Բյուզանդ Սելվինազյան

հայ տնտեսագետ

Բյուզանդ Սարհատի Սելվինազյան (ապրիլի 29, 1937(1937-04-29) - 2009)[1], հայ տնտեսագետ։ Տնտեսագիտության դոկտոր (1988), պրոֆեսոր (1991)։

Բյուզանդ Սելվինազյան
Ծնվել էապրիլի 29, 1937(1937-04-29)
Մահացել է2009
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան (1959, 1963)
Գիտական աստիճանտնտեսագիտության դոկտոր (1988) և պրոֆեսոր (1991)
Մասնագիտությունտնտեսագետ
ԱշխատավայրՀՀ ԳԱԱ Միքայել Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտ և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան

Կենսագրություն խմբագրել

Բյուզանդ Սելվինազյանը ծնվել է 1937 թվականին Երևանում։ 1959 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի երկրաբանական, 1963 թվականին՝ տնտեսագիտական ֆակուլտետները։ 1967 թվականից աշխատել է ՀԽՍՀ ԳԱ տնտեսագիտության ինստիտուտում, 1978-1982 թվականներին եղել է գիտական մշակումների տնտեսական հիմնավորման լաբորատորիայի, 1982-1991 թվականներին՝ նյութատեխնիկական պաշարների օգտագործման տնտեսական արդյունավետության բաժնի վարիչ, 1991-1997 թվականներին՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի նյութական պաշարների կառավարման, 1997 թվականից՝ մարքեթինգի ամբիոնների վարիչ[2]։

Աշխատանքները վերաբերում են տնտեսության կառավարման, գնագոյացման, արտադրության արդյունավետության գնահատման, հանքահումքային պաշարների արդյունավետ օգտագործման, ՀՀ հանքարդյունաբերության զարգացման, մարքեթինգային գործունեության հարցերին[2][3]։ Համահեղինակ է «Զբոսաշրջության մարքեթինգ» (2003) ուսումնական ձեռնարկի[4]։

Թաղված է Թոխմախի գերեզմանոցում։

Երկեր խմբագրել

  • Սելվինազյան, Բյուզանդ (1985) С. А. Мелкумян, Индустрия камня Армянской ССР, Изд-во «Айастан», Ереван, 1984, 221 с. Ս. Ա. Մելքումյան, Հայկական ՍՍՀ քարի ինդուստրիան, «Հայաստան» հրատարակչություն, Երևան, 1984, 221 էջ. Լրաբեր Հասարակական Գիտությունների, № 8 . pp. 86–88. ISSN 0320-8117:
  • Սելվինազյան, Բյուզանդ (1986) Արդյունաբերական արտադրության տնտեսական արդյունավետության չափանիշը և ցուցանիշները. Լրաբեր Հասարակական Գիտությունների, No. 9 . pp. 3–13. ISSN 0320-8117:
  • Սելվինազյան, Բյուզանդ (1977) Ընդերքում հանքային հումքի հետախուզված պաշարների գնի որոշումը. Լրաբեր Հասարակական Գիտությունների, № 6 . pp. 3–13:
  • Սելվինազյան, Բյուզանդ, Ղազարյան, Ելիզավետա, Միքայելյան, Միքայել (1981) Խորդենու եթերայուղի արտադրության արդյունավետության բարձրացման ուղիները. Լրաբեր Հասարակական Գիտությունների, № 5 . pp. 36–44. ISSN 0320-8117:
  • Սելվինազյան, Բյուզանդ (1984) Հայաստանի հանքահումքային ռեսուրսների ռացիոնալ օգտագործման ուղիները. Լրաբեր Հասարակական Գիտությունների, № 6 . pp. 3–11. ISSN 0320-8117:
  • Սելվինազյան, Բյուզանդ (1978) Հիմնական արտադրական ֆոնդերի վերարտադրությունը արդյունաբերության արդյունահանող ճյուղերում. Լրաբեր Հասարակական Գիտությունների, № 1 . pp. 3–15. ISSN 0320-8117:

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Մեծ ուսուցչի հիշատակին. Բյուզանդ Սելվինազյանը կդառնար 75 տարեկան
  2. 2,0 2,1 Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007, էջ 445։
  3. «Լրաբեր հասարակական գիտությունների». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 13-ին.
  4. Սելվինազյան, Բյուզանդ Սահրատի; Հաջոյան, Ռուզաննա Մնացականի (2003). Զբոսաշրջության մարքեթինգ։ Ուսումնական ձեռնարկ. Երևան: Տնտեսագետ. ISBN 9993077453.