Բնածին տարրեր

Վիքիմեդիայի նախագծի բազմիմաստության փարատման էջ

Բնածին տարրեր, բնական պայմաններում ազատ վիճակում գտնվող քիմիական տարրեր։ Հայտնի են 40-ից ավելի բնածին տարրեր։ Երկրակեղևում մի շարք քիմիական տարրերի բնածին վիճակը կայուն է (օրինակ ոսկի, պլատինի խմբի մետաղներ օսմիում, իրիդիում, ռոդիում, ռութենիում և պալադիում)։ Բնածին ձևով հաճախ հանդիպում են նաև արծաթը, պղինձը, բիսմութը, ծծումբը, ածխածինը (ալմաստի և գրաֆիտի ձևով)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 488