Black Stone Cherry, ամերիկյան հարդ-ռոք խումբը կազմավորված է 2001 թվականին Էդմոնտոնում, Կենտուկի. Նրանք ստորագրվել են պայմանագիր Roadrunner Records-ի հետ  մինչև 2015 թվականը։ Խումբը այժմ պայմանագիր ունի Mascot Label Group-ի հետ։  Խումբը բաղկացած է հետևյալ անդամներից. Քրիս Ռոբերտսոն (վոկալ, կիթառ), Բեն Ուելս (ռիթմ-կիթառ, բեք-վոկալ), Ջոն Լոուհոն  (բաս-կիթառ, բեք-վոկալ) և Ջոն Ֆրեդ Յանգ(հարվածային գործիքներ, վոկալ)։ Խումբը թողարկել է հինգ ալբոմ. Black Stone Cherry ( սև քար Կեռաս) (2006), Folklore and Superstition ( բանահյուսություն և սնահավատություն) (2008),   Between the Devil and the Deep Blue Sea (Դևի և խորը կապույտ ծովի միջև) (2011), Magic Mountain (Կախարդական Լեռը) (2014) և Kentucky ( Կենտուկի) (2016), ինչպես նաեւ երեք մինի ալբոմ և ութ սինգլ։ Խմբի հինգերորդ ալբոմը՝ Կենտուկին, թողարկվել է 2016 թ-ի ապրիլի 1-ին։

Պատմություն խմբագրել

2001-04: Կազմավորումը և վաղ տարիները խմբագրել

Սեւ քար Կեռաս կազմավորվել է Էդմոնտոնում, Կենտուկի։  Քրիս Ռոբերթսոնը եւ Ջոն Ֆրեդ Յանգը՝  The Kentucky Headhunters-ի Ռիչարդ Յանգի որդին, միասին սկսել են նվագել վաղ պատանեկության տարիներին,  եւ շուտով նրանց են միացել Ուելսը և Լոուոն։ Black Stone Cherry-ն պաշտոնապես ձևավորվել է 2001 թ-ի հունիսի 4-ին։ Այնուհետեւ նրանք հանձն են առել պրակտիկական տները, որոնք 1968 թ-ից օգտագործվել են The Kentucky Headhunters-ի կողմից,   եւ սկսել են թողարկել սինգլներ։  Նրանք նաեւ սկսել են անցկացնել համերգներ ակումբներում, և որոշ ժամանակ անց  ձեռք են բերել մեծ ժողովրդականություն՝  բոլոր տարիքաիին խմբերի մոտ։  2003 թ-ին Black Stone Cherry Records-ում խումբը թողարկել է իր առաջին փորձնական CD-ն, որը  կոչվում էր Rock N' Roll Tape:

2005-07: Սև Քար Կեռաս խմբագրել

Առաջին համանուն ալբոմը թողարկվել է 2006 թվականի մայիսին. Այն բանից հետո, երբ խումբն ավարտել է ձայնագրումը, նրանք վերադարձել են  Էդմոնտոն.  նրանց հրավիրել էր իրենց նախկին դպրոցի տնօրենը՝ միջնակարգ դպրոցի դահլիճում ելույթ ունենալու համար։ Համերգին մասնակցեց ավելի քան  1500 մարդ։ Քաղաք մտնելուն պես՝  փողոցները լցված էին մարդկանցով, որոնք ունեին "Բարի գալուստ տուն" մակագրությամբ ցուցանակներ։

2007 թվականի հուլիսին, նրանք թողարկում են իրենց երկրորդ մինի ալբոմը, որը պարունակում էր  "Rain Wizard" երգը, ինչպես նաեւ երկու նախկինում չթողարկված երգեր։

Նրանց առաջին համերգային ալբոմը թողարկվել է 2007 թ-ի հոկտեմբերի 31-ին։ Այն  ձայնագրվել է Astoria-յում, Լոնդոն, և պատճենները վաճառվել են համերգից  անմիջապես հետո։ Ալբոմը խիստ սահմանափակ քանակությամբ էր, եւ 2013 թ-ի հունվարի դրությամբ պատճենները վաճառվել են 200 ֆունտով Ամազոնով.[1]

2008-09: Ժողովրդական բանահյուսություն և սնահավատություն խմբագրել

 
Ջոն Ֆրեդ Յանգը  Նովա ռոք-փառատոնին 2014թ.

