Բնածին պղինձ
Բնածին պղինձ, բնածին հանքանյութերին պատկանող տարր` Cu: բնածին պղինձը պարունակում է 97-99% Cu: Բացի դրանից, այն կարող է պարունակել Fe, Ag, Au, Zn, Pb, Hg, Bi, Sb, V, Ge[4]:
Բնածին պղինձ | |
---|---|
Ընդհանուր | |
Կատեգորիա | միներալների տեսակ |
Բանաձև (կրկնվող միավորը) | Cu |
Նիկել-Շտրունցի դասակարգում | 1.AA.05[1] |
Բյուրեղային համակարգ | Խորանարդային համակարգ[1] |
Մոոսի կարծրություն | 2,75 ± 0,25 |
Ենթակատեգորիա | copper mineral group?[2][3], պղինձ և native element mineral? |
Սինգոնիան խորանարդային է, կառուցվածքը՝ կոորդինացված[4]։
Բյուրեղի տեսքը խորանարդաձև է, տասներկուանիստ, երբեմն ութանիստ։ Պարզ բյուրեղներ հազվադեպ են լինում։ Սովորաբար երկվորյակային սերտաճվածքներ են։ Առանձնահատկություններն են՝ հարթ և մասշտաբային դենդրիտներ, հանքաշերտեր, խիտ ամուր զանգվածներ (ամենամեծ բնածինը կշռում էր 420 տոննա), փոքր միացություններ, փոշենման և գնդաձև արտազատումներ[4]։
Գույնը՝ հանքանյութի թարմ կոտրվածքում բաց վարդագույն է, փոխակերպվում է մուգ կարմիրի, իսկ հետո շականակագույնի։ Ունի մետաղական փայլ, կոտրվածքը՝ կեռաձև։ Ամրությունը՝ 2.5—3: Խտությունը՝ 8.4—8.9: Դյուրակուռ է։ Ունի շատ բարձր էլեկտրահաղորդականություն։
Բնածին պղինձը ձևավորվում է ներածին և արտածին պրոցեսներում։ Նրա հետ զուգակցվում են հետևյալ հանքանյութերը՝ կուպրիտներ, ազուրիտներ, մալաքիտներ, քրիզոկոլաների, տենորիտների։ Հարստացվում է հիմանակնում ֆլոտացիայի եղանակով։ Ամենաամեծ ծննդավայրը գտնվում է Վերին լճում (ԱՄՆ)[4]։ Ռուսաստանում հսկայական ծննդավայրերից է Ուդոկանսկի ծծնդավայրը Անդրբայկալյան երկրամասում[5]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 mineralienatlas
- ↑ Back M. E., Mandarino J. A. Fleischer’s Glossary of Mineral Species 2008 — 10 — Tucson: The Mineralogical Record, 2008.
- ↑ Back M. E., Mandarino J. A., Fleischer M. Fleischer’s Glossary of Mineral Species 2014 — 11 — Tucson: The Mineralogical Record, 2014.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 Малая горная энциклопедия. В 3 т. = Мала гірнича енциклопедія / (На укр. яз.). Под ред. В. С. Белецкого. — Донецк: Донбасс, 2004. — ISBN 966-7804-14-3
- ↑ Copper: Copper mineral information and data