկերումը հիշեցնում է Ռեմբրանտի 1630-ական թվականների բնապատկերները, սակայն 20-րդ դարի 80-ական թվականներին մասնագետները բացահայտել են, որ կտավը պատկանում է նրա աշակերտի՝ Գովերտ Ֆլինկի վրձնին[4]։ Ամստերդամի մոտակայքում կար քաղաքի սահմանները նշող երկու կոթող, սակայն դատելով լեռնային բնապատկերից՝ նկարում Հոլանդիան չի պատկերված[4]։

Հավաքորդ և բարեգործ Իզաբելլա Ստյուարտ Գարդները հետաքրքրված էր հոլանդական գեղանկարչությամբ և ձեռք է բերել մի քանի կտավ՝ ներառյալ «Բնապատկերով կոթողը»․ հետագայում դրանք համալրել են Բոստոնում նրա հիմնադրած թանգարանի հավաքածուն։ Շուտով նրա հետաքրքրությունը Ռեմբրանդի և հոլանդացի այլ նկարիչների նկատմամբ մարել է[4]։

Կտավը ցուցադրվել է Իզաբելլա Ստյուարտ Գարդների թանգարանում։ Մարտի 18-ին մի քանի գող, ոստիկանական համազգեստ հագած, թանգարանից գողացել են հայտնի նկարիչների 13 աշխատանք, որոնց թվում էր Յան Վերմեերի «Համերգը» կտավը, Ռեբրանդի երկու կտավ և մի ուրվանկար, Էդուարդ Մանեի և Էդգար Դեգայի աշխատանքները[9][10][11]։ 2013 թվականի մարտի 18-ին ՀԴԲ-ի ներկայացուցիչները հայտնել են գողության բացահայտման և այն մասին, որ նկարները գողացվել են հանցավոր խմբի կողմից, սակայն դրանց գտնվելու վայրը մինչ օրս հայտնի չէ [12][13]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 https://web.archive.org/web/20160302125337/https://www.gardnermuseum.org/collection/artwork/2nd_floor/dutch_room/landscape_with_an_obelisk
  2. https://archive.org/details/rembrandtschilde00amst/page/n23
  3. https://www.gardnermuseum.org/experience/collection/1095
  4. 4,0 4,1 4,2 4,3 «Landscape with an Obelisk» (անգլերեն)։ Isabella Stewart Gardner Museum։ Արխիվացված է օրիգինալից 2016-07-09-ին։ Վերցված է 2016-10-15 
  5. «Landscape with Obelisk, 1638 (oil on wood)»։ Bridgeman Images։ Արխիվացված է օրիգինալից 2014-08-25-ին։ Վերցված է 2014-08-20 
  6. Vigderman, Patricia The Memory Palace of Isabella Stewart Gardner Museum. — Hol Art Books. — С. 151. — ISBN 978-1-936102-24-2
  7. «The $500 Million Gardner Museum Heist: Have You Seen These Paintings?»։ Time Magazine։ 2013-03-18 
  8. «ФБР раскрыло крупнейшее ограбление музея в истории»։ Lenta.ru։ 2013-03-19։ Վերցված է 2016-10-15 
  9. «Lost Art: Photos of the Paintings Stolen from Gardner Museum»։ LiveScience։ Վերցված է 2015-10-08 
  10. «FBI – Have You Seen These?»։ Federal Bureau of Investigation։ Արխիվացված է օրիգինալից 2015-09-15-ին։ Վերցված է 2015-09-08 
  11. «Isabella Stewart Gardner Museum Theft»։ Federal Bureau of Investigation։ Արխիվացված է օրիգինալից 2016-06-24-ին։ Վերցված է 2013-02-27 
  12. Matt Pearce (2013-03-18)։ «FBI says it knows who pulled off unsolved 1990 Boston art heist»։ Los Angeles Times 
  13. «The Gardner Museum Theft, Reward Offered for Return of Artwork»։ Federal Bureau of Investigation։ 2013-03-18։ Արխիվացված է օրիգինալից 2013-08-01-ին։ Վերցված է 2013-03-18