Բյուկկ (հունգ.՝ Bükki Nemzeti Park), ազգային պարկ Հունգարիայում, Հյուսիսային Ալֆյոլդում, Բորշոդ-Աբաույ-Զեմպլեն մարզի տարածքում։ Կոչվել է Բյուկկ լեռնաշղթայի պատվին, որի լանջերին այն տեղակայված է։

Բյուկկ
Տեսակազգային պարկ
Երկիր Հունգարիա
ՎարչատարածքԲորշոդ-Աբաույ-Զեմպլեն
Հիմնվել է1976
Մակերես43 169 հեկտար
Բյուկկը գտնվում է Հունգարիաում
Բյուկկ

Բյուկկ ազգային պարկի ընդհանուր մակերեսը կազմում է 431,3 կմ², որից մոտ 38 կմ²-ն գտնվում է հատուկ պահպանության ներքո։ 1976 թվականին հիմնադրված Բյուկկը երկրի երրորդ ազգային պարկն է ստեղծման ժամանակի առումով։ Պարկի սահմանը գործնականում հարում է Հունգարիայի մեծությամբ երրորդ քաղաք Միշկոլցին, պարկի հարավ-արևմուտքում գտնվում է Էգեր քաղաքը։

Բյուկկի բլուրները, որոնց վրա տեղակայված է պարկը, հիմնականում կազմված են կրաքարից։ Բլուրներում բարձր զարգացած են կարստային երևույթները, կան բազմաթիվ քարանձավներ, ջերմային աղբյուրներ։ Որոշ աղբյուրների ջերմաստիճանը հասնում է 28 °C-ի։ Որոշ քարանձավներում հայտնաբերվել են նախապատմական մարդկանց հետքեր, Շուբալյուկի քարանձավում՝ նեանդերթալցիների կմախքի մնացորդներ[1][2]։

Բլուրների լանջերի ստորին հատվածներում մեծ թվով պտղատու և խաղողի այգիներ են տեղակայված, իսկ գագաթները ծածկված են կաղնու և հաճարենու անտառներով։

2007 թվականին պարկի տարածքում կազմավորվել է այսպես կոչված «Վատիկանի անտառ»-ը։ Անվանումն առաջացել է նրանից, որ այդ տարածքի անտառվերականգնումը հովանավորվորվել է Վատիկանի կողմից՝ որպես ջերմոցային էֆեկտի դեմ պայքարում նրա ներդրման մաս։ «Ինչ-որ առումով կարծես անտառ ենք որդեգրել։ Որքան շատ ծառեր աճեն, այնքան քիչ ածխաթթու գազ կլինի մթնոլորտում», - ասել է մշակույթի գծով պապական խորհրդի քարտուղար Խոսե Սանչես դե Տոկա Ալամեդան[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. История Венгрии : В 3 т. / Ред. коллегия: В. П. Шушарин (отв. ред.) [и др.]. — М.: Наука, 1971. — Т. 1. — С. 10. — 643 с.
  2. Т. М. Исламов, А. И. Пушкаш, В. П. Шушарин Краткая история Венгрии : С древнейших времен до наших дней / Отв. ред. Т. М. Исламов; [АН СССР, Ин-т славяноведения и балканистики]. — М.: Наука, 1991. — С. 9. — 606 с. — ISBN 5-02-009913-9
  3. «Vatican signs up for a carbon offset forest». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2008 թ․ հուլիսի 5-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բյուկկ» հոդվածին։