Տենորիտ [իտալացի բուսաբան Մ․ Տենորեի (M․ Tenore, 1780—1861 թվականներին) ազգանվամբ], միներալ։ Քիմիական կազմը՝ CuO։ Պարունակում է 79,89% Сu։ Բյուրեղագիտական համակարգը մոնոկլինային է։ Առաջացնում է մանր թերթավոր բյուրեղներ, խիտ հողային ագրեգատներ (մելակոնիտ)։ Գույնը՝ սև, գորշ-սև։ Փայլը՝ մետաղական։ Կարծրությունը՝ 3,5—4, խտությունը՝ 6400 կգ/մ³։ Հանդիպում է պղնձի հանքավայրերի օքսիդացման զոնայում, սակավ՝ հրաբխային արգասիքներում։ Պղնձի ստացման հումք է։

Տենորիտ
Mineraly.sk - tenorit.jpg
Ընդհանուր
Կատեգորիամիներալների տեսակ[1]
Բանաձև
(կրկնվող միավորը)
CuO
Նիկել-Շտրունցի դասակարգում4.AB.10[2]
Շերտի գույնսև
Բյուրեղային համակարգՄոնոցիկլիկ բյուրեղային համակարգ
Ենթակատեգորիաօքսիդային միներալների դաս և copper(II) oxide?

ԾանոթագրություններԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 652