Բարտոշ Բյալեկ (լեհ.՝ Bartosz Białek, նոյեմբերի 11, 2001(2001-11-11)[1], Բժեգ, Օպոլյան վոյևոդություն, Լեհաստան[2]), լեհ ֆուտբոլիստ, գերմանական «Վոլֆսբուրգ» ֆուտվոլային ակումբի հարձակվող։

Բարտոշ Բյալեկ
Քաղաքացիությունը  Լեհաստան
Ծննդյան ամսաթիվ նոյեմբերի 11, 2001(2001-11-11)[1] (22 տարեկան)
Ծննդավայր Բժեգ, Օպոլյան վոյևոդություն, Լեհաստան[2]
Դիրք հարձակվող

Ակումբային կարիերա խմբագրել

Ծնվել է Բժեգում։ Ֆուտբոլային կարիերան սկսել է համանուն խմբի երիտասարդական թիմում։ 2011 թվականից մինչև 2014 թվականը խաղացել է երիտասարդական «Օլավա» թիմում, որից հետո դարձել է Լյուբլինի «Զագլեմբե» ակումբի ֆուտբոլային ակադեմիայի խաղացող։ 2019 թվականի նոյեմբերի 10-ին իր դեբյուտն է նշել «Զագլեմբե» ակումբի հիմնական կազմում` Էքստրակլասի շրջանակներում հանդիպելով «Ռակուվա» ակումբին[3] և աչքի է ընկել խփած գնդակով։ Ընդհանուր առմամբ 2019/20 խաղաշրջանում լիգայի 19 խաղերում խփել է 9 գնդակ։

2020 թվականի օգոստոսի 19-ին տեղափոխվել է գերմանական «Վոլֆսբուրգ» ակումբ[4]` չորսամյա պայմանագիր է ստորագրել «գայլերի» հետ[5]։

Կարիերան հավաքականում խմբագրել

Հանդես է եկել Լեհաստանի մինչև 15, 16, 17, 18 և 19 տարեկանների հավաքականներում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 2,2 90minut.pl (польск.) — 2003.
  3. «Zagłębie Lubin vs. Raków Częstochowa» (անգլերեն). Soccerway.com. 2019 թ․ նոյեմբերի 10.
  4. «Bartosz Białek przechodzi do VfL Wolfsburg!» (լեհերեն). Zagłębie Lubin. 2020 թ․ օգոստոսի 19.
  5. «Wolfsburg holt Mini-Lewandowski» (գերմաներեն). Bild. 2020 թ․ օգոստոսի 19.