2008 թ-ի Օգոստոսի 19-ին խումբը թողարկում է իր երկրորդ ալբոմը, որը կոչվում էր ֆոլկլոր եւ սնահավատություն։ Ալբոմից թողարկվել է չորս սինգլ՝ "Blind Man" (Կույր մարդ), "Please Come In"(Ներս եկեք խնդրեմ), "Things My Father Said" (Բաներ, որոնք հայրս է ասել) և "Soulcreek": 

2008 թվականին խումբն աջակցել է Դեֆ Լեպպարդին և Ուայթսնեյքին՝ իրենց բրիտանական շրջագայության ժամանակ[2]։

2009 թվականի մայիսին, նրանք աջակցել են Nickelback-ին իրենց Dark Horse շրջագայության ժամանակ։

2010-12:  Դևի և խորը կապույտ ծովի միջև խմբագրել

Հղումներ խմբագրել

Նրանց երրորդ ալբոմը` «Դևի և խորը կապույտ ծովի միջև»-ը  թողարկվել է  2011թ. մայիսի 31-ին։  Ալբոմի պրոդյուսերն էր  Հովարդ Բենսոնը։ Առաջին սինգլը կոչվում էր «Սպիտակ աղբ միլիոնատեր» և ազատ է արձակվել մարտի վերջին[1]։ 2011 թվականին  խումբը հավակնում էր  դասական ռոք մրցանակի դափնեկրին[2]։

2013-15: Կախարդական Լեռը խմբագրել

2013 թվականի հունիսին խումբը Download Festival-ի ժամանակ գլխավորել է երկրորդ հորիզոնականը[3]։ Խումբը ձայնագրել է իր նոր ալբոմը  2013 թվականի վերջին  2014 թվականի սկզբին։ <<Կախարդական Լեռը» թողարկվել է 2014 թվականի մայիսի 6-ին և հասել մինչև Մեծ Բրիտանական ալբոմների աղյուսակի հինգերորդ հորիզոնականին։ Առաջին սինգլն  էր «Ես և  Մերի Ջեյն»-ը։ Black Stone Cherry-ն 2014 թվականի հոկտեմբերին գլխավորել է Մեծ Բրիտանական ուղևորությունը Airbourneև Theory of a Deadman-ի հետ,մինչև կձեռնարկեին Եվրոպական ուղևորությունը։

Խումբը, ելնելով որոշակի մասնավոր հանգամանքներից, ժամանակավոր դադարեցնում է ուղևորությունները,  բացառությամբ 2014 թվականի դեկտեմբերին Կենտուկիում տեղի ունեցած շոուից[4]։ Ընդմիջումն ավարտվում է, երբ 2015-ի փետրվարին սկսվում է ամերկյան շրջագայությունը։ Հունիսին խումբը Download Festival-ի երկրորդ ամենահայտնի խումբն էր։

2016-այժմ։ Կենտուկի խմբագրել

Խումբը թողարկում է իր առաջին համերգային տեսասկավառակը, որը կոչվում էր Շնորհակալություն և   որում օգտագործվել է «Կախարդական Լեռ»-ի շրջագայության ժամանակ տեսագրված կադրերը .[5]

2015 թվականի դեկտեմբերի 9-ին խմբի ձայնագրման ստուդիայի հոլովակները տեղադրվում են խմբի YouTube-յան էջում «Կենտուկի» անվամբ, որը թողարկվելու էր 2016 թվականի գարնանը[6]։

«Կենտուկի» ալբոմի առաջին սինգլի՝ "In Our Dreams" (Մեր երազներում)-ի տեսահոլովակը թողարկվել է փետրվարի 3-ին YouTube-ի միջոցով։

2016 թվականի հուլիսի 21-ին YouTube-ում թողարկվեց  նոր սինգլի՝ "The Rambler"-ի տեսահոլովակը։

Խմբի անդամները խմբագրել

  • Քրիս Ռոբերթսոն – վոկալ, սոլո-կիթառ
  • Բեն Ուելս – ռիթմ-կիթառ, բեք-վոկալ
  • Ջոն Լոուհոն – բաս-կիթառ, բեք-վոկալ
  • Ջոն Ֆրեդ Յանգ – հարվածային գործիքներ, դաշնամուր, ստեղնաշարային գործիքներ, վոկալ

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բլեք Սթոուն Չերրի» հոդվածին։