Բլրիկ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Խութ-Բռնաշենի գավառակում։ Գտնվում է գավառակի հյուսիս-արևմուտքում՝ Աղբերիկ վանքի մոտ։

Գյուղ
Բլրիկ
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԲիթլիսի վիլայեթ
ԳավառակԽութ-Բռնաշենի գավառակ
Այլ անվանումներԲառոժ
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը), քրդեր
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը), այլ
Տեղաբնականունբլրիկցի
Ժամային գոտիUTC+3

Անվան ստուգաբանություն

խմբագրել

Գյուղի անվանումը առաջացել է մոտակայքում գտնվող բլրի պատճառով։

Բլրիկն ուներ արևահայաց դիրք, դրա համար էլ քրդերն այն անվանում էին Բառոժ։

Բնակչություն

խմբագրել

XX դարի սկզբին ուներ 20 տուն քուրդ և 4 տուն հայ բնակիչ։

Պատմամշակութային կառույցներ

խմբագրել

Գյուղի մոտ է գտնվում Աղբերիկ վանքը, ինչպես նաև Բլրկա բերդգոռ անվանումով բերդը[1]։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 